է մրցավարների տված տեղերի և միավորների ընդհանուր գումարով։
ԳՈԲԵԼԵՆ (որմնագորգ), ձեռքով գործած գորգ-նկար։ Կոչվել է XV դ. ֆրանսիացի հայտնի ներկարարներ Գոբելենների անունով։ Գ. գործում են բրդե և մետաքսե (երբեմն նաև ոսկե և արծաթե) գունավոր թելերով՝ հատուկ դազգահների վրա։
Ժամանակակից Գ-ներում որպես հենքի թել օգտագործում են վուշե կամ բամբակե, իսկ որպես միջնաթել՝ բրդե, կիսաբրդե, սինթետիկ և այլ թելեր։
Գ. գործելու համար օգտագործում են 2 տեսակի դազգահ՝ հենքի ուղղաձիգ և հորիզոնական թելերով։ Տան պայմաններում Գ. գործում են փայտե շրջանակի վրա։ Վերջինս բաղկացած է երկու ուղղաձիգ տախտակներից, որոնց վերևի և ներքևի մասերում կան կտրվածքներ 2 հորիզոնական տախտակների համար, դրանց շարժումով կարգավորվում է հենքի թելերի ձգվածությունը։
Էսքիզ և ստվարաթուղթ։ Էսքիզը՝ Գ-ի նկարը, արվում է, սովորաբար, 1:10 մասշտաբով, որից հետո արվում է Գ-ի իրական չափերի նկարը ստվարաթուղթը։ Վերջինս ամրացնում են դազգահի կամ շրջանակի հետևի կողմից հենքի թելերից 2-3 սմ հեռու։ Գ. գործում են ըստ նկարի։ Գործվող մասը պետք է լինի աչքերի մակարդակին, որպեսզի նախշի աղավաղումներ չլինեն։
Հենք պատրաստելը։ Դազգահի վերևի և ներքևի տախտակների վրա հավասար հեռավորությամբ մեխեր են խփում՝ վերևինները թեքելով դեպի վերև, ներքևինները դեպի ներքև։ Հենքի խտությունը (թելերի քանակը) կախված է նկարի բարդությունից, մանրամանրամասները, այնքան խիտ պետք է լինի հենքը)։ Ժամանակակից Գ-ներում հենքի միջին խտությունը 1 դմ-ում 30-50 միջնաթել է։ Գոյություն ունի հենք պատրաստելու մի քանի եղանակ։
I եղանակ։ Թելի ծայրը կապում են շրջանակին, ձախից աջ շրջանցում առաջին մեխը և իջեցնում ցած։ Թելն անցկացնում են շրջանակի ներքևի տախտակի վրայով, առաջին մեխի կողքով շրջանցում տախտակը ներքևից, թելը հետևից բարձրացնում, տախտակը շրջանցում վերևից, իջեցնում մինչև առաջին մեխը և ձախից աջ շրջանցելով բարձրացնում վեր։ Վերևում թելն անցկացնում են առաջին և երկրորդ մեխերի արանքով, բարձրացնում մինչև տախտակի եզրը, շրջանցում այն հետևի կողմից, իջեցնում մինչև տախտակի ներքևի եզրը, շրջանցում այն ներքևից, բարձրացնելով՝ շրջանցում երկրորդ մեխը ձախից աջ, ապա իջեցնում ցած։ Այսպես շարունակ մինչև վերջին մեխը։ Այս դեպքում հենքի թելերի խտությունը երկու անգամ ավելի է ստացվում մեխերի խտությունից։
II եղանակ։ Թելի ծայրն ամրացնում են վերևի տախտակին, շրջանցում առաջին մեխը ձախից աջ և իջեցնում ցած։ Ներքևում շրջանցում են առաջին մեխը ձախից աջ և առանց տախտակը շրջանցելու միանգամից բարձրացնում վեր։ Վերևում շրջանցում են երկրորդ մեխը և իջեցնում ցած։ Այսպես շարունակ մինչև վերջին մեխը, որից հետո թելն ամրացնում են տախտակին։ Այս դեպքում ևս հենքի թելերի խտությունը երկու անգամ ավելի է ստացվում մեխերի խտությունից։
III եղանակ։ Երկտակ հենքի եղանակը կիրառվում է այն դեպքում, երբ դազգահը չի կարող տեղավորել ամբողջ Գ.։ Հենքի թելը ձախից աջ հերթով անցկացնում են մեխերի արանքով՝ առանց շուրջը պտտելու։ Թելը վերևից շրջանցում է վերին տախտակը և հետևի կողմից իջնում ցած, ապա ներքևից շրջանցում ներքևի տախտակը և, դուրս գալով երեսակողմ, անցնում հերթական մեխերի արանքով, բարձրանում վեր երեսակողմով, և այս հերթականությամբ մինչև վերջ։ Հենքի խտությունը հավասար է մեխերի խտությանը։ Գ-ի մի մասը գործելուց հետո այն իջեցնում են (նախօրոք թուլացնելով հենքի ձգվածությունը), գործած մասն անցնում է հետևի կողմը, իսկ հենքի չգործած մասն առաջ է գալիս։
Հենքը պատրաստելուց հետո ներքևի մասում հենքի թելերի արանքով անցկացնում են մի քանի սանտիմետր լայնության և Գ-ի հորիզոնական չափի երկարության ստվարաթղթի շերտ, որի ներքևի եզրը հպվում է շրջանակի կամ դազգահի ներքևի տախտակի մեխերին, իսկ վերին եզրը՝ միջնաթելի առաջին շարքին։
Գ. գործելիս միջնաթելը հաջորդաբար անցկացնում են հենքի թելերի արանքով։ Հենքի վերջին թելի շուրջ պտտելուց հետո միջնաթելը հետ են բերում հենքի թելերի միջով հակառակ հաջորդականությամբ։ Այսպիսով, հենքի թելը մնում է միջնաթելերի արանքում և չի երևում։ Բազմագույն նախշեր անելիս, միջնաթելն անցկացնում են մինչև տվյալ գույնի սահմանը, ապա թելը փոխում։ Կցատեղերն ամրացնում են նուրբ մետաքսաթելով։ Ժամանակակից Գ-ներում օգտագործում են այսպես կոչված «խառը տեխնիկա», որի դեպքում, բացի վերը նշված հյուսվածքից, օգտագործվում է երկու տարբեր գույնի միջնաթելերի «կապ» (գույների սահմանագծում միջնաթելերը կապում են և վերադառնում մինչև տվյալ գույնի մյուս սահմանը), որի շնորհիվ գույների անցումն ավելի մեղմ է ստացվում, իսկ Գ. ավելի ամուր։
Խավածածկ Գ-ի դեպքում միջնաթելն անցնում է հենքի երկու թելերի վրայից և, շրջանցելով դրանք, դուրս գալիս նույն թելերի արանքից (միջնաթելի տակից)