են կտորի մեջ, թելը փաթաթում ասեղի վրա և, օղակները ձախ ձեռքի բթամատով բռնելով, թելն անցկացնում օղակների միջով և ամրացնում (նկ. 31)։ Անցքերի եզրագիծը կարում են թերակարով, այնուհետև լցակարի ասեղով ծակում կտորը և եզրագիծը շրջակարում ուռուցիկ հարթակարով:
Շրջոնքի հարթակար («ստվերի» կար) ստանալու համար կտորը հակառակ կողմից պատում են հատվող թեք կութերով, իսկ երեսակողմից եզրագծի երկայնքով փոքր կութեր են անում (նկ. 33)։ Շրջոնքի հարթակարը կիրառում են թե՛ որպես ինքնուրույն բանվածք, թե՛ ցողունակարի զուգակցությամբ։
Կերպասային հարթակարն ասեղնագործում են միմյանց կիպ կպած կութերով։ Ամեն հաջորդ կութն անելիս, ասեղը հանում են նախորդ կութի տակից դրա մեջտեղի մասում։ Կութերը պետք է ուղղված լինեն տերևի երակագծերի երկայնքով։ Այս հարթակարն անում են մուլինե կամ մետաքսե թելերով (մեկտակ)։
Երկկողմանի գունավոր հարթակարը հարթակարի պարզագույն տեսակներից է։ Կիրառում են բուսական և երկրաչափական նախշերի մանր և միջին մանրամասներ սկզբնատառեր և խորհրդանշաններ ասեղնագործելու համար։ Կատարում են կարապատումով և առանց դրա։ Հարթակարի կութերը դասավորում են ըստ նկարի գծերի (նկ. 34)։ Ոչ լրիվ երկկողմանի հարթակար անելիս ասեղնագործում են միայն նկարի եզրագծերը։
Գեղարվեստական հարթակարով կարելի է ասեղնագործել ոչ միայն բուսական նախշեր, այլև ոչ մեծ բնապատկերներ։ Միևնույն գույնի երանգները աստիճանաբար և հավասարաչափ անցնում են մեկը մյուսին։ Դրա համար առաջին գույնի կութերն անում են տարբեր երկարության, այնուհետև շարունակում են ձեռագործը երկրորդ երանգով՝ լրացնելով առաջին երանգի կութերի երկարության տարբերությունից առաջացած արանքները։ Երկրորդ երանգի կութերը փոքր-ինչ ծածկում են առաջին երանգի