արևահարություն և ջերմահարություն: Արևային մաշկաբորբը հաճախ դրսևորվում է մաշկի համապատասխան մասում կարմրության և թեթև այտուցի առաջացմամբ, որը երբեմն ուղեկցվում է դողով, մարմնի ջերմաստիճանի բւսրձրացմամբ, գլխացավով, սրտխառնոցով։ Այտուցը պակասեցնելու և այրոցը վերացնելու համար կարելի է կիրառել սառը թրջոցներ, այրվածքի տեղերին մածուն կամ օդեկոլոն քսել և խուսափել արևի տակ լինելուց, մինչև կարմրությունը լրիվ անցնի։ Արևային մաշկաբորբի հետևանքով բշտիկներ առաջանալու դեպքում հարկավոր է դիմել բժշկի։
Ա. օգտակար է ոչ բոլորի համար. տարեց մարդկանց, մինչև երկու տարեկան երեխաներին, ինչպես նաև թոքերի քրոնիկական, նյարդային և սիրտանոթային հիվանդություններով տառապող անձանց արևի տակ երկարատև մնալը հակացուցված է։ Արևի ճառագայթների նկատմամբ գերզգայում են, այսպես կոչված, լսնամաշկ ունեցողները (ալբինոսները)։
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ, տես Առաջին օգնություն:
ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ, կարող է լինել արտաքին և ներքին։ Ըստ արյունահոսող անոթի տեսակի տարբերում են զարկերակային, երակային, զարկերակաերակային (խառը) և մազանոթային Ա.։ Ըստ ծագման ավելի հաճախակի է վնասվածքային Ա.։ Ա-ից օրգանիզմը կարող է արյան մեծ կորուստ ունենալ, ուստի այն պետք է շատ արագ դադարեցվի։ Զգալի Ա-յան ժամանակ անհրաժեշտ է բժիշկ հրավիրել։
Արտաքին արյունահոսությունը լինում է մաշկի, բերանի խոռոչի, քթի լորձաթաղանթների վնասվածքների ժամանակ։ Եթե ձեռքի կամ ոտքի վերքը խոր և մեծ չէ, Ա. դադարեցնելու համար բավական է վրան դնել հականեխիչ վիրակապ և պինդ փաթաթել։ Վիրակապը պետք է պատրաստել թանզիֆի և բամբակի մի քանի շերտից և հետևել, որ ծայրանդամը չափից ավելի պինդ չկապվի, և վիրակապից ներքև մաշկը չկապտի։
Եթե արյունը վերքից ցայտում է ընդհատվող շիթով կամ շատրվանի պես, նշանակում է վնասվել է զարկերակը։ Այդ դեպքում տուժածին անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ հասցնել բուժհիմնարկություն (նախօրոք հարկավոր է Ա. դադարեցնել լարանով կամ ոլորիչով)։ Դրա համար ծայրանդամը (եթե կոտրվածք չկա) պետք է բարձրացնել վերքի մակարդակից վեր, մարմնին մոտիկ դնել ռետինե լարան, լավ ձգել, 2-3 անգամ պտտեցնել ծայրանդամի շուրջը և կապել հանգույցով։ Ոլորիչը կարելի է պատրաստել թաշկինակից, պարանից կամ վերնաշապկից պոկած կտորից (ծայրերը կապելով)։ Ոլորիչը կարելի է ձգել ձողիկով կամ մատիտով, մինչև Ա-յան դադարելը։ Որպեսզի մաշկը չվնասվի ոլորիչի կամ լարանի տակ կարելի է դնել փափուկ գործվածք։ Լարանը կամ ոլորիչը կարելի է պահել 1,5-2 ժամ, հակառակ դեպքում դրանցից ցած կարող է առաջանալ վերջույթի մեռուկացում։ Եթե լարանը կամ ոլորիչը սահմանված ժամկետից երկար է մնացել, ապա այն պետք է ժամը մեկ, իսկ ձմռանը 0,5 ժամը մեկ բաց թողնել 10 րոպե, այդ ժամանակ զարկերակը մատներով ոսկրին սեղմելով վերքից վեր և բնորոշ կետերում։ Քնային զարկերակը սեղմում են պարանոցային ողերի լայնական ելուստներին, ենթանրակային զարկերակը՝ անրակին, ազդրային զարկերակը՝ ազդրոսկրին, բազկային զարկերակը՝ բազկոսկրին։ Վերքից վեր զարկերակը սեղմելով (մատներով) Ա-յան դադարեցումը կիրառում են նաև լարանի բացակայության ժամանակ կամ մինչև ոլորիչը պատրաստելը, քանի որ արյան մեծ կորուստը կարող է մահացու լինել։ Եթե արյունը վերքից չի ցայտում շատրվանի նման, այլ հոսում է շիթով և ունի մուգ կարմիր գույն, ուրեմն վնասված է երակը։ Երակային Ա-յան ժամանակ հարկավոր է արյունահոսող հատվածի վրա դնել ճնշող հականեխիչ վիրակապ, իսկ եթե այն չի օգնում՝ անհրաժեշտ է դնել լարան կամ ոլորիչ վերքից ցած։ Հաճախ, լարանն անբավարար ձգելու հետևանքով, Ա. ուժեղանում է, ուստի անհրաժեշտ է ուշադիր հետևել ընթացքին։
Վերին կամ ստորին ծայրանդամը վիրավորվելու ժամանակ (կոտրվածքի բացակայության դեպքում) Ա. ժամանակավոր դադարեցնելու համար օգտագործում են ծայրանդամի գերծալումը։ Այդ դեպքում Ա. դադարում է զարկերակը ծալելու շնորհիվ։ Օրինակ, նախաբազուկը և դաստակը վիրավորվելու ժամանակ ձեռքը ծալում են արմնկային հոդում մինչև վերջ և նախաբազուկը վիրակապի օգնությամբ կապում բազկին։ Ստորին վերջույթի զարկերակներից Ա-յան դեպքում հարկավոր է ոտքը ծալել ծնկային և կոնքազդրային հոդերում մինչև վերջ և կապել այդ դիրքում։
Քթային արյունահոսության ժամանակ հարկավոր է հիվանդին նստեցնել, քթանցքերի մեջ դնել ջրածնի գերօքսիդով թրջած բամբակի կամ թանզիֆի գնդիկներ, գլուխը խոնարհել առաջ (ոչ թե հետ)։ Հիվանդի ոտքերին կարելի է դնել ջեռակ, ծոծրակին սառը (սառցապարկիկ)։
Ներքին արյունահոսությունը մարմնի փակ խոռոչներում կարող է առաջանալ արտարգանդային հղիության, ստամոքսի խոցի, որովայնին ուժեղ հարվածելու կամ դրա վիրավորումների ժամանակ։ Նշված դեպքերում արյունը դուրս չի հոսում։ Այդպիսի Ա-յան նշաններն են գունատությունը, գլխապտույտը, հորանջելը, ուշագնացությունը, թույլ, հաճախակի անոթազարկը։ Հիվանդին հարկավոր է պառկեցնել գլուխը մարմնից ցածր դիրքով, ապահովել