Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողմից անցկացնել թելի օղակի միջով։ Թելը ձգելուց և ամրացնելուց հետո կարելի է սկսել Ա.։

Բանվածքի տեսակները։

Ա. լինում է հաշվարկով (ըստ գործվածքի թելերի) կամ ազատ (ըստ նկարի)։

Պարզ Ա-յան տեսակներից է ցողունակարը։ Այն կիրառում են եզրանախշեր և ծաղիկների ցողուններ ասեղնագործելիս։ Կարելու ընթացքում ասեղը բռնում են կարի ուղղությանը հակառակ և ամեն նոր կութ անելիս ասեղը հետ են բերում։

Թելն ամրացնելուց և ասեղը երեսակողմ դուրս բերելուց հետո 2-4 անգամ փաթաթում են ասեղի շուրջը, ձգում, ասեղը հետ բերելով կարում առաջին կութը և նույն ձևով կարում հաջորդ բոլոր կութերը՝ հետևելով, որ դրանք լինեն հավասար չափերի և զուգահեռ դասավորված (նկ. 1)։ Թավշակարով կամ խաչմերուկ կարով սովորաբար դրվագում են մանկական հագուստը։ Երեսակողմում ստացվում է խաչատված կութերի շարք, իսկ հակառակ երեսին՝ կութերի երկու զուգահեռ շարքեր։ Ասեղնագործում են հաշվարկով։ Ուղիղ խաչմերուկ անելիս կարի ուղղությունը կտորի վրա նշագծում են երկու զուգահեռ գծերով, որոնց միջև հեռավորությունը հավասար է կարաշերտի լայնությանը։ Խիտ կտորների վրա խաչմերուկ անելիս երկու զուգահեռ թել են քաշում։

Գործն սկսում են ներքևից։ Կութերը ստացվում են ասեղի հետադարձ շարժումով (նկ. 2)։ Խաչմերուկը կիրառում են նաև բանվածքի այլ տեսակների զուգակցությամբ (ծաղիկների թերթիկներ և տերևներ լցնելու համար)։ Հասարակ խաչմերուկը կարելի է զարդարել այլ գույնի թելերով։ Սկզբում ասեղնագործում են մի, ապա՝ երկրորդ գույնի թելով, առաջին կարի կութերին զուգահեռ։ Նույն գործողությունը կրկնում են երրորդ և չորրորդ գույների թելերով (կարի սկիզբը շեղվում է աջ կամ ձախ)։

Խաչմերուկ կարի հիման վրա է ստեղծվում նաև հայկական ավանդական Ա-յան տեսակներից մեկը՝ Մարաշի հյուսված կարը։ Առաջին շարքը խաչմերուկ կարով անելուց հետո, բանվածքը շրջում են և ասեղնագործում երկրորդ շարքը՝ առաջինից շեղված (նկ. 3)։ Երկրորդ շարքի ներքևից վերև եկող թելը պետք է անցնի առաջին շարքի թելի վրայով, իսկ վերևից ներքև եկողը՝ առաջին շարքի թելի տակով։ Երկրորդ շարքը կտրելուց հետո բանվածքը շրջում են և անցնում երրորդ շարքին, որն անում են առանց կտորի թելերը բռնելու՝ ասեղը երկու շարքի թելերի միջով անցկացնելով (նկ. 4, 5)։ Վերջին չորրորդ շարքն անում են երրորդի նմանությամբ խաչմերուկների ներքևի գագաթների վրա (նկ. 6, 7)։ Այս կարատեսակը հյուսած տրեզի տպավորություն է թողնում։

Շղթայակարը կիրառում են որոշ ուրվանախշեր ասեղնագործելու կամ ցողունակարով արված նախշեր լցնելու համար (փոքր ծաղիկներ, հասկեր ևն)։ Կարը՝ մեկը մյուսից դուրս եկող նույն չափի մերակների շարք է։ Շղթայի ձևն ու չափերը կարող են տարբեր լինել։

Թելն ամրացնում են կտորին, դուրս բերում երեսակողմ, մերակաձև դնում կտորի վրա և սևեռում ազատ ձեռքի բթամատով։ Ասեղը նույն անցքով դուրս են բերում հակառակ կողմը, ապա մերակի միջով անցկացնում երեսակողմ։ Ստացվում է մեջտեղից բռնած մերակ (նկ. 8, 8ա)։

Քուղակարով կարելի է դրվագել գրպանները, զգեստների դրվագակտորները։ Այս տեսակն առավել գեղեցիկ է, երբ այն արվում է նույն կտորի թելերով։ Կտորը նշագծում են շեղանկյունների ցանցի ձևով (շեղանկյան կողմը՝ 2-3 սմ), այնուհետև ցանցի բոլոր գծերը կարում թերակարով։ Կութերի և արանքների երկարությունը պետք է նույնը լինի և չգերազանցի