Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խաղերը, ձեռագործի զանազան տեսակները, կենդանական անկյուն ստեղծելու և կենդանիներին խնամելու եղանակները, գրադարաններ ու տարաբնույթ հավաքածուներ կազմելու առանձնահատկությունները։

Այգեգործական հողամաս բաժնում շատ օգտակար խորհուրդներ կան այգեգործությամբ ու բանջարաբուծությամբ զբաղվողների համար՝ տարբեր բույսերի ցանքսի ու խնամքի, աձևավորումներ կատարելու, այգիներ ու բանջարանոցներ պատրաստելու, հողամասերում այգետնակներ կառուցելու վերաբերյալ։

Գրքի վերջին՝ Տոներ և հիշատակի օրեր բաժինը ներկայացված է օրացուցային հաջորդականությամբ և նվիրված է Հայաստանի պետական ու ազգային տոնացույցին։ Այս նյութը կօգնի մեր ընթերցողին լիարժեք պատկերացում կազմել հայ ժողովրդի կենցաղ մտած հոգևոր արժեքների այդ ոլորտի մասին։

Գրքի մնացած բաժիններում նյութը շարադրված է այբբենական կարգով, որն զգալիորեն հեշտացնում է նրանից օգտվելը։ Որոշ հոդվածներ կրկնվում են տարբեր բաժիններում (հատկապես Սնունդ և Այգեգործական հողամաս բաժիններում), բայց, եթե մեկում խոսվում է այս կամ այն մրգի կամ բանջարեղենի սննդում օգտագործման ձևերի մասին, ապա մյուսում համապատասխան բույսի ցանքսի, աճեցման, բերքահավաքի ու պահպանության մասին։

Նյութի անհարկի կրկնությունից խուսափելու համար, բազմաթիվ հոդվածներ միմյանց հետ կապված են հղումներով, որոնք, ընդունված կարգով, առանձնացված են շղագրերով: Դրանցով հղված հոդվածների նյութը փոխադարձաբար լրացվում ու ամբողջացվում է։

«Տնային տնտեսության հանրագիտարանում» օգտագործված է Краткая энциклопедия домашнего хозяйство, М., 1990 հանրագիտարանի 3-րդ հրատարակության նյութի և պատկերազարդումների մի մասը փոխադարձ համաձայնությամբ։

Նոր հոդվածները պատրաստել են հանրապետության համապատասխան բնագավառների առաջատար մասնագետները. Ս.Մ. Կրկյաշարյան (1-ին բաժին), Մ.Գ. Անդրեասյան (2-րդ), ԼԱ. Զոհրաբյան, Ռ.Ս. Մկրտչյան, Կ.Լ. Նահապետյան (3-րդ), Ա.Պ. Չալգուշյան (4-րդ), Ա.Թ. Ագատյան, Ն.Ք. Ավագյան, Ս.Գ. Եղիկով, Ռ.Տ. Մելիքսեթյան, Բ.Օ. Սեմերջյան (5-րդ), Հ.Ս.Խառատյան, Կ.Ս. Խուդավերդյան (7-րդ)։