Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատ. 1 անգամ 5-րդ շարքում և 3 անգամ՝ յուրաքանչյուր 4-րդ շարքում։ 87-րդ սմ-ից սկսած 4 շարքում ձևավորում են թևքատեղը՝ չհյուսելով 4, 2 և 2 անգամ 1-ական հատ։ 97-րդ սմ-ից հատերի թիվը կիսում են և յուրաքանչյուր կեսը հյուսում առանձին։ Վզի բացվածքը ձևավորում են 8 շարքում՝ չհյուսելով 4, 3, 2 և 5 անգամ 1-ական հատ։ 108-րդ սմ-ից սկսած 4 շարքում ձևավորում են ուսագծի թեքությունը՝ 4 անգամ 7-ական հատ չհյուսելով։ Մյուս կեսը հյուսում են նույնությամբ։

Թևք։ 48 հանգույցից բաղկացած շղթայից հյուսում են 48 սմ «ծաղիկներ» նախշով՝ յուրաքանչյուր կողմից ավելացնելով 17-ական հատ. 1-ական հատ 10 անգամ՝ 3 շարքը մեկ և 7 անգամ՝ 4 շարքը մեկ։ 49-րդ սմ-ից սկսած ձևավորում են թևքագլուխը՝ յուրաքանչյուր կողմից չհյուսելով 5, 3 և 11 անգամ 1-ական, ապա 2, 3, 4 և 5 հատ։ Վերջում մնում է 10 հատ։ Հյուսած մասերը խոնավ շորով արդուկում են (արդուկը թեթևակի հպելով) և կարում։ Փոթազարդով հյուսում են օձիքը և կարում վզի բացվածքի եզրին։

Սարաֆան (նկ. 35)։ Չափսը՝ 46։ Կորդի (բամբակե) թելի քանակը՝ 1100 գ։ Հելունը՝ № 2։

Հյուսքի տեսակները. հավելահատով սյունակներ, փարթամ սյունակներ, անկյունագծով բաշխված անցքեր։

Փարթամ սյունակների համար հատերի թիվը պետք է բաժանվի 13-ի, գումարած 7 (նախշի համաչափության համար), գումարած 2 եզրահատ։

Անկյունագծով բաշխված անցքերով նախշի համար հատերի թիվը պետք է բաժանվի 48-ի, գումարած 5 (նախշի համաչափության համար), գումարած 2 եզրահատ։

Հատերի հաշվարկը (հավելահատով սյունակների համար). 33 հատը = 10 սմ, 20 շարքը = 10 սմ։

Հետնամաս։ Սարաֆանի կիսաշրջազգեստի մասի յուրաքանչյուր կեսը բաղկացած է դեպի գոտկատեղը նեղացող 4 տապակից։ Տապակների միջև հյուսում են փարթամ սյունակներից և հանգույցներից բաղկացած շերտեր։ Հյուսում են 264 հանգույցից բաղկացած շղթա։ 65 սմ հյուսում են հավելահատով սյունակներով՝ փարթամ սյունակներով շերտի յուրաքանչյուր կողմից պակասեցնելով 16-ական հատ. 1-ական հատ յուրաքանչյուր 8-րդ շարքում։ Գործվածքի յուրաքանչյուր կողմից պակասեցնում են 18-ական հատ. յուրաքանչյուր 7-րդ շարքում 1-ական հատ։ 66-րդ սմ-ից սկսած գոտկագծով հյուսում են 2 հավելահատով սյունակների 1 շարք՝ համատեղելով վերևի և ներքևի 3 ուղղաձիգ շերտերը։ Անկյունագծով բաշխված անցքերով նախշով հյուսում են ևս 22 սմ՝ յուրաքանչյուր կողմից 7 շարքը մեկ 6 անգամ 1-ական հատ ավելացնելով։ Թևքատեղի համար երկու կողմից թողնում են 33-ական հատ։ Հաջորդ 12 հատերից 31 սմ հյուսում են հավելահատով սյունակներով՝ ուսակապերի համար։ Վզի բացվածքի և թիկնամասի համար մնում է 56 հատ։

Առաջամաս։ Հյուսում են 264 հանգույցից բաղկացած շղթա։ 65 սմ հյուսում են ինչպես հետնամասը, ապա՝ 1 շարք 2 հավելահատով սյունակներով։ Գոտկատեղից վերև հյուսում են «անկյունագծով բաշխված անցքեր» նախշով։ Հյուսում են այնպես, որ ուղղաձիգ շերտերը համընկնեն։ 88-րդ սմ-ից հատերի թիվը կիսում են և յուրաքանչյուր կեսը հյուսում առանձին։ Ուսագծի թեքությունը ստանում են 18 շարքում՝ թողնելով չհյուսած 10 անգամ 2-ական և 6 անգամ 1-ական հատ։ Վզի բացվածքի թեքությունն ստանում են 16 շարքում՝ թողնելով չհյուսած 13 անգամ 2-ական և 3 անգամ 1-ական հատ։ Վզի բացվածքի կենտրոնական մասում թողնում են 10 հատ։ Մյուս կեսը հյուսում են նույնությամբ։

