Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բանջարեղեն

Բանջարեղենի տեսակը Նախապատրաստում Եռջրման ժամանակը (րոպե) Պահպանման ժամկետը (ամիս) Պատրաստում
Ծաղկակաղամբ Ջրի մեջ ավելացնել կիտրոնաթթու կամ քացախ ամբողջական գլուխը՝ 4
ծաղկաբույլը՝ 2
8-10 Առանց հալեցնելու խաշել 15-20
Ծաղկակաղամբ Սալաթի համար եփել մինչև պատրաստ լինելը 3 Հալեցնել սալաթամանի մեջ
Կանաչ լոբի Ծայրերը մաքրել, կարելի է կտրտել 3 9-12 Առանց հալեցնելու խաշել 15-20 րոպե
Կանաչ լոբի Սալաթի համար եփել մինչև պատրաստ լինելը 3 Հալեցնել սալաթամանի մեջ
Գազար Կեղևել, կտրտել 3 8-10 Առանց հալեցնելու խաշել 12 րոպե
Կաղամբ Կտրտել շերտերով 2 8-10 Եփել առանց հալեցնելու
Կաղամբ Եփել մինչև պատրաստ լինելը 3 Տաքացնել քիչ ջրի մեջ

կաուստիկ սոդայի եռացող լուծույթով (դեղձի համար՝ 2-3 %-անոց, մշակման տևողությունը՝ 1,5 րոպե, խնձորի համար՝ 10 %-անոց, մշակման տևողությունը՝ 5-6 րոպե, տանձի համար՝ 3-5 %-անոց, մշակման տևողությունը՝ մոտ 1 րոպե, սերկևիլի համար՝ 5 %-անոց, մշակման տևողությունը՝ 3-4 րոպե)։ Այս եղանակով կեղևելուց հետո պտուղներն անհրաժեշտ է խնամքով լվանալ հոսող սառը ջրով։

Պտուղների որոշ տեսակներ մինչև բանկայի մեջ լցնելը կարելի է թեթևակի եփել ջրում, շաքարաջրում կամ կիտրոնաթթվի թույլ լուծույթում (0,1-1,2 %-անոց)։ Օրինակ, խնձորի, սերկևիլի պտուղների կիտրոնաթթվի լուծույթում կարճատև (1-1,5 րոպե) եփելը կանխում է դրանց հետագա սևացումը։

Ավելացվող շաքարաջրի ջերմաստիճանը բալի, սալորի, հոնի, կեռասի համար 60 °C է, խաղողի համար՝ 40 °C, մնացած պտուղների համար՝ 80-85 °C, իսկ հատապտուղների համար՝ 50-60 °C։

Տանձի, կեռասի բաց գույնի պտուղների, ծիրանի թթվաշ պտուղների, սեխի կոմպոտների շաքարաջրի մեջ խորհուրդ է տրվում ավելացնել 0,2-0,3 % կիտրոնաթթու կամ գինեքարաթթու, որը լավացնում է համը և կանխում հյութի պղտորումը։

Շաքարաջուրը բանկայի մեջ լցնելուց հետո կոմպոտը պաստերացնում են եռացող ջրում։

Պատրաստի պահածոներն անհրաժեշտ է պահել 0-20 °C ջերմաստիճանի պայմաններում։

Պ. մրգահյութերի և բանջարեղենի հյութերի. առանց պտղամսի հյութեր կարելի է պատրաստել խաղողից, խնձորից, բալից և մի շարք այլ պտուղներից, պտղամսով հյութեր՝ ծիրանից, դեղձից, սալորից, փշարմավից, գազարից, պոմիդորից ևն։ Առանց պտղամսի հյութերը կարելի է պատրաստել առանց շաքարի (բնական հյութ) և շաքարով։

Առանց պտղամսի հյութ պատրաստելու համար միրգը տեսակավորում են ըստ որակի և հասունացման աստիճանի, լվանում և մանրացնում։ Խաղողի պտուղները մանրացնելու կարիք չկա։ Մանրացրած պտուղներն անհրաժեշտ է անմիջապես քամել ճզմելով կամ մամլելով։ Քամած հյութը պաստերացնում են հիմնականում 85 °C ջերմաստիճանում (0,5 լ տարողության բանկան՝ 10 րոպե, 1 լ-անոցը՝ 20 րոպե, 3 լ-անոցը՝ 60 րոպե)։ Պաստերացման ջերմաստիճանը բարձրացնելու դեպքում (մինչև 100 °C) տևողությունը կարելի է կրճատել։ Հյութը կարելի է պահածոյել նաև տաք լցման եղանակով տաքացնելով մինչև 90-95 °C ջերմաստիճանը։

Ժամանակի ընթացքում հյութը նըստվածք է տալիս, իսկ վերևի շերտը պարզվում է։

Միրգ և հատապտուղներ

Պտղի տեսակը Նախապատրաստում Եռջրման ժամանակը (րոպե) Պահպանման ժամկետը (ամիս) Պատրաստում
Խնձոր և տանձ Կեղևել, բաժանել 8 մասի, եռջրել, սառեցնել շաքարաջրում (1:1) 2 8-12 Հալեցնել, օգտագործել կոմպոտի, քաղցր ուտեստների համար որպես թխվածքի լցոն
Ելակ
Մոռ
Հաղարջ
Նախապես սառեցնել սկուտեղի վրա, ապա տեղափոխել տոպրակի մեջ կամ սառեցնել խյուսը - 10-12 Սառած վիճակում օգտագործում են որպես թխվածքի լցոն, ջեմ պատրաստելու համար, հալեցրածը մատուցում են որպես աղանդեր
Բալ Կարելի է կորիզը հանել և նախապես սառեցնել սկուտեղի վրա - 10-12 նույնը, ինչ ելակը
Սալոր Կիսել, կորիզը հանել, կարելի է նախապես սառեցնել սկուտեղի վրա - 10-12 նույնը, ինչ ելակը

Պտղամսով հյութ պատրաստելու համար պտուղները տեսակավորելուց և լվանալուց հետո եփում են ջրով (ջրի զանգվածը՝ պտուղների զանգվածի 10-15 %-ը) կամ շոգեհարում։ Եռման ջրով կաթսայի վրա դնում մրգով լի ծակոտկեն աման և շոգեհարում 10-20 րոպե ըստ պտղի տեսակի։ Ջերմամշակված պտուղները տրորելով անցկացնում են մաղով՝ անջատելով կորիզները (սերմերը)։ Ստացված մրգախյուսին ավելացնում են նույն ծավալի շաքարաջուր (ծիրանի համար՝ 18, սալորի համար՝ 25, սերկևիլի համար՝ 30, բալի և