մեկական հատ արձակոմ են։ 46-րդ ասեղների կրկնակի հատերը բռնում են անգլիական քորոցներով, իսկ ազատ ասեղները թողնում աշխատանքային դիրքում։ Միջին մասում (մինչև գոտկատեղի գիծը) հատերը պակասեցնում են (ըստ հաշվարկի), իսկ գոտկատեղի գծից կրծքագծի ուղղությամբ ավելացնոմ։ Միջին մասն ավարտելուց հետո կարաբաժնի ավելացված հատերը փոխադրում են այդ հատվածի ծայրի ասեղների վրա (46-րդ ասեղներից 47-րդ ասեղներին), իսկ ազատված ասեղներին անցկացնում անգլիական քորոցներով բռնած կրկնակի հատերը։ Բոլոր ասեղները վերադարձնում են աշխատանքային դիրքի և շարունակում հյուսումը։
Ներքին սեղմոնների հետ միաժամանակ պետք է հյուսել նաև կողքի սեղմոնները։ Քանի որ վերջինները համընկնում են գործվածքի եզրի հետ, ապա պետք է դրանք իրականացնել ինչպես հատերի սովորական ավելացումը կամ պակասեցումը։ Եթե շարքերը, որոնցում կողքի և ներքին սեղմոններում հատերը ավելացնում կամ պակասեցնում են, չեն համընկնում, ապա ձևվածքի վրա կամ աշխատանքային տետրում, պետք է նշել այդ շարքերի համարները յուրաքանչյուր սեղմոնի համար առանձին։
Եթե կոնքի և գոտկատեղի շրջագծի տարբերությունը մեծ չէ (մինչև 8 սմ), ապա ուղղաձիգ սեղմոնները կարելի է փոխարինել հյուսքի խտության աստիճանական մեծացումով կոնքերից դեպի գոտկատեղ և նվազեցումով գոտկատեղից դեպի կրծքագիծ։
Երբեմն ուղղաձիգ սեղմոնների փոխարեն գոտկատեղում լայն երիզահյուսք են անում (1x1, 2x1 ևն)։
Դետալների միացումը։ Հյուսած դետալները խոնավացնում են՝ փաթաթելով խոնավ խավոտ սրբիչով և քորոցներով կպցնում ձևվածքին։ Չորանալուց հետո դետալները հակառակ երեսից խոնավ շորով արդուկում են և կարում։ Ձեռքով կարելու դեպքում արդուկը չպետք է կպցնել կարահատվածներին։ Եթե դետալները միացվում են կարի մեքենայով, ապա հաշվարկելիս պետք է կարաբաժին ավելացնել։ Որպեսզի եզրերը չձգվեն, դետալները պետք է միացնել 0,5 սմ հեռավորությամբ կրկնակի թերակարով և թակալակարել դրանց արանքով (թույլ ձգված թելով)։
Միացման կարերը։ Դետալների բաց հատերը կարելի է միացնել տրիկոտաժային հորիզոնական կարով (նկ. 26): Բաց հատերով դետալները կարելի է միացնել նաև մեքենայով։ Դետալները շիտակ երեսով դնում են իրար վրա, երկու եզրերի բաց հատերը զույգ-զույգ անցկացնում աշխատանքային ասեղներին, ապա գցում լեզվակների տակ, թելն անցկացնում ասեղների վրայով, «10» խտությամբ հյուսում մեկ շարք և հատերը փակում «հյուսաձև»։
Կողքի կարերը կարելի է կատարել նաև ձեռքի ուղղաձիգ կարով (նկ. 27) կամ էլ մեքենայով։ Դրա համար դետալները շիտակ երեսով դնում են իրար վրա, միաժամանակ երկու դետալների եզրերի «միջհանգուցային» հատերը բռնում աշխատանքային ասեղներով, ապա գցում լեզվակների տակ, թելն անցկացնում ասեղների վրայով, «10» խտությամբ հյուսում 1 շարք և հատերը փակում «հյուսաձև»։
Երկայնական և լայնական գործվածքները ձեռքով միացնելիս անհրաժեշտ է բաց հատերը եզրային հատերին միացնել այնպես, ինչպես ցույց է տրված նկ. 28-ում։ Մեքենայով այդ միացումը կատարվում է հետևյալ կերպ. աշխատանքային դետալը շրջելով շիտակ երեսով դեպի գործողը, ասեղներին անցկացնում են «միջհանգուցային» հատերը, այնուհետև երկրորդ դետալը հակառակ երեսով շրջում դեպի գործողը, այդ նույն ասեղներին անցկացնում վերջինի բաց հատերը։ Բոլոր հատերն անցկացնում են լեզվակների տակ, «10» խտությամբ հյուսում 1 շարք և հատերը փակում «հյուսաձև»։
Հատակցման կարով ամրացնում են հյուսած երիզաժապավենների, զոլակների և այլ դետալների բաց հատերը (նկ. 29)։ Օրինակ, անհրաժեշտ է վզի բացվածքը ձևավորել առանձին հյուսած երիզաժապավենով։ Դրա համար վերջինիս հյուսումը պետք է ավարտել մի քանի շարք հյուսելով ցայտերանգ օժանդակ թելով։ Այնուհետև վզի բացվածքի եզրին (քիչ ներս) հավասար կոթեր են անում։ Օժանդակ թելով հյուսած զոլը ծալում են երիզաժապավենի շիտակ երեսի վրա, հիմնական հատերի աղեղները համատեղում կոթերի հետ։ Սկզբում երիզաժապավենը շուլալակարում են հիմնական գործվածքին, ծալված զոլը բացոմ և երկրորդ անգամ շուլալում օժանդակ թելով հյուսածը։ Ամրացնելով բաց հատերի շարքը, որով անցնելու է հատակցման կարը, ասեղը