մ բաց)։ Կտրում են 6 մետրանոց՝ 4 մուգ, 6 մետրանոց՝ 2 բաց, 2 մետրանոց՝ 2 մուգ, 2 մետրանոց՝ 1 բաց և 1 մետրանոց՝ 1 մուգ թելեր։ Թելերը, մեջտեղի մասում, աշխատանքային բարձին են ամրացնում հետևյալ հերթականությամբ. 6 մետրանոց՝ 1 մուգ, 2 մետրանոց՝ 1 մուգ, 6 մետրանոց՝ 1 մուգ, 2 մետրանոց՝ 1 բաց, 6 մետրանոց՝ 1 բաց, 6 մետրանոց՝ 1 մուգ, 2 մետրանոց՝ 1 մուգ և 6 մետրանոց՝ 1 մուգ։
Գոտին գործում են մեջտեղից երկու ուղղություններով՝ ըստ գծագրի. 1 մետրանոց լրացուցի մուգ թելի վրա՝ 4 հորիզոնական բրիջներ (1)։ Օղակաձև հանգույցներով հյուսում են երեք քուղ՝ յուրաքանչյուր 3 թելի վրա (2), օղակաձև հանգույցներով մեկ քուղ՝ 9 թելերի վրա (1-7-1) (3)։ Քուղի մեջտեղի 3 թելերը կտրում են և ծայրերն ամրացնում քուղի ներսում (4)։ Գոտին ավարտում են յուրաքանչյուրը 20 սմ երկարության 3 հանգուցաշղթայով (կապիչներ)։
Ճարմանդով գոտի հյուսելու համար անհրաժեշտ է 1 մմ հաստության 48 մ թել և ճարմանդ։ Կտրում են 8 մետրանոց 6 թել։ Թելերը երկտակում են, օղակաձև ամրակապում ճարմանդին, և գոտին հյուսում ըստ գծագրի։ Վերջում թելերի ծայրերը կտրում են (թողնելով 1 սմ), դուրս բերում հակառակ կողմը և ամրացնում (կարում կամ սոսնձում)։
ՄԱՐԶԱՍԱՐՔ, շարժողական հմտությունները կատարելագործելու, ուժ, դիմացկունություն, ճկունություն և ֆիզիկական այլ հատկություններ զարգացնելու ուսումնամարզական սարք։ Տնային պայմաններում հիմնականում օգտագործում են առողջարարական նպատակներով։ Կան տարբեր տեսակի Մ-եր։ Առավել համապիտանին պատկերված մարմնամարզական համալիրն (նկարում երկրորդը) է, որը միավորում է մի շարք մարմնամարզական պիտույքներ (մարմնամարզական պատ, մարզաձողեր ևն) և տարբեր Մ-եր (ձեռքի և ոտքի էսպանդերներ, թիավարման սարք ևն)։ Մ. կարող են օգտագործել ֆիզիկական տարբեր պատրաստվածության և ցանկացած տարիքի մարդիկ։ Մ., որպես մարզումների օժանդակ միջոց, կարող են օգտագործել նաև մարզիկները։
ՆԱՐԴԻ, Արևելքի ժողովուրդների հնագույն և տարածված սեղանի խաղ։ Լայն ճանաչում ունի արաբական երկրներում. Հնդկաստանում, Իրանում, Պակիստանում, Թուրքիայում, կովկասյան և այսրկովկասյան ժողովուրդների շրջանում ևն։ Արևելքից Ն. տարածվել է Եվրոպայում, Աֆրիկայում, Ամերիկայում, Ավստրալիայում։ Հայտնի են Ն-ի «երկար», «կարճ», «բանտ», «գարնան վարդ», «իշխանական», «ուսանողական» ևն խաղատեսակներ։
Խաղի կանոնները։ Խաղատախտակը երկփեղկ է: Փեղկերի երկարությունը 60 սմ է, լայնությունը՝ 30 սմ։ Յուրաքանչյուր փեղկի գլխամասերում կան 6-ական բնիկներ, որոնցով տեղաշարժվում են «քարերը»՝ նկ. 1 և 2-ում սլաքների ցույց տրված ուղղությամբ։ Խաղում են երկուսով, 15-ական շրջանաձև տափակ, գույնով տարբերվող խաղաքարերով, որոնք նախապես դասավորվում են փեղկերի եզրերի բնիկներում։