Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հ-ի շահագործման սկզբնական շրջանում պետք է հատկապես ուշադիր հետևել նրա տեխնիկական վիճակին, հարկավոր է մանրազնին ստուգել բոլոր միացումները, ձգել հեղույսներն ու պնդօղակները, ստուգել շարժական մասերի յուղվածությունը և կարգաբերել արգելակները։ Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել անիվների ամրակապմանը, անվաճաղերի ձգմանը, դողերին և արգելակներին։

Անիվի ամրակապումը պետք է ապահովի նրա սահուն ազատ պտույտը (իներցիայով հրումից հետո), եթե բացակայում են խաղացքը ակնոցի վրա և թեքվածությունը երկժանու նկատմամբ։ Անվաճաղերը պետք է հավասարաչափ ձգված լինեն։ Դա կարելի Է հեշտությամբ պարզել դարձակով թեթևակի հարվածելով դրանց. ուժեղ ձգված անվաճաղը բարձր տոնայնության ձայն է արձակում, թույլ ձգվածը ավելի ցածր (խուլ) ձայն։ Անվաճաղերի ոչ հավասարաչափ ձգման դեպքում տեղի է ունենում անիվների ձևափոխում դրանց օղագոտիները կորցնում են ուղիղ ձևը, դառնում ձվաձև և ութաձև (հարվածում են կողային հարթություններին)։ Դարձակով հենոցին հարվածելով դժվար չէ հայտնաբերել նաև նրա մեջ առաջացած ճաքերը, որոնք կարող են ժամանակից շուտ շարքից դուրս բերել Հ.։

Դողերի փչման աստիճանը կախված է ճանապարհի պատվածքից, ասֆալտապատ կամ բետոնապատ ճանապարհով երթևեկելիս դողերն ավելի ուժեղ են փչում, գյուղամիջյան ճանապարհով կամ ճանապարհազուրկ վայրում երթևեկելիս ավելի թույլ։ Անհրաժեշտ է նաև մշտապես հետևել արգելակների սարքինությանը, անսարք կամ վատ գործող արգելակներով երթևեկելը վտանգավոր է կյանքի համար։ Կարևոր նշանակություն ունի շղթայի ճիշտ ձգումը, թույլ ձգված շղթան կարող է ընթացքի ժամանակ դուրս թռչել ատամնանիվներից, իսկ չափից ավելի ձգված շղթան դժվարացնում է ոտնակները պտտելը։

Որպեսզի Հ. երկար ծառայի և լավ տեսք ունենա, հարկավոր է պարբերաբար, և հատկապես տևական ուղևորություններից հետո, այն մաքրել փոշուց ու կեղտից, լվանալ և յուղապատել առանցքակալները, վերացնել անիվների խաղացքը և ժամանակին կատարել անհրաժեշտ նորոգումները։ Ձմռանը, երբ Հ-ից չեն օգտվում, առավել նպատակահարմար է այն պահել չոր, տաքացվող շինություններում հավաք կամ քանդած վիճակում, նախապես յուղապատելով (օրինակ, տեխնիկական վազելինով) շարժական մասերը, դողերը պետք է փչված լինեն։ Սառը, խոնավ տեղում պահելիս Հ-ի շարժական մասերը հարկավոր է յուղապատել հաստ շերտով, իսկ ներկված և քրոմապատ մակերևույթները պատել վաճառքում առկա մոմազանգվածային կամ սիլիկոնային հատուկ բաղադրություններով։ Լավ կլինի նաև նրա վրա գցել անջրանցիկ նյութից պոլիէթիլենային թաղանթից, բրեզենտից կամ այլ նյութից պատրաստված ծածկոց։ Եթե Հ. պահելու տեղը փոքր է, կարելի է հանել անիվները։ Ուժեղ սառնամանիքները քայքայում են ռետինը, ուստի բռնակները, թամբը և դողերը ավելի հարմար է պահել տանը։

ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԱՊԱՐԱՏ, բաղկացած է կոմուտացիոն-ազդանշանային և խոսակցական մասերից։ Ազդանշանների ընդունման համար Հ. ա-ում նախատեսված է էլեկտրական զանգ։ Իբրև կանչի ազդանշանային սարք կարող է օգտագործվել նաև սովորական էլեկտրական լամպը, որը վառվում է զանգի հետ միաժամանակ։ Լուսային ազդանշանը հարմար է թույլ լսողություն ունեցող մարդկանց համար, ինչպես նաև այն դեպքերում, երբ ձայնային ազդանշանն անցւսնկալի է։ Բաժանորդի կանչն իրականացվում է սկավառակավոր կամ