Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԱՆՈԹԱԳՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ

«Տիկին Բերտա Գարլանը» («Frau Berta Garlan») գրվել է 1900 թ.։

Առաջին անգամ հրապարակվել է «Նոյե դոյչե ռունդշաու» ամսագրի 1901 թ. 1-3 համարներում։

Ռուսերեն լեզվով վիպակը լուլս է տեսել 1903, 1905, 1907 և 1910 թթ.։

Ինքը՝ Ա. Շնիցլերը, այն կոչել է «փոքրիկ վեպ»։

Վիպակի հայերեն թարգմանությունը լույս է տեսել Արթուր Շնիցլեր, Երկերի ժողովածու, առաջին հատոր, Մոսկվա, 1912, էջ 196—378, որից և արտատպում ենք։

Էջ 20. Վախաու— Վիեննայից ոչ հեռու, Դանուբի ափին գտնվող գեղատեսիլ քաղաք։

Էջ 30. Ֆորորլբերգ— Ավստրիայի ինը գավառներից մեկը, որը գտնվում է երկրի արևմտյան մասում, Ալպերում:

էջ 30. Բուրգ— Թատրոն— Վիեննայի առաջատար դրամատիկ թատրոնը, որը գոյություն է ունեցել 1776 թվականից։ Թատրոնի նոր շենքը կառուցվել է 1874—1888 թթ. և գտնվում է քաղաքի կենտրոնում, Ռինգում, Ռատուշայի շենքի դիմաց։

Էջ 38. Տենիեր— Դավիթ Տենիրս (1610—7690)- ֆլամանդական գեղանկարիչ, գեղջկական կենցաղից քաղված բազմաթիվ նկարների հեղինակ։ Վիեննայի արվեստի պատմության թանգարանում պահվում են նրա «Գյուղական խրճիթ», «Երշիկագործուհին» և այլ նկարներ։

Էջ 39. Օստանդին— Անդրիան վան Օստադե (1610—1685)—նշանավոր հոլանդական գեղանկարիչ և օֆորտիստ։ Արվեստում ներկայացնում էր դեմոկրատական ուղղությունը, պատկերում էր տեսարաններ գյուղական կյանքից։

Էջ 48. Կոլմարիտ— Վիեննայի հնամյա փողոցներից մեկը, որը հայտնի էր իր գեղանկարչական սալոններով։

Էջ 54. Եղիսաբեթի կամուրջ— Դանուբի վրա գցված ամենամեծ կամուրջը։

Էջ 55. Սուրբ Կառլոս— ճարտարապետական նշանավոր հուշարձան վիեննական բարոկկոյի ոճով (ճարտարապետ՝ Ֆիշեր Ֆոն Էռլախ)։ Կառուցված է 1737թ. Ժանտախտի համաճարակից վիեննացիների փրկվելու առթիվ, որին և նվիրված են եկեղեցու ճակատամասի հարթաքանդակները։

Էջ 82. Գերշտեկեր Ֆրիդրիխ (1816—1872)— գերմանացի ճանապարհորդ և վիպասան։ Հեղինակ է Կալիֆոռնիայի, Եգիպտոսի, Հարավային

173