Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մրգատու ծառերի աճեցման մասին տես Այգեգործական հողամաս հոդվածում։

ՄՇԿԸՆԿՈՒՅԶ, արևադարձային բույսի պտուղ։ Համեմունք է, ունի կծու համ և յուրահատուկ բուրմունք։ Մ-ի միջուկն ավելացնում են զանազան սոուսներին (եփելուց հետո), բանջարներին և մսով կերակուրներին (լյարդի պաշտետ, լցոնած հավ, բադ, շոգեխաշած միս ևն եփելու ընթացքում), խմորեղեններին (խմորը հունցելիս)։ Օգտագործելուց առաջ Մ. քերիչով քերում կամ դանակով մանրացնում են։ Անհրաժեշտ է պահել չոր տեղում։

ՄՈՅՎԱ, եռափուշ փշաստղիկների ընտանիքի ձուկ։ Տարբերում են երկու ենթատեսակ. ատլանտյան Մ. (որսում են Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասերում, Բարենցի, Սպիտակ և Կարայի ծովերում) և խաղաղօվկիանոսյան Մ. (կամ ույոկ, որսում են Կանադայի, Ճապոնական, Օխոտի, Բերինգի և Չուկոտի ծովափնյա ջրերում)։ Զանգվածը 25-35 գ է։ Մ. չորացնում են, ծխահարում, պահածոյում, թարմ սառեցնում։

ՄՈՇ, վայրի Մ. հանդիպում է Հայաստանի անտառային շրջաններում։ Հատապտուղները հյութալի են, սև կամ սևկարմրավուն՝ գորշակապույտ նուրբ փառով, բուրավետ թթու-քաղցրից մինչև գրեթե անբույր թթու, ձևով ազնվամորու նման։ Մ. պարունակում է շաքար, օրգանական թթուներ, ազոտային, պեկտինային, հանքային և աղաղող նյութեր, 22 մգ % C վիտամին, կարոտին (A նախավիտամին)։ Հասունանում է հուլիսին։ Հատապտուղները հավաքում են չոր եղանակին։

Մ. նուրբ հատապտուղ է, սովորական պայմաններում պահպանվում է 12 օր, 0 °C ջերմաստիճանում՝ մինչև 1 շաբաթ։

Տան պայմաններում Մ-ից կարելի է եփել մուրաբա (եփելու եղանակը նույնն է, ինչ գետնամորունն ու ազնվամորունը), ջեմ, հյութ և կիսել։

Մ-ի կիսել. ընտրած և մաքրած հատապտուղներն զգուշությամբ լվանալ և տրորել մաղի մեջ։ Կաթսայի մեջ լցնել ջուր, շաքար և եռացնել, ավելացնել նախապես սառը ջրում լուծված կարտոֆիլի ալյուր և շարունակել եռացնելը, ապա ավելացնել հատապտուղների տրորած խյուսն ու խառնել։

1 բաժակ Մ-ին՝ 3/4 բաժակ շաքար, 2 բաժակ ջուր, կարտոֆիլի ալյուրն՝ ըստ ճաշակի։

Տես նաև Կիսել հոդվածը։

ՄՈՌ, ազնվամորի, Հայաստանում վայրի Մ. տարածված է Լոռու, Տավուշի և այլ մարզերում, իսկ Մալբորո, Անգլիական, Կրկնակի պտղաբերող սորտերը մշակում են գրեթե ամենուր։

Մ-ի սորտերի մեծ մասի հատապտուղները կարմիր են, հանդիպում են նաև դեղին և ծիրանագույն-սև հատապտուղներով սորտեր։

Հայաստանում Մ. հասունանում է հունիսի վերջին։ Կան նաև նույն տարում կրկնակի բերք տվող (գարնանը և աշնանը) սորտեր։ Որպեսզի Մ-ի հատապտուղները չվնասվեն, հավաքում են պտղակոթի և պտղակալի հետ։ Սովորական պայմաններում Մ. պահպանվում է 1 օր, 0 °C–ի ջերմաստիճանում՝ մինչև 1 շաբաթ։

Մ. պարունակում է շաքար, օրգանական թթուներ, 25 մգ % C վիտամին, կարոտին (A նախավիտամին), պեկտինային (դոնդողացնող) և արոմատիկ նյութեր։

Մ. օգտագործում են թարմ, ինչպես նաև մուրաբա, ջեմ, հյութ, դոնդող, թրմօղի, օշարակ, պաստեղ ևն պատրաստելու համար։ Չորացրած Մ., մուրաբան ու ջեմը հաճախ օգտագործում են որպես քրտնաբեր միջոց։

Մ-ի հատապտուղները հաճախ վարակվում են մորենու բզեզի թրթուրներով։ Թրթուրներից մաքրելու համար անհրաժեշտ է հատապտուղները 10-15 րոպե դնել սառը աղաջրի մեջ (1 լ ջրին՝ 20 գ աղ)։

Մ-ի աճեցման մասին տես Այգի հոդվածում։

ՄՍԱՂԱՑ, էլեկտրական, նախատեսված է մսի և ձկան խճողակ, պաշտետ պատրաստելու, ինչպես նաև բանջարեղեն, միրգ և այլ մթերք մանրացնելու համար։ Մթերքը մանր կտրտում են, այնուհետև լցնում Մ-ի բաժակի մեջ, ապա Մ. միացնում։ Մթերքը մանրացվում է պարուրակային փոխակրիչին հագցված խաչաձև դանակով։ Փոխակրիչով Մ-ներն ունեն հատուկ գլխադիրներ, որոնք օգտագործում են ոչ միայն խճողակ պատրաստելու, այլև խմոր ձևավորելու, միրգ և բանջարեղեն կարտելու համար։

Հզորությունը 100-150 Վտ է, արտադրողականությունը՝ մինչև 30 կգ/ժամ, զանգվածը (ներառյալ գլխադիրները) չի գերազանցում 5 կգ։

Աշխատանքն ավարտելուց հետո Մ-ի բոլոր մասերը պետք է լվանալ գոլ ջրով։ Էլեկտրական Մ. պետք է պահել չոր տեղում։

ՄՈՒՍ, քաղցր կերակրատեսակ։ Թարմ կամ թարմ սառեցված միրգը, հատապտուղը, դրանց հյութը, օշարակը և մուրաբան հարում են հարիչով կամ ձեռքի հարիչով սառը ջրի մեջ դրած ամանում (արագ լինելու համար)։ Պետք է հաշվի