Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քուղի վրայով ձախակողմյան անցքով, ապա հանգույցի ներքևից անցկացնել օղակը և հանգույցը հետ քաշել։ Նույն գործողությունը հարկավոր է կատարել օղակի աջակողմյան անցքով։ Ընդ որում հանգույցը չպետք է ոլորվի-պտտվի։

Երկրորդ հանելուկախաղում (նկ. 8,բ) հարկավոր է հրթիռն անջատել լուսնից։ Դրա համար անհրաժեշտ է հանգույցն անցկացնել լուսնի վերևի անցքի միջով, ապա հանգույցի միջով անցկացնել կոճակը և այն հետ քաշել, այնուհետև հանգույցը անցկացնել ներքևի անցքով և կատարել նույնը։

Միևնույն տարրերից։ Ստվարաթղթից կամ նրբատախտակից հարկավոր է կտրել 5 եռանկյուն և դրանցով կառուցել 3 տարբեր ֆիգուրներ. վեցանկյուն, քառակուսի և շեղանկյուն (նկ. 9)։

Ծալովի ֆիգուրներ։ Խաղի համար հարկավոր է նրբատախտակից սղոցված կամ հաստ ստվարաթղթից կտրած և 9 մասի բաժանած ձվածիր (նկ. 10)։ Այդ մասերից հարկավոր է հավաքել նկարում բերված և այլ պատկերներ։

Շախմատի տախտակ։ Նրբատախտակի կամ հաստ ստվարաթղթի վրա հարկավոր է գծել շախմատի տախտակ և այն կտրատել 6 մասի, նկ. 11-ում ցույց տրված ձևով։ Խաղացողի խնդիրն է այդ մասերից հավաքել շախմատի տախտակ։ Որքան մասերն ավելի շատ են, խնդիրն այնքան դժվար է։

Ծալովի օղակ։ Ուղղանկյուն նրբատախտակից հարկավոր է կտրել օղակ, սղոցել այն 10 մասի, ինչպես ցույց է տրված նկ. 12-ում։ Այդ մասերից նորից օղակ հավաքելը հեշտ չէ։ Հաղթում է նա, ով ավելի արագ է հավաքում օղակը։

Կտրտված տառեր։ Ստվարաթղթե կամ նրբատախտակե տառերը հարկավոր է որոշակի ձևերով կտրատել ու մասերից հավաքել նշված տառը։ Ավելի դժվար է առանձին մասերից հավաքել ամբողջ բառը։ Այդ դեպքում յուրաքանչյուր տառը պետք է ունենա իր գույնը, որպեսզի իմացվի, թե որ մասերը որ տառի համար պետք է օգտագործել (նկ. 13)։

Աշտարակ: Խաղի համար անհրաժեշտ է ոչ մեծ ուղղանկյուն տախտակի կտոր, որի վրա ուղղաձիգ ամրացված լինեն 3 կլոր ձողափայտիկներ։ Դրանցից մեկի վրա հագցվում է 8 օղակից բաղկացած աշտարակ, ամենամեծ օղակը ներքևում է, յուրաքանչյուր հաջորդը. նախորդից փոքր։ Օղակները կարելի է սղոցել նրբատախտակից կամ կտրել հաստ ստվարաթղթից (նկ. 14)։ Կարելի է օգտագործել նաև մանկական բուրգը։

Խաղացողի խնդիրն է վերադասավորել օղակները մեկից մյուս ձողափայտիկի վրա՝ օգտվելով երրորդից։ Վերադասավորել կարելի է միայն մեկական օղակ տեղափոխելով, չի կարելի մեծ օղակը դնել փոքրի վրա։

Խորամանկ տեղափոխումներ: Նրբատախտակից կտրած և շրջանակված ուղղանկյան վրա հարկավոր է դասավորել