Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարբեր հաստության թելեր, քուղ, պարան, տրեզ։ Մանր իրերը հյուսում են խիստ ոլորած բարակ թելերից։ Օգտագործում են նաև զանազան ուլունքներ, օղակներ ևն: Մ. հյուսում են թելերը կախված կամ աշխատանքային բարձի օգնությամբ։ Առաջին դեպքում կարելի է կրող թելը ձգել երկու պտուտակամամուլների միջև կամ ձողափայտ ամրացնել։ Աշխատանքային բարձը (50x30x10 սմ չափի) պատրաստում են պորոլոնից կամ ամուր ռետինից և վրան կտոր քաշում։ Պատրաստի բարձն ամրացնում են (մեխով կամ սոսնձով) փայտե թեք պատվանդանին, կրող թելը քորոցներով ամրացնում բարձին ձիգ պահելու համար։ Այդ թելից կախում են բանող թելերը և սկսում աշխատանքը հյուսվածքը վեր բարձրացնելով և ամեն անգամ անհրաժեշտ բարձրության վրա քորոցներով ամրացնելով։ Որոշ հանգույցներ (օրինակ, սիսեռանախշ) արվում են միջին տրամագծի մետաղե հելունով։

Աշխատանքի ընթացքում պետք է տարբերել 3 թել. կրող թելը (կարելի է փոխարինել ձողափայտով, օղակով), որին ամրացնում են հյուսվող թելերը, հանգուցայինը, որի վրա հանգույցներ են անում և բանողը, որով հանգույցներ են անում։

Թելի օղակաձև ամրակապում: Առաջին եղանակ, թելը երկտակում են և տեղավորում կրող թելի տակ օղակը դեպի վեր, օղակը վրա բերում կրող թելի վրա և ծայրերն անցկացնում օղակի միջով։ Երկրորդ եղանակ. թելը երկտակում են, տեղավորում կրող թելի տակ, ծայրերն իջեցնում թելի վրա՝ անցկացնելով օղակի միջով։

Թելերի ամրակապում ռեպսաձև հանգույցով։ Թեփ ամրացնում են առաջին եղանակով։ Ստացված հանգույցի երկու կողմից թելի ծայրերը փաթաթում են կրող թելի վրա և անցկացնում ստացված օղակների միջով։

Տափակ հանգույցներ։ Միակի աջակողմյան հանգույց. ձախ կողմի