տալ նաև ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր (1 մ2–ին՝ 25 գ սուպերֆոսֆատ և 10 գ կալիումի սուլֆատ)։ Կարելի է օգտագործել պարարտանյութերի պատրաստի խառնուրդ (1 մ2–ին՝ 30-40 գ)։ Երրորդում կալիում-ֆոսֆորական սնուցումը կատարել կոկոնակալման սկզբում (1 մ2–ին՝ 25-30 գ սուպերֆոսֆատ և 10-15 գ կալիումի սուլֆատ)։
Ոչ մեծ մակերեսների վրա սնուցումը նպատակահարմար է կատարել հեղուկ պարարտանյութերով (ջրել տնկած բույսերի միջշարքերը)։ Հեղուկ սնուցումից առաջ և հետո բույսերը ջրել։ Թ-ի զարգացմանը և ծաղկմանը նպաստում են լրացուցիչ արտարմատային սնուցումները՝ տերևների ցողումը հանքային պարարտանյութերի (առանձնապես միկրոպարարտանյութերի) լուծույթով։ Լավ արդյունք են տալիս բորաթթվի (1 լ-ին՝ 0,06 գ) և կալիումի պերմանգանատի (1 լ-ին՝ 0,15 գ) լուծույթները։
Տնկումը. Թ. պետք է տնկել չոր և մինչև 10 °C տաք հողում (10-12 սմ խորությամբ)։ Տնկման ժամկետը տատանվում է ապրիլի վերջից մինչև մայիսի կեսերը։ Մանր պալարասոխուկները և պալարաբողբոջները պետք է տնկել ավելի վաղ, որպեսզի երկարացվի վեգետացիայի շրջանը և աշնանը լավ տնկանյութ ստացվի։
Տնկելուց առաջ առողջ արմատասոխուկները մաքրել ծածկող թեփուկներից, հիվանդներն այրել։ Ցանկալի է նաև արմատաբողբոջները մաքրել, բայց կարելի է առանց մաքրելու դրանք 10-12 ժամ թրջել կալիումի պերմանգանատի 0,5 %-անոց լուծույթով, որը նպաստում է աճին։ Մշակված պալարաբողբոջները խորհուրդ է տրվում անմիջապես տնկել, սակայն դրանք կարելի է չորացնել և պահել ավելի ուշ տնկելու համար։
Տնկումը կատարել ակոսների մեջ։ Խոշոր պալարասոխուկները տնկում են 8-12 սմ խորությամբ թեթև հողերում՝ մինչև 15 սմ, ծանր և գերխոնավ հողերում՝ 6-10 սմ։ Շարքում առանձին բույսերի միջև եղած հեռավորությունը՝ 15–20 սմ, շարքերինը՝ 30 սմ։ Մարգերը ըստ երկարության դասավորել արևմուտքից դեպի արևելք, իսկ շարքերը՝ մարգերի լայնությամբ։
Խնամքը. Թ-ները պահանջում են բարձր ագրոտեխնիկական միջոցառումներ և լավ խնամք։ Ջրելիս հաշվի առնել հողի խոնավությունը և բույսի զարգացման փուլը։ Առանձնապես շատ խոնավություն է անհրաժեշտ (1 մ2–ին՝ 10-15 լ) ծաղկակրի առաջացման (3-4 իսկական տերևի) և ծաղկման շրջանում։ Ջրելուց հետո հողը փխրեցնել և բուկլից անել։
Ժամանակին քաղհանումը, 3-5 սմ շերտով տորֆածածկումը, հումուսածածկումը ապահովում են խոնավության պահպանումը հողում և լավ օդահագեցումը, կասեցնում մոլախոտերի աճը։ Անհրաժեշտության դեպքում բույսերը կարելի է կապել ցցերին կամ շարքերի երկարությամբ կապված լարին։ Դրան կարող է փոխարինել մինչև 10 սմ բարձրության բուկլիցը։ Վեգետացիայի շրջանում հիվանդությունների դեմ պետք է կատարել կանխարգելիչ