Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ապա նստեց այնպես, կարծես սաստիկ հոգնած էր և անհանգիստ։

— Դե՞հ, ասա՜ տեսնեմ, Էլլի,– պնդում էր Բերտան մի ահով բռնված,— չէ՞ որ ես քեզ խնդրում եմ...

— Միայն չծիծաղես, հարսի։

— Իհարկե ոչ.

— Գիտե՞ս, հարսի, երբ որ դու վերջին անգամ գնացիր, այն ժամանակ արդեն ես այնպես վախենում էի... Ես գիտեմ, որ հիմարություն է սա... վախենում էի, որովհետև փողոցներում այնքան կառք կա...

Բերտան թեթևացած շունչ քաջնց ու սկսեց փայփայել Էլլիի այտերը։

— Ես զգույշ կլինեմ, հանգիստ եղիր,— ասաց նա։

Մայրը գլուխն օրորեց։

— Ես վախենում եմ, որ Էլլին չափազանց լարված է,— ասաց նա։

Նախքան Բերտայի հեռանալը, վճռեցին, որ նա գնա իր տագերոջ տունը ընթրելու և որդուն, իր բացակայության ժամանակ, նրանց մոտ թողնե։

Ընթրիքից հետո Բերտան կարդաց Էմիլի նամակն ու պատասխանը գրեց.

«Սիրելի Էմիլ,

Դու շատ սիրալիր ես, որ ինձ այնքան շուտ պատասխանեցիր։ Ես շատ երջանիկ էի,— նա ջնջեց «շատ երջանիկ էի» խոսքերը և դրա տեղը գրեց. «շատ ուրախացա՝ ստանալով քո սիրելի տողերը»։

«Որքան փոփոխություններ են կատարվել այն ժամանակից, ինչ մենք բաժանվել ենք։ Դու հռչակավոր վարպետ ես դարձել, թեպետ ես երբեք չէի կասկածում, որ այդպես կլինի»:

Նա կանգ առավ և ջնջեց ամբողջ նախադասությունը։

«Ես նույնպես կցանկանայի քեզ շուտով տեսնել»։

Ոչ, սա չափազանց հիմար բան էր։ Ավելի լավ է՝ այսպես.

«Ինձ համար էլ շատ հաճելի կլիներ քեզ հետ նորից տեսնվել»։ Հանկարծ մի լավ միտք ծագեց նրա գլխում, և նա բավականությամբ գրեց. «Տարօրինակ է, որ մենք ոչ մի ան-

81