չորացնում են խավոտ սրբիչով մինչև թույլ կարմները: Ամբողջ մարմինը, բացի շփվող մասից, պետք է վերմակի տակ լինի: Շփման համար նախատեսված ջրին օգտակար է ավելացնել կերակրի աղ (1 թեյի գդալ՝ 1 բաժակ ջրին) կամ օդեկոլոն (1 ճաշի գդալ՝ 1 բաժակ ջրին)։ Առաջին շփումների ժամանակ ջրի ջերմաստիճանը պետք է լինի 35-36 °C, 5-7 օր հետո՝ 32-33, այնուհետև յուրաքանչյուր ամիս ջրի ջերմաստիճանն իջեցնում են 1 °C–ով, հասցնելով մինչև 30 °C։ Շփումը պետք է կատարել առավոտյան քնից հետո՝ 5-6 րոպե տևողությամբ։ Կոփման հարկադիր դադարեցումից հետո այն պետք է վերսկսել, սակայն, ընդմիջումից հետո 5-6 օր ջրային շփումների համար պետք է օգտագործել կոփման վերջին օրվա ջրից 2-3 °C տաք ջուր։ Եթե ընդմիջումը երկարատև է եղել, ապա շփումները վերստին սկսում են հանձնարարված ելակետային ջերմաստիճանից։ Կոփումն օգտակար է բոլոր, հատկապես թուլացած երեխաներին։ Սակայն, կոփման եղանակն ընտրելիս, անհրաժեշտ է անպայման խորհրդակցել բժշկի հետ։ Կոփումն այնպես պետք է անցկացնել, որ երեխան ունենա լավ, ուրախ տրամադրություն։ Շփումները սխալ կատարելիս երեխան անհանգստանում է և լաց լինում։ Եթե երեխան հիվանդանում է, քաշը չի ավելանում, իսկ շփումներն առաջ են բերում արտակարգ գրգռվածություն, ապա կոփումը պետք է դադարեցնել և խորհրդակցել բժշկի հետ։
Մերսում և մարմնամարզություն
Մերսումն ու մարմնամարզությունը ապահովում են երեխայի ֆիզիկական և հոգեկան ճիշտ զարգացումը։ Մերսումը և մարմնամարզությունը պետք է սկսել 1,5-2 ամսականից։ Վարժությունների համալիրին և մերսման տեխնիկային կարելի է ծանոթանալ պոլիկլինիկայում։ Սենյակը պետք է լավ օդափոխել (օդի ջերմաստիճանը 20 °C–ից ցածր չպետք է լինի)։ Ամռանը շփումները կարելի է անցկացնել մաքուր օդում, ստվերում, 20-23 °C–ից ոչ ցածր ջերմաստիճանում։ Մերսումը և մարմնամարզությունը հարմար է կատարել մի քանի տակ ծալած վերմակով, մոմլաթով և բարուրաշորով ծածկված սեղանի վրա (մոտ 70 սմ բարձրությամբ), միշտ նույն ժամանակ՝ կերակրելուց 30 րոպե առաջ կամ 1-1,5 ժամ հետո։ Յուրաքանչյուր վարժությունը կամ մերսման վարժաձևը կրկնում են 2-ից մինչև 6 անգամ։ Ընդհանուր տևողությունը 10-12 րոպեից չպետք է անցնի։ Վարժությունները կարելի է անցկացնել օրական 2 անգամ։ Տնային պայմաններում Կ.ե–ի համար մերսման հիմնական վարժաձևեր են համարվում շոյումը և շփումը։ Դրանք պետք է կատարել թեթև, նուրբ շարժումներով, ծայրանդամներից դեպի կենտրոն (դաստակներից դեպի ուսերը, ոտնաթաթերից դեպի աճուկային ծալքերը ևն, նկ. 1)։ Ձեռքերը և ոտքերը մերսելիս պիտի փոքր-ինչ ծալված լինեն (նկ. 1, 2)։
Կ.ե–ի մարմնամարզության ժամանակ հիմնական ուշադրությունը պետք է դարձնել ճիշտ շարժումների զարգացմանը։ Մինչև 3-4 ամսականը չի կարելի ակտիվորեն ծալել և բացել երեխայի վերջույթները, քանի որ կարող են ձգվել մկանները և ջլերը։ 1,5-3 ամսականում կատարում են ոչ պայմանական ռեֆլեքսների վրա հիմնված վարժություններ. ողնաշարի վրայով մատներով շարժումները բացում են վերջույթները, փորի վրա պառկեցնելիս երեխան փորձում է բարձրացնել գլուխը, ոտնաթաթերին հպվելիս՝ հրում ոտքերով։ Օգտակար են երեխային աշխուժացնող շարժումները, ոտքերի և ձեռքերի ակտիվ շարժումները՝ ի պատասխան շոյելուն կամ երեխային դիմելուն։ 3-6 ամսականում գործի են դնում երեխայի վերջույթների պասիվ շարժումները (3-4 ամսականում զգուշորեն). ձեռքերի և ոտքերի խաչում, մեջքի մկանների ձգում ևն (նկ. 3-12)։ Այդ շրջանի վերջում կատարում են սողալու, ձեռքերի շարժումները խթանող վարժություններ, որոնք ավելի լավ է կատարել վառ գույնի խաղալիքներով։ Կարելի է երեխային օրական մի քանի անգամ պառկեցնել փորի վրա։
6-10 ամսականում ուշադրություն պետք է դարձնել սողալուն, որը նպաստում է իրանի և վերջույթների մկանների բազմաթիվ խմբերի ամրապնդմանը։ Այդ տարիքում, վարժությունների ժամանակ, պետք է հնարավորին չափ շատ խոսել փոքրիկի հետ, մեծի ցուցմունքով