Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինչպե՞ս է աճում խաղողը, և ինչպե՞ս նրանից գինի են պատրաստում։ Նա առաջվա նման չէր զայրանում, երբ տղան չէր հասկանում, այլ գիտակցում էր, որ լոկ նրա համար է խոսում, որ իր մտքերն հեռու վանե։ Նրա դեմուդեմը Կլինգեմանն էր գալիս, բայց դա ոչ մի տպավորություն չգործեց նրա վրա։ Կլինգեմանը նրա հետ խոսում էր լարված ու քաղաքավարի ձևով, ամբողջ ժամանակ գլխարկը ձեռքերում բռնած էր պահում և շարունակ աշխատում էր լուրջ լինել։ Նա Բերտային սաստիկ ծերացած երևաց։ Նրա հագուստը առաջվա պես էլեգանտ չէր, այլ նույնիսկ անփույթ։ Բերտան հանկարծ պատկերացրեց նրան իր տագերկնոջ գրկում և զզվանք զգաց։ Հոգնած, նստեց նա նստարանին և մտքերը ցրելու համար սկսեց ուշադրությամբ հետևել, թե ինչպես է Ֆրիցը մյուս երեխաների հետ խաղում։

Երեկոյան նա տագերանցը գնաց։ Եվ այժմ նրան թվաց, որ ինքը առաջ էլ նկատում էր տագերոջ ու նրա կնոջ հարաբերությունների սառնությունը։ Տագրը նորից ծիծաղում էր Բերտայի վրա, հարցնում էր, թե արդյոք կրկին անգամ շո՞ւտ կերթա Վիեննա, և նրա հարսանիքի լուրը ե՞րբ պիտի գա։ Բերտան հանաքով պատասխանում էր, ասում էր, որ ինքը մի դյուժին ուզողներ ունի, նրանց թվում և մի մինիստր, սակայն զգում էր, որ միայն իր շրթունքներն են խոսում ու ժպտում, մինչդեռ հոգին լուրջ ու լուռ է։

Ռիխարդը նրա կողքին նստած, իբր թե պատահմամբ, իր ծնկներով նրա ծնկներին էր դիպչում։ Ընթրիքի ժամանակ նա Բերտային մի բաժակ գինի տվեց։ Նրանց ձեռները հանդիպեցին իրար, և Բերտան զգաց, թե ինչպես մի դուրեկան ջերմություն անցավ իր ամբողջ մարմնով։ Նա գոհ էր. նրան թվում էր, թե ինքը դավաճանեց Էմիլին... Եվ նա իրավացի էր։ Նա ուզում էր, որ Էմիլն իմանա, թե իր զգայականությունը զարթնել է, և նա այժմ մյուս բոլոր կանանց պես է, որ նա Ռիխարդին կարող է անձնատուր լինել նույնպիսի հեշտությամբ, ինչպես անձնատուր եղավ իրան՝ Էմիլին։ Ահա թե ինչ պիտի գրեր նա Էմիլին, այն բոլոր հիմարությունների փոխարեն, որոնցով լցրեց իր նամակը։ Նրան սրտմտություն էր պատճառում այն բանը, որ ոչ ոք չի հասկանում իր

155