Տես նաև Զարդագեղ գործվածքներ, Վարագույր, ինչպես նաև բնակարանի առանձին սենյակների (օրինակ, Խոհանոց) մասին հոդվածները։
ԲՈՐԱՔՍ, բուրա, ջրում (ցանկալի է տաք) լուծվող սպիտակ բյուրեղափոշի, լուծույթն ունի ալկալիական հատկություններ։ Կիրառվում է խավարասերների, տնային մրջյունների դեմ պայքարի նպատակով, բժշկության մեջ ևն։
Թունավոր է, ուստի այն հարկավոր է պահել սննդամթերքից հեռու, երեխաների և տնային կենդանիների համար անմատչելի տեղում։
ԲՈՒԽԱՐԻ էլեկտրական, ինֆրակարմիր (ջերմային) ճառագայթման էներգիայի հաշվին ջերմություն առաքող սարք։ Նույնաբնույթ այլ սարքերից տարբերվում է ջեռուցիչ տարրի բարձր ջերմաստիճանով (650-900 °C) և անդրադարձիչի առկայությամբ։
Էլեկտրաբուխարիները հատկապես հարմար են ոչ բավարար ջերմամեկուսացում ունեցող շինություններում (օրինակ, ամառանոցային տնակներում, պատշգամբներում, բաց լուսամուտներով կամ մշտապես օդափոխվող սենյակներում)։
Տարբերում են սեղանի, հատակադիր, պատի, համապիտանի, տեղափոխովի, անշարժ, տաքացման մեկ կամ մի քանի աստիճանով էլեկտրաբուխարիներ։ ժամանակակից էլեկտրաբուխարիներից շատերը սարքավորված են դարակներով և պահարաններով և կարող են բնակարանի կահավորանքի մաս կազմել։
Իբրև ջերմային ճառագայթման աղբյուր էլեկտրաբուխարիներում կիրառվում են խւղովակս վոր էլեկտրաջեռուցիչ տարրեր (փակ ջեռուցիչներ) կամ էլեկտրական մեծ դիմադրության համահալվածքներից պատրաստված մետաղալարե պարույրներ (բաց ջեռուցիչներ)։
Առավել հուսալի են խողովակավոր էլեկտրաջեռուցիչ տարրերը, որոնք կազմված են 1-2 մմ հաստության քվարցային ապակե խողովակի մեջ տեղավորված նիքրոմալարե պարույրից։ Քվարցային ապակին լավ է անցկացնում ջերմային ճառագայթները, ջեռակայուն է և շիկացած պարույրին կպչելիս չի փափկում։
Ուղղորդված ջերմային ճառագայթում ստանալու համար էլեկտրաբախարիների մեջ տեղադրում են անդրադարձիչ։ Լավագույնս անդրադարձնում են ողորկ մակերևույթով մետաղե (ալյումինե կամ պողպատե) անդրադարձիչները։
Առավել տարածված են տեղափոխովի էլեկտրաբուխարիները, որոնք կարելի է դնել հատակին և սեղանին։ Բ-ների մեծ մասն ունի տաքացած անդրադարձիչը մեկուսացնող պաշտպանական իրան՝ օդափոխիչ անցքերով։
Չի կարելի էլեկտրաբուխարու մոտակայքում դնել շուտ բռնկվող նյութեր և առարկաներ, ու սարքը ժամից ավելի անընդմեջ բանեցնել։ Խոնավ սենյակների տաքացման համար խորհուրդ է տրվում օգտվել խողովակավոր ջեռուցիչ տարրեր և հերմետիկ միացումներ ունեցող էլեկտրաբուխարիներից։ Անսարքություն նկատելիս էլեկտրաբուխարին անհրաժեշտ է անմիջապես անջատել հոսանքի ցանցից։
ԳՈՐԾԻՔՆԵՐ էլեկտրական, կիրառվում են սղոցելու, գայլիկոնելու, սրելու, տաշելու, տարբեր մակերևույթներ հղկելու, փայտե, մետաղե, պլաստմասսայե զանազան իրեր պատրաստելու, ինչպես նաև բնակարանը և կենցաղային իրերը նորոգելու համար։ Լինում են ձեռքի և սեղանի Գ.։ Էլեկտրական Գ-ից օգտվելիս անհրաժեշտ է խստորեն հետևել դրանց շահագործման կանոններին։ Աշխատանքն սկսելուց առաջ պետք է համոզվել, որ գործիքը սարքին է, իրանը, միացնող կաբելի (կամ լարի) մեկուսապատվածքը վնասվածքներ չունեն, պտտվող մասերի ամրակապումը հուսալի է։ Զննելուց, նորոգելուց և կարգաբերելուց առաջ Գ. անհրաժեշտ է անջատել էլեկտրական ցանցից։
Գ-ից օգտվելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները։ Անթույլատրելի է սկավառակային սղոցը կամ հղկասկավառակն օգտագործել առանց պաշտպանական պատյանի։ Պտտման մեծ արագություն ունեցող Գ-ով փայտե իրեր մշակելիս աչքերը պետք է պաշտպանել ակնոցով։ Հարկավոր է ուշադիր լինել, որ հագուստը չդիպչի գործիքի շարժվող մասերին։ Ոչ մի դեպքում չի կարելի օգտվել անսարք Գ-ից (ամենաչնչին անսարքության դեպքում հարկավոր է անմիջապես դադարեցնել աշխատանքը