Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են խիտ օղակարով կամ հարթակարով։

Սյունիկաձև քանդակար (նկ. 20)։ Կտորից 3-4 թել են քաշում։ Գործող թելն ամրացնում են նոսրաշերտի ձախ եզրից 2-3 թել ներքև, հակառակ կողմից 3-4 թել բռնելով, այն դուրս են բերում երեսակողմ, բռնած թելերը աջից ձախ փաթաթում գործող թելով, ապա ասեղը դուրս բերում երեսակողմ՝ թելքաշի եզրից 2-3 թել հեռավորության վրա։ Նույնությամբ ասեղնագործում են հաջորդ կութերը։

Բզեզաձև քանդակար (նկ. 21)։ Սկզբում անում են քանդակար սյունիկ, այնուհետև 3-ական սյունիկ հանգուցակապում են։ Հանգույցն անում են հետևյալ կերպ, թելն անցկացնում են սյունիկների տակով, հետ բերում, անցկացնում ստացված մերակի միջով և ձգում։ Կարելի է կապել ոչ թե երեքական, այլ երկուական սյունիկ։

«Պանկա» քանդակար (նկ. 22)։ Լայն նոսրաշերտի մեջտեղում թողնում են 3-4 չքաշած թել։ Ասեղն անցկացնում են չքաշած թելերի վրայով ներքևից վերև, անկյունագծով իջեցնում ներքև և դուրս բերում երեսակողմ (առաջին կութից 4-6 թել հեռավորության վրա)։ Թելը բերում են ելման կետ, անկյունագծով անցկացնում չքաշած թելերի տակով, հորիզոնական գծով հետ բերում դեպի ձախ, ապա անկյունագծով իջեցնում աջ։ Այս կարատեսակի հիման վրա ասեղնագործում են ավելի բարդ քանդակարեր։ «Պանկա» քանդակարի երկու շարքերի միջև կտորի թելերը միահյուսում են ուրիշ գույնի թելով (նկ. 23)։ Շարքերի միջև լայն թելաշերտը կարելի է ասեղնագործել ուղղաձիգ կութերով կամ խաչմերուկ կարով։

Գոյություն ունի քանդակարի մի այլ տարատեսակ (նկ. 24), որի համար սկզբում ասեղնագործում են «պանկայի» վերևի շարքը, այնուհետև անցնում ներքևի շարքին միաժամանակ անելով օդային հանգույցներ։

Կարապատ քանդակար (նկ. 25)։ Սյունիկաձև քանդակար անելուց հետո, վերջիններիս վրա հաստ թելով լցակար են անում։

Լցակար (միակի և կրկնակի)։ Միակի լցակարն ստացվում է ցանցի վանդակները հորիզոնական և ուղղաձիգ կութերով լցնելով (նկ. 26)։ Յուրաքանչյուր վանդակի ներսում գոյանում է խաչանախշ։ Կրկնակի լցակարն անում են նույն եղանակով՝ այն տարբերությամբ, որ յուրաքանչյուր վանդակ լայնքով ու երկայնքով լցակարում են երկու թելով։ Ցանցի յուրաքանչյուր վանդակում ստացվում են երկուական ուղղաձիգ և հորիզոնական կութեր (նկ. 27)։

«Սարդոստայնը» ստացվում է թելը ցանցի հետ միահյուսելով։ Միաժամանակ ցանցի վանդակների մեջ օդային հանգույցներ են անում՝ շարժվելով անկյունագծով մերթ աջ՝ դեպի վեր, մե րթ ձախ դեպի վար (նկ. 28)։

Փռվածքը չփաթաթված թելի վրա արվող լցակար է։ Նկարի նախշերն անում են փռվածքով, իսկ ֆոնը խիտ միահյուսում են (սյունիկները մի քանի անգամ փաթաթելով) գունավոր թելերով (նկ. 29)։

Ազատ Ա-յան տեսակներն անում են ըստ կտորի վրա փոխանցված նկարի։

Հարթակարը ազատ Ա-յան առավել տարածված տեսակներից է։ Այն կիրառում են բուսական (ծաղիկներ, տերևներ), ինչպես նաև որոշ երկրաչափական զարդանախշեր ասեղնագործելիս։ Հարթակարով կարելի է ասեղնագործել ցանկացած կտորի վրա։ Այն լավ է զուգակցվում Ա-յան այլ տեսակների (ցողանակար, «ռոկոկո» ևն) հետ։ եկ. 25

Միակողմանի հարթակարով ասեղնագործում են խոշոր բուսական զարդանախշեր բարձերի, սփռոցների, ծածկոցների վրա։ Ա-յան այս տեսակի առանձնահատկությունն այն է, որ կութերը գրեթե ամբողջությամբ ծածկում են կտորի երեսակողմի զարդանախշը (նկ. 30, ա), իսկ հակառակ երեսից ստացվում են փոքր կութեր (նկ. 30, բ)։ Ասեղնագործում են վեցտակ մուլինե կամ բրդե թելով։ Տերևներն ասեղնագործելիս կութերը դասավորում են կենտրոնական գծի նկատմամբ անկյան տակ սկսելով տերևի սուր ծայրից։ Առաջին կութն ասեղնագործում են եզրագծից դեպի կենտրոն (նկ. 30, գ)։ Սկզբում լցնում են տերևի մի կեսը, ապա մյուսը (վերևից ներքև)։ Տաղիկների կութերն ուղղում են դեպի կենտրոն (նկ. 30, դ), իսկ կենտրոնը լցնում զանազան ցանցանախշերով։

Ցանցանախշ ասեղնագործելու համար գործող թելը ձգում են եզրագծի մի կողմից մյուսը՝ հորիզոնական և ուղղաձիգ ուղղություններով։ Ստացված վանդակների հատման կետերը ձևավորում են խաչմերուկ կարով, կութերով ևն։

Սպիտակեղենի (ուռուցիկ) հարթակարը կիրառում են սպիտակեղեն, եկ. 30 թաշկինակներ, բարակ կտորից ծածկոցներ, ասեղնագործելու համար։ Նկարի եզրագիծը կարում են թերակարով։ Այն մասերը, որոնք պետք է ուռուցիկ լինեն, կարապատում են խոշոր կութերով՝ ապագա հարթակարի կութերի ուղղությանը հակառակ ուղղությամբ (օրինակ, տերևի կարապատումն անում են երկայնակի, իսկ հարթակարը լայնակի կութերով)։ Ուռուցիկ հարթակարով և ցողունակարով արված նախշը սովորաբար զուգակցում են բանվածքի այլ տեսակների (հանգույցներ, անցքեր) հետ։ Հանգույց անելու համար ասեղը խրում