Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են հետևյալ կերպ. 1 եզրահատ, 69 հատը հյուսում են 1x3 երիզահյուսքով (սկսում են շիտակ հատով), կենտրոնի 24 հատը՝ ոլորահյուսքով, ապա 69 հատ 1x3 երիզահյուսքով (սկսում են շիտակ հատով) և 1 եզրահատ։ 39-րդ սմ-ից ձևավորում են թևքատեղը՝ եզրերից ամրացնելով 5, 4, 3 և 2 անգամ 1-ական հատ։ Վզի բացվածքը ստանալու համար գործվածքը բաժանում են 2 հավասար մասերի և յուրաքանչյուրը հյուսում առանձին` անգլիական քորոցի կամ լրացուցիչ շյուղի վրա շարքընդմեջ վերցնելով 10, 5, 4, 3, 2 հատ և 6 անգամ 1-ական հատ։ Միաժամանակ ուսագծի թեքությունը ստանալու համար 54-րդ սմ-ից անգլիական քորոցի կամ լրացուցիչ շյուղի վրա շարքընդմեջ վերցնում են 3 անգամ 6-ական և 4 անգամ 5-ական հատ։ Մյուս կեսը հյուսում են նույն կերպ:

Թևքը հյուսելու համար հավաքում են 72 հատ։ Հյուսում են 7 սմ 1x1 երիզահյուսքով՝ ամեն 7-րդ շարքում եզրերից 1-ական հատ ավելացնելով։ Երիզահյուսքից հետո 1 շարքում ավելացնում են 8 հատ (ամեն 10 հատից հետո 2 հատ), ապա հատերը բաշխում հետևյալ կերպ. 1 եզրահատ, 2 հատ թարս, 29 հատը 1x3 երիզահյուսքով, կենտրոնական 24 հատը ոլորահյուսքով, հաջորդ 29 հատը 1x3 երիզահյուսքով, 2 թարս, 1 եզրահատ։ Հատերը բաշխելուց հետո հյուսում են 37 սմ` յուրաքանչյուր 7-րդ շարքում եզրերից 1-ական հատ ավելացնելով։ Այնուհետև, առանց փոփոխության հյուսում են 14 շարք։ Թևքագլուխը ձևավորելու համար 45-րդ սմ-ից եզրերից շարքընդմեջ ամրացնում են 5, 4, 2 հատ, 23 անգամ 1-ական հատ, 1 անգամ 2 հատ, 2 անգամ 3-ական և 4-ական հատ։ Ուսադիրի համար նախատեսված 28 հատը շարունակում են հյուսել ոլորահյուսքով։ 11,5 սմ հյուսում են առանց փոփոխության։ Վզի բացվածքը ստանալու համար առաջամասի կողմից լրացուցիչ շյուղի վրա շարքընդմեջ վերցնում են 6 անգամ 1-ական հատ, ապա 2 և 4 հատ։ Մյուս թևքը հյուսում են նույն կերպ։ Կողքերը կարում են. ապա երկայնական և լայնական գործվածքների միացման կարով (տես Հյուսում մեքենայով) առաջամասի և թիկնամասի բաց հատերը միացնում ուսադիրներին։ Առաջամասի, թիկնամասի, ուսադիրների և վզի բացվածքի բաց հատերը վերցնում են կլոր շյուղերի վրա և հյուսում 4 սմ լայնության դրվագող զոլակը 1x1 երիզահյուսքով։

Ոլորահյուսքով ժակետ (նկ. 31)։ Չափսը՝ 46։ Թելի քանակը՝ 500 գ (№ 32/2, 3 տակ)։ Շյուղերը՝ №№ 2 և 3։

Հյուսքի տեսակները. ուղիղ հյուսք և ոլորահյուսք։

Ոլորահյուսք։ Հատերի թիվը պետք է բաժանվի 43-ի, գումարած 2 եզրահատ։

1-ին շարք. *6 հատ շիտակ, 13 հատ թարս, 5 հատ շիտակ, 13 հատ թարս, 6 հատ շիտակ*։

2-10-րդ և բոլոր զույգ շարքերը հյուսում են ըստ նախշի։

11-րդ շարք. *6 շիտակ հատ անցկացնում են լրացուցիչ շյուղի վրա և թողնում առջևում, 1 հատ թարս, 6 հատ շիտակ լրացուցիչ շյուղից, 12 հատ թարս, 5 հատ շիտակ, 12 հատ թարս, 1 թարս հատ անցկացնում են լրացուցիչ շյուղի վրա և թողնում գործքի հետևից, 6 հատ շիտակ, 1 հատ թարս լրացուցիչ շյուղից*։

13-րդ շարք. *1 հատ թարս, 6 շիտակ հատ անցկացնում են լրացուցիչ շյուղի վրա և թողնում գործքի առջևից, 1 հատ թարս, 6 հատ շիտակ լրացուցիչ շյուղից, 11 հատ թարս, 5 հատ շիտակ, 11 հատ թարս, 1 թարս հատ անցկացնում են լրացուցիչ շյուղի վրա և թողնում գործքի հետևից, 6 հատ շիտակ, 1 հատ թարս լրացուցիչ շյուղից, 1 հատ թարս*։

15-րդ շարք. *2 հատ թարս, 6 հատ շիտակ անցկացնում են լրացուցիչ շյուղի վրա և թողնում գործքի առջևից, 1 հատ թարս, 6 հատ շիտակ լրացուցիչ շյուղից, 10 հատ թարս, 5 հատ շիտակ, 10 հատ թարս, 1 թարս հատ անցկացնում են լրացուցիչ շյուղի վրա և թողնում գործքի հետևից, 6 հատ շիտակ, 1