Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա ինքնուրույն կարող է կատարել որոշ վարժություններ (դա նպաստում է նաև երեխայի խոսքի զարգացմանը)։ Վարժությունները ներառում են մեջքից փորի վրա շրջադարձերը, ձեռքերով շրջանաձև շարժումները, թեքումը (ճկումը), կքանստումը ևն։

10-14 ամսականում կարելի է կատարել այնպիսի վարժություններ, ինչպիսիք են ոտքերի բարձրացումը մինչև փայտիկ, ձեռքերը բռնած վիճակում կքանստումը, իրանի առաջ թեքումը և ուղղումը, «աղյուսիկի» վրա բարձրանալը և իջնելը ևն։

Կրծքի երեխայի սնունդը

Կրծքահասակ երեխաների սննդի պահանջը շատ մեծ է, իսկ յուրացման (մարսման) հնարավորությունները՝ մարսողական ապարատի անկատարության պատճառով, խիստ սահմանափակ։ Դրա համար էլ կյանքի առաջին տարում հատկապես կարևոր է երեխայի կերակրումը կրծքի կաթով, որը պարունակում է երեխայի կյանքի համար անհրաժեշտ դյուրամարս նյութեր։