50 %, բանջարեղենի և մրգի մեջ՝ մինչև 90 % ջուր։ Ապուրի, կոմպոտի, կաթի, թեյի, սուրճի և այլ ըմպելիքների մեջ պարունակվող, այսպիսի կոչված, ազատ հեղուկի քանակը պետք է կազմի 1,2 լ՝
Աղյուսակ 2
Տարեց մարդկանց սննդի օրաբաժնում կալորիականության, սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի պարունակության հանձնարարելի չափը
Տարիք | Տղամարդիկ | Կանայք | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Էներգիա կկալ | Սպիտակուցներ, գ | Ճարպեր գ | Աշխաջրեր գ | Էներգիա կկալ | Սպիտակուցներ, գ | Ճարպեր գ | Աշխաջրեր գ | |||
ընդամենը | այդ թվում կենդանական | ընդամենը | այդ թվում կենդանական | |||||||
60-74 տարեկան | 2300 | 69 | 38 | 75 | 333 | 2100 | 63 | 35 | 70 | 305 |
75 տարեկան և բարձր | 2000 | 60 | 33 | 67 | 290 | 1900 | 57 | 31 | 63 | 275 |
օրաբաժնի ընդհանուր զանգվածի 3 կգ-ի դեպքում։ Օրգանիզմին անհրաժեշտ ջրի քանակը կախված է կլիմայական պայմաններից և ֆիզիկական աշխատանքի ինտենսիվությունից (տես Խմելու ռեժիմ)։ Անբավարար քանակով ջուր խմելը կարող է հանգեցնել ջրազրկման, իսկ չափից ավելի ջուր օգտագործելը՝ սիրտանոթային համակարգի գերբեռնվածքի և հյուծող քրտնարտադրության, որն ուղեկցվում է աղերի և լուծվող վիտամինների կորստով և օրգանիզմի թուլացմամբ։
Սննդի յուրացումը կախված է մթերքի տեսակից և սննդի բազմազանությունից։ Լավ են յուրացվում կենդանական մթերքը, հատկապես սպիտակուցները։ Մսի, ձկան, ձվի և կաթնամթերքի սպիտակուցներն ավելի լավ են յուրացվում, քան հացի, ձավարեղենի, բանջարեղենի և պտուղների սպիտակուցները։ Միօրինակ սնունդը դառնում է տհաճ և լավ չի յուրացվում։ Մսեղեն և ձավարեղեն կերակուրներին բանջարեղեն ավելացնելը այդ մթերքներում պարունակվող սպիտակուցների մարսելիությունը հասցնում է 85-90%-ի։ Արժքավոր սննդանյութերը լավ են յուրացվում մթերքի ճիշտ ջերմամշակման շնորհիվ (տես Կերակրի պատրաստում)։
Ս-ման ռեժիմի մեջ մտնում են սննդի ընդունման հաճախականությունը, ընդմիջումների տևողությունը, օրաբաժնի կալորիականության բաշխումը։ Ամենանպատակահարմարը չորսանգամյա Ս. է, քանի որ այդ դեպքում ծանրաբեռնվածությունը հավասարաչափ է բաշխվում մարսուղիների վրա և սնունդն առավել լիարժեք է մշակվում մարսողական հյութերով։ Օրվա նույն ժամին սնվելը մշակում է այդ ժամին ստամոքսահյութի առավել ակտիվ արտադրման ռեֆլեքս։ Չորսանգամյա Ս-ման դեպքում օրաբաժնի բաշխումը կատարում են ըստ օրվա կարգուկանոնի և հաստատված սովորության։ Սննդի ամենանպատակահարմար բաշխումը հետևյալն է. նախաճաշին՝ 25 %, 2-րդ նախաճաշին՝ 15 %, ճաշին՝ 35 %, ընթրիքին՝ 25 %: Վերջին անգամ սնունդ պետք է ընդունել քնելուց առնվազն 2 ժամ առաջ։ Գիշերային հերթափոխում աշխատողների ընթրիքը պետք է կազմի օրաբաժնի 30 %-ը, և 1 անգամ պետք է սնվել նաև գիշերային հերթափոխի երկրորդ կեսին։
Մարսողության համար կարևոր է նաև սննդի ջերմաստիճանը պետք է լինի 50-60°C, իսկ սառը կերակրինը՝ 10°C-ից ոչ ցածր։
Տարեց մարդկանց Ս.։ 60-ից բարձր տարիքում նյութափոխանակությունը դանդաղում է, նվազում է առանձին սննդանյութեր յուրացնելու ունակությունը։ Դրա հետ է կապված նաև սննդի կալորիականության, սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների նկատմամբ պահանջի փոփոխությունը (տես աղյուսակներ 2 և 3)։
Տարեց հասակում խորհուրդ է տրվում զգալիորեն սահմանափակել մսի թունդ արգանակի, սնկի եփուկի, եփահյութերի, տապակած, ապխտած, աղի կերակուրների և մարինադների, զգալի քանակությամբ խոլեստերին
Աղյուսակ 3
Տարեց մարդկանց սննդի օրաբաժնում վիտամինների պարունակության հանձնարարելի չափը
Տարիք | Տղամարդիկ | Կանայք | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
B1 մգ |
B2 մգ |
B6 մգ |
B12 մգ |
PP մգ |
C մգ |
A մգ |
E մգ |
D մգ |
B1 մգ |
B2 մգ |
B6 մգ |
B12 մգ |
PP մգ |
C մգ |
A մգ |
E մգ |
D մգ | |
60-74 տարեկան | 1,4 | 1,6 | 1,6 | 3 | 15 | 58 | 1000 | 15 | 100 | 1,3 | 1,5 | 1,5 | 3 | 14 | 52 | 1000 | 12 | 100 |
75 տարեկան և բարձր | 1,2 | 1,4 | 1,4 | 3 | 13 | 50 | 1000 | 15 | 100 | 1,1 | 1,3 | 1,3 | 3 | 12 | 48 | 1000 | 12 | 100 |
պարունակող մթերքի (ձվի դեղնուց, ձկնկիթ, ուղեղ, լյարդ ևն) և ճարպի որոշ տեսակների (օրինակ, ոչխարի, խոզի) օգտագործումը։ Կենդանական սպիտակուցների և ճարպերի անհրաժեշտ քանակը կարելի է ստանալ կաթնամթերք օգտագործելով։ Հանձնարարվում է օգտագործել ավելի շատ միրգ և բանջարեղեն (առավելապես թարմ)։ Անհրաժեշտ է սահմանափակել կերակրի աղի