Jump to content

Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա երջանիկ մարդու ժպիտ է խաղում։ Իսկ տանը նա դժբախտ է։ Եվ հանկարծ Բերտայի առաջ պատկերացավ Ռուպիուսը, այնպես, ինչպես նստած էր տանը և պատկերներին էր նայում։ Այսօր, երևի, դրանով չի զբաղվում նա, մտածում էր Բերտան, այսօր նա դողում է իր կնոջ համար, վախենում է, որ հանկարծ կնոջը կխլեն իրանից, վախենում է, որ կինը կթողնեի կհեռանա, և ինքը մենակ կմնա իր թշվառության հետ կյանքի վերջին օրերում։ Բերտան սաստիկ խղճահարվեց այնպես, ինչպես առաջ երբեք չէր խղճահարվել։ Այո, Բերտան մեծ ուրախությամբ կուզենար նրա մոտ լինել, մխիթարել նրան, հանգստացնել։

Նա զգաց, որ մեկը շոշափեց իր ձեռքը։ Ցնցվեց ու ետ նայեց։ Մի երիտասարդ էր կանգնած իր կողքին ու հանդգնորեն իրան էր նայում։ Ցրված դրության մեջ առանց ինքն իրա արածի համար հաշիվ տալու նայեց ուղիղ այդ երիտասարդի աչքերին։

— Ն-նա՜,— մրմնջաց երիտասարդն ու ծիծաղեց։

Բերտան վախեցավ, շտապով փողոցի մյուս ափն անցավ, քիչ էր մնում՝ ձիերի տակն ընկներ։ Նա այժմ ամաչում էր իր մեջ մի քիչ առաջ ծագած ցանկությունից, այսինքն՝ այն կառքով գնացող տիկինը լինելու ցանկությունից։ Թվաց, որ իր այդ երիտասարդի հետ ունեցած անախորժությունը մի պատիժ էր իր այն ցանկության համար։ Ո՛չ, նա պարկեշտ կին է, ամեն տեսակի անպատկառություն զզվելի է նրա համար։ Նա երբեք չէր կարողանա ապրել Վիեննայում, ուր ամեն մի քայլափոխում այդպիսի բաներ են պատահում: Նա ուզում էր լինել տանը, իր ամփոփիկ բնակարանում։ Եվ այժմ նա այնպես էր երազում իր որդուն տեսնելու մասին, կարծես մի արտասովոր ու հրաշալի բանի մասին էր երազում։ Արդյոք ո՞ր ժամին է։ Աստվա՞ծ իմ, յոթին քառորդ է ուզում։ Պետք է կառք վարձել: Առավոտյան կառքի վարձը Աննան վճարեր, ուրեմն՝ այժմ պետք է կառքը էժան հաշվել կիսով չափ։ Նա նստում է բաց կառք ու հենվում նստարանի մեջքին, իսկ և իսկ այնպես ինչպես այն սպիտակ հագած տիկինն էր հենվել։ Նրա վրա ուշադրություն են դարձնում։ Նա գիտե, որ ինքը ջահիլ է սիրուն։ Այժմ նա վտանգից ազատ է, ոչինչ չի կարող պատահել։ Ռեզինե անիվների վրա կառքով գնաքը նրան ահագին58