Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նկ. 40։ Հատերի թիվը բաժանում են 6-ի, ավելացնում ձախից 1 հատ (համաչափության համար), մեկական եզրահատ ամեն կողմից։ Հավաքում են 15 հատ։

Նկ. 41։ Հատերի թիվը բաժանում են 18-ի, ավելացնում աջից 2 հատ, 2-ական եզրահատ ամեն կողմից։ Հավաքում են 24 հատ։

Նկ. 42։ Հատերի թիվը բաժանում են 8-ի, ավելացնում մեկական եզրահատ ամեն կողմից։ Համաչափության համար կարելի է աջից 3 հատ ավելացնել։ Չպետք է շատ խիտ հյուսել, այլապես 3 ասեղի հավելահատերի հյուսումը կդժվարանա։

Նկ. 43։ Հատերի թիվը բաժանում են 4-ի, ավելացնում աջից 3 հատ (համաչափության համար) և 2-ական եզրահատ ամեն կողմից։ Հավաքում են 15 հատ։ Նախշը կարելի է հյուսել 2 գույնի թելերով։

Նկ. 44։ Հատերի թիվը բաժանում են 8-ի, ավելացնում աջից 2 հատ (համաչափության համար), 2-ական եզրահատ ամեն կողմից։ Հավաքում են 16 հատ։

Նկ. 45։ Հատերի թիվը բաժանում են 10-ի, ավելացնում աջից 1 հատ (համաչափության համար), մեկական եզրահատ ամեն կողմից։ Հավաքում են 23 հատ։

Նկ. 46։ Հատերի թիվը բաժանում են 2-ի, ավելացնում մեկական եզրահատ ամեն կողմից։ Հավաքում են 12 հատ։

Գործվածքի տեսակներ։

Ռեգլան թևքերով ժակետ (նկ. 47)։ Չափսը՝ 54-56, հասակը՝ 3։ Բրդե թելի քանակը՝ 550 գ (№ 32/2, 4 տակ թել)։ Հատանմուշը. 1 սմ = 3,1 հատ, 1 սմ = 4,7 շարք։ Հիմնական հյուսքատեսակը՝ ուղիղ հյուսք։ Նախշազարդում են ասեղնագործությամբ։ Ռեգլանի գծերը ձևավորվում են մասնակի հյուսմամբ։ Թևքերի, թիկնամասի և առաջամասի ներքևի եզրերը հարդարված են 1x1 երիզահյուսքով։ Կոճկելատեղի զոլակները հյուսում են լայնակի ուղղությամբ։

Թիկնամաս (նկ. 47, ա)։ Հյուսում են ներքևից։ Օժանդակ թելով հավաքում են 180 հատ, հյուսում մի քանի շարք։ Այնուհետև հիմնական թելով, առանց փոփոխության, հյուսում են 160 շարք մինչև կրծքագիծը, և գործվածքի եզրերից 12-ական հատ հանում՝ մի քանի շարք հյուսելով օժանդակ թելով։ Հաջորդ 118 շարքերից յուրաքանչյուրում, ռեգլանի գծի երկարությամբ, գործվածքի եզրերից մեկական ասեղ դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Կենտրոնում մնացած 38 հատը հանում են, հյուսում օժանդակ թելով։ Այդ նույն եղանակով հանում են ռեգլանի գծի 59-ական հատը։

Աշխատանքային ասեղներին անցկացնում են թիկնամասի ներքևի եզրի հիմնական հատերը (օժանդակ թելով հյուսված շերտը երեսի կողմի վրա ծալում են)։ 20 շարք հյուսում են հաշվարկայինից ավելի մեծ խտությամբ, յուրաքանչյուր 2-րդ հատն արձակում են և հակառակ երեսից հյուսում շիտակ։

Բոլոր հատերը հագցնում են կլոր շյուղերի վրա և թելած ասեղով փակում այնպես, ինչպես ցույց է տրված նկ. 47, ե-ում։

Առաջամաս (նկ. 47, բ)։ Հյուսում են ներքևից։ Օժանդակ թելով հավաքում են 90 հատ, հյուսում մի քանի շարք։ Այնուհետև մինչև կրծքագիծը հյուսում են 160 հատ, միաժամանակ առաջամասի մեջտեղում պակասեցնում հատերը և հյուսում թեք սեղմոն։ Առաջամասի մեջ տեղում 20 շարքը մեկ 8 անգամ մեկական հատ պակասեցնում են (սկսում են հիմնական թելով հյուսված 14-րդ շարքից)։ Առաջին 7 պակասեցումներից յուրաքանչյուրից հետո հյուսում են 2 լրացուցիչ շարք՝ կրծքի թեք սեղմոն ստանալու համար։ Արվում է հետևյալ կերպ. հիմնական թելով հյուսված է 14 շարք, առաջամասի մեջտեղում պակասեցված է առաջին հատը։ Սայլակը ձախ կողմում