Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/603

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձվադրումը մարտին է, ապա հիմնական թխսումն սկսվում է ապրիլ-մայիսին։

Թխսերին նստեցնում են հատակին խոտ կամ ծղոտ փռած արկղերի կամ զամբյուղների մեջ, որոնք տեղավորված են կիսամութ, չոր, հով և մաքուր տեղում, բայց ոչ ընդհանուր թռչնանոցում (բացառությամբ սագերի, որոնք սովորաբար թխսում են ձվադրման տեղերում)։ Մեկ հավի, բադի, սագի, հնդկահավի տակ դնում են համապատասխանաբար՝ 17-19, 13-17, 11-13, 20 ձու։

Թխսերին պետք է կերակրել չոր կերով։ Բնի կողքին դնում են կերաման, ջրաման և մոխրով լցրած տաշտ (բադերի և սագերի համար ստեղծում են լողանալու հնարավորություններ)։ Ճտահանությունից հետո (առաջին 4-5 օրը) թխսին ճտերի հետ պահում են շենքում, իսկ հետագա օրերին հանում բակ։ Սովորաբար թուխսը ճտերին խնամում է 1-1,5 ամիս։ Ածանների և թռչունի մսատու տեսակների տոհմային ճուտ ստանալու համար ճտահանությունը կազմակերպում են մարտ-ապրիլին, քանի որ նրանց զարգացումը կընթանա ավելի նպաստավոր ժամանակ (հեշտ է ապահովել պահանջվող խնամքի պայմաններ, մեծ քանակի կանաչ և սեզոնային այլ կեր)։ Այս դեպքում մինչև ցրտերն ընկնելը մատղաշի աճը, զարգացումը հիմնականում ավարտվում են, և նա ավելի նախապատրաստված է լինում ձմեռացմանը։ Ձվատու հավերի ցեղերի վառեկներն արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին սկսում են ածել և նպաստավոր պայմաններ ստեղծելու դեպքում ձվարկումը կշարունակեն նաև ձմռանը։

Տնային թռչունների մատղաշի օրինակելի օրական կերաբաժինները գ-ներով

Թռչնի և կերի տեսակները Մատղաշի հասակը օրերով
1-5 6-10 11-20 21-30 31-40 41-50 51-60
Ձվատու հավեր
Հատիկային կերեր
6 8 15 26 35 44 50
Քուսպեր և շրոտներ - 0,2 0,5 0,8 1,2 1,5 2,0
Ձու, կաթնաշոռ 2 4 4 5 3 - -
Զտած կաթ 4 6 10 15 20 20 15
Գազար, կանաչեղեն 2 4 7 10 14 18 25
Հանքային կերեր 0,2 0,3 0,6 1 1,3 2,0 2,5
Հնդկահավեր
Հատիկային կերեր
9 12 25 40 60 70 95
Քուսպեր և շրոտներ - - - - 5 10 15
Ձու, կաթնաշոռ 2 6 10 15 5 - -
Զտած կաթ 5 10 10 15 15 - -
Գազար, կանաչեղեն 3 10 15 20 30 40 40
Հանքային կերեր - 0,5 1 1,5 3 4 5
Բադեր
Հատիկային կերեր
15 35 80 120 200 250 250
Քուսպեր և շրոտներ 1 51 51 10 15 20 20
Ձու, կաթնաշոռ 2 6 - - - - -
Զտած կաթ 10 15 25 50 50 50 50
Գազար, կանաչեղեն 3 12 20 50 70 85 100
Հանքային կերեր - 1 3 5 8 10 12
Սագեր
Հատիկային կերեր
18 20 45 75 75 95 90
Քուսպեր և շրոտներ - 4 45 25 25 25 25
Տարբեր կենդանական կերեր 2 7 15 30 30 30 30
Կարտոֆիլ - 20 40 100 120 130 200
Գազար, կանաչեղեն 5 30 60 130 200 300 300
Հանքային կերեր 0,3 10 1,5 2,0 3,5 3,5 3,5

Մսացու ճտերի ճտահանությունը սկսում են վաղ գարնանը և շարունակում մինչև հուլիս-օգոստոս։ Դրանք սպանդային քաշի են հասնում 2-4 ամիս հետո։

Ճտերի աճեցումը: Ճիշտ կերակրելիս և պահելիս ճտերն արագ են աճում։ Ձվատու ցեղերի մեկ օրական ճտերը կշռում են 35-38, 60 օրականները՝ 500-600, 150 օրականները՝ մոտ 1400 գ (կամ մեկ տարեկան հավի զանգվածի 80 %-ը)։ Այդպիսի զանգվածի բադերի մատղաշը հասնում է 90, հնդկահավերինը՝ 120, սագերինը՝ 150 օրականում։ Տոհմային աճեցման և սննդային ձվեր ստանալու համար հաճախ կիրառում են սահմանափակ կերակրման ռեժիմ, այս դեպքում մատղաշի աճի տեմպերը դանդաղում են։ Մսի համար աճեցնելու դեպքում կերակրումը չեն սահմանափակում։ Բտումը կտրուկ արագացնում է աճը և հնարավորություն տալիս վաղ ժամկետում ստանալ լավորակ մսեղիք։

Ընտանի թռչունի ճտերի բնականոն աճեցման համար անհրաժեշտ է բավարար քանակի լիարժեք կեր, ջուր, ջերմային և լուսային ռեժիմ։ Թռչնանոցներում և զբոսաբակերում ստեղծում են