Էջ:Տիկին Բերտա Գարլանը - Արթուր Շնիցլեր.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գիտե, թե ինչի՞ մասին է խոսում Կլինգեմանը։ Երբ նրանք մոտեցան Բերտայի կեցած տանը, Կլինգեմանն ասաց.

— Ես երեկոյան կզբոսնեմ ձեր պատուհանների տակ և հուսով եմ, որ երաժշտություն կլսեմ։ Դուք կնվագե՞ք։

— Չգիտեմ։

— Ձեր նվագածությունը ես պատասխանի տեղ կնդունեմ,— ասաց նա և հեռացավ։

Երեկոյան Բերտան դարձյալ յուրայինների մոտ էր և ընթրիքի միջոցին նստած էր Ռիխարդի և Էլլիի մեջտեղը։ Խոսում էին նրա Վիեննա գնալու մասին և այնպես էին խոսում, կարծես Բերտան իսկապես որ մի քանի օր Ագաթայի հետ անցկացնելու, հագուստը չափելու և տագերկնոջ մի քանի պատվերները կատարելու համար էր գնում։ Երբ ընթրիքը վերջացավ, պարոն Գարլանը վառեց իր չիբուխը։ Ռիխարդը լրագիր էր կարդում, մայրը մի բան էր գործում, իսկ Էլլին, Բերտային սեղմված, նրա կրծքին էր գրել իր գլուխը։ Բերտան հանկարծ իրան իսկական ստախոս զգաց։

Ահա ինքը, մի ազնիվ մարդու համեստ այրին, նստած է այստեղ, այս ընտանիքի սերտ շրջանում, որը ընդունել է իրան գրկաբաց, նստած է այս մաքուր աղջկա կողքին, որ հավատով սեղմվում է իրան, որպես իր ավագ ընկերուհուն, և ի՞նչ է ուզում անել նա ինքը, որ մինչև այժմ իր կյանքն անց էր կացնում աշխատելով ու իր փոքրիկ որդու մասին հոգալով։ Մի՞թե նա չի պատրաստվում խաբելու սրանց, այս բարի մարդկանց։ Արդյոք չի՞ պատրաստվում առանց ինքն իրան հաշիվ տալու ընդառաջ գնալ մի արկածի, որի վերջավորությունը գուշակել անգամ չի կարողանում։ Ի՞նչ է պատահել իրան այս վերջիս օրերը։ Ի՞նչ երազներ են ծանրացել իր վրա, ի՞նչ ձգտումներ են տիրաբար իշխում իր հոգում։ Մի՞թե գիշեր ու ցերեկ նա չի մտածում միմիայն այն րոպեի մասին, երբ ընկնելու է այն մարդու գիրկը։ Երբ նա մտածում էր դրա մասին, նրան մի արտասովոր դող էր բռնում, և նա իրան անդոր էր զգում, որպես մի արտաքին ույժի առջև։ Եվ ահա, ականջ դնելով Ռիխարդի միօրինակ ընթերցանության, Էլլիի շեկ մազերի հետ խաղալով։ Նա ինքն նրան մի անգամ էլ, վերջին անգամ խոսք տվեց կայուն մնալ, չընկճվել այդ ույժի առջև։ Նա պետք է միայն տեսնի Էմիլին։ Եվ, ինչպես

87