Ուսակապերը կարում են առաջամասի վերևի մասում մնացած 12 հատին։ Առաջամասի վերևի մասը և ուսակապերը շրջահյուսում են եզրանախշով, ՛՛առանց հավելահատի 1 սյունակ՝ նախորդ շարքի 1-ին հատից, 3 հավելահատով փարթամ սյունակ, 1 հանգույց, նախորդ շարքի 2 հատ բաց են թողնում*։

Գոտու համար 2 տակ թելով հյուսում են 300 հանգույցից բաղկացած շղթա, անցկացնում գոտկագծի 2 հավելահատով սյունակների արանքով և ծայրերը հանգուցակապում։

Վերարկու (նկ. 36)։ Չափսը՝ 52։ Բրդե թելի (հիմնականը՝ 1600 գ, դրվագաթելը՝ 200 գ) քանակը՝ 1800 գ։ Հելունը՝ № 6, շյուղերը՝ № 4։

Հյուսքի տեսակները. առանց հավելահատի սյունակներ, ուղիղ հյուսք։

Հատերի հաշվարկը (ուղիղ հյուսքի). 15 հատը = 10 սմ, 14 շարքը = 10 սմ։

Հետնամաս։ Հելունով հյուսում են 102 հանգույցից բաղկացած շղթա։ 90 սմ հյուսում են առանց հավելահատի սյունակներով՝ 14 շարքը մեկ յուրաքանչյուր կողմից 9 անգամ 1-ական հատ պակասեցնելով։ 91-րդ սմ-ից սկսած 5 շարքում ձևավորում են թևքատեղը՝ յուրաքանչյուր կողմից թողնելով չհյուսած 5, 2 և 3 անգամ 1-ական հատ։113-րդ սմ-ից սկսած ձևավորում են ուսագիծը, որի թեքությունը ստանում են 4 շարքում՝ թողնելով չհյուսած 4 անգամ 5-ական հատ։ Վզի բացվածքի համար կենտրոնական մասում մնում է 26 հատ։

Առաջամաս (աջ կեսը)։ Հելունով հյուսում են 57 հանգույցից բաղկացած շղթա։ Առանց հավելահատի սյունակներով հյուսում են 91 սմ՝ 14 շարքը մեկ կողքից 9 անգամ 1-ական հատ պակասեցնելով։ 91-րդ սմ-ից սկսած 5 շարքում ձևավորում են թևքատեղը՝ թողնելով չհյուսած 7, 4 և 3 անգամ 1-ական հատ։ 106-րդ սմ-ից սկսած 9 շարքում ձևավորում են վզի բացվածքը՝ թողնելով չհյուսած 4, 3, 2 և 6 անգամ 1-ական հատ։ 113-րդ սմ-ից սկսած ձևավորում են ուսագիծը, որի թեքությունն ստանում են 4 շարքում՝ կողքից թողնելով չհյուսած 3 անգամ 5-ական և 1 անգամ 4 հատ։ Ձախ կեսը հյուսում են նույնությամբ։

Թևք։ Հելունով հյուսում են 42 հանգույցից բաղկացած շղթա։ Առանց հավելահատի սյունակներով հյուսում են 42 սմ՝ 5 շարքը մեկ յուրաքանչյուր կողմից 11 անգամ 1-ական հատ ավելացնելով։ 43-րդ սմ-ից սկսած ձևավորում են թևքագլուխը՝ 3 շարքում երկու կողմից թողնելով չհյուսած 4, 3, 2-ական հատ, 9 անգամ 1-ական հատ յուրաքանչյուր շարքի սկզբում և 3 շարքում՝ երկու կողմից 2, 3, 4-ական հատ։ Կենտրոնական մասում մնում է 10 հատ։

Օձիք։ Հելունով հյուսում են 70 հանգույցից բաղկացած շղթա, այնուհետև 15 շարք առանց հավելահատի սյունակներով։

Բոլոր մասերն արդուկում են խոնավ շորով։ 6 տակ դրվագաթելով ասեղնագործում են առաջամասն ըստ նկ. 37-ում բերված սխեմայի։ Սկսում են ներքևի եզրից հաշված 4-րդ շարքից և ավարտում ուսագծին չհասած։ Ամբողջ երկարությամբ տեղավորվում է 1,5 նախշ (ըստ սխեմայի)։ Պատրաստի մասերը միացնում են կարելով։