Այս էջը հաստատված է
դաշտային մեխակը, ալպիական մեխակը, սողացող ուրցը, սողացող բերենիկեն, ուրցատերև բերենիկեն, կատվատոտիկը, քարբեկը)։
Կարելի է տնկել ալպիական աստղածաղիկ։ Այն բազմամյա բույս է՝ կապույտ, սպիտակ, վարդագույն, դեղին ծաղկաբույլերով, որոնք զարդարում են բլուրն աշնանը։ Վառ բիծ կարելի է ստեղծել խոշորածաղիկ դանդուռի մի քանի բույսերից, որոնք ծաղկում են մինչև ցրտահարությունները։ Լավ է օգտագործել նաև տարաշխարհիկ բույսեր։ Դրանք (հյութալի տերևները հավաքված են խիտ վարդակներում) կարելի է տնկել բլրի գագաթին։ Գեղեցիկ են գարնանային կուժկոտրուկը, զանգակածաղիկը, անձխոտը։ Ստվերոտ տեղերում կարելի է տնկել լերդուկ, ճանկխոտ, հողմածաղիկ, հրանունկ։