Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Է գնում ինքը։ Արդյոք Էմիլը այսօր արթնացավ թե չէ՝ մտածե՞ց իր մասին։ Եվ Բերտայի մտքովն անցավ, որ ինքը առաջ բոլորովին այդպես չէր պատկերացնում առավոտը սիրո առաջին գիշերից հետո... Չէ՞ որ իրանք պիտի միասին արթնանային, իրար գրկում, կուրծք-կրծքի, շրթունք-շրթունքի։

Նրա դիմաց զինվորների մի հարյուրյակ էր գալիս։ Սպաները նրանց կողքով, մայթի վրայով էին գնում։ Նրանցից մեկը պատահմամբ դիպավ Բերտային և ասաց. «Ներեցեք»: Դա մի շատ սիրուն երիտասարդ էր։ Նա առանց ետ դառնալու շարունակեց իր ճանապարհը։ Բերտան մի քիչ սրտմտեց։ Նա ակամա մտածեց. «Մի՞թե սա էլ սիրուհի ունի, որի հետ անցկացրել է անցյալ գիշերը և դրա համար նույնպես քիչ է ուշադրություն դարձնում ուրիշ կանանց վրա, ինչպես և իր Էմիլը»։

Վերջապես նա մոտեցավ եկեղեցուն։ Երգեհոնի հնչյունները լսելի էին փողոցում։ Մի կառք էր կանգնած, որի վրա կառապանի կողքին նստած էր լաքեյը։ Արդյոք ո՞ւմ կառքն է սա։ Նրան թվում է, որ ինչ-որ կապ կա Էմիլի և դրա մեջ, և նա ինքն իրան խոսք տվեց, որ ժամերգությունը վերջանալուց առաջ դուրս գա և նայեք թե ո՞վ կնստի այդ կառքը։

Նա մտավ եկեղեցի, որ լիքն էր մարդկանցով։ Առաջ անցավ նստարանների շարքերի միջով, հասավ մինչև գլխավոր սեղանը, ուր կանգնած էր քահանան։ Տարածվեցին երգեհոնի հնչյունները, որոնց միացավ լարավոր երաժշտախումբը: Բերտան դեպի վերնատուն նայեց։ Տարօրինակ է, որ Էմիլը այստեղ, Լերխենֆելդի եկեղեցում, այսպես ասած՝ incognito պիտի նվագե իր սոլոն... Նա ուշադրությամբ զննել սկսեց առաջին շարքերում նստած կանանց։ Միայն երեք-չորս ջահիլ կին կար, մնացյալը պառավներ էին։ Առաջին կարգում հրաշալի սև մետաքսե հագուստով մի պառավ էր նստած: Նրա կոգքին նստածն էլ կարծես թե նրա նաժիշտն է։

Բերտան վճռեց, որ կառքը այդ պառավինն է, և դա հանգստացրեց նրան։ Սա դեպի ելքի դուռը գնաց և աչքերով անգիտակցաբար գեղեցիկ կանանց էր որոնում։ Այդպիսիք հաճախ հանդիպում էին իր հայացքին, բայց բոլորը տարված էի աղոթքով, և Բերտան նույնիսկ ամոթ զգաց, որ ման է գալիս

132