Գործվածքի ծախսը. 3 մ 30 սմ 90 սմ լայնքի դեպքում։ Չափսը 164-92–100։
Բրդե նուրբ գործվածքից Բ., թիկնամասը՝ կտրովի բասկայով։ Կոճկվածքը զոլակով է, օձիքը՝ ծալովի, թևքերը ամբողջաձևված և թեզանիքներով։ Թիկնամասի մեջտեղի կարն ավարտվում է կտրվածքով։ Գոտկատեղը կոճկվող օղլակով է։ Թիկնամասի ներքևի եզրը ձևավոր է։
Գործվածքի ծախսը. 1 մ 85 սմ՝ 140 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 164-92-96։
Դաջովի բամբակե գործվածքից Բ., երկշար կոճկվածքով, ամբողջաձևված թևքերով։ Թիկնամասը դարսով է։ Վզի բացվածքը, առաջամասի 2 կեսը, թևքերը և ներքևի եզրը երիզված են 3 սմ լայնության երիզաժապավենով։
Գործվածքի ծախսը. 2 մ 65 սմ 100 սմ լայնքի դեպքում։ Չափսը 164-92-96։
Դաջովի մետաքսե գործվածքից Բ., ծալազարդ կապովի օձիքով, կողքից կոճկվող կցակարված լայն գոտիով։ Ծալազարդ օձիքի եզրերը ներկարված են ուսակարերի մեջ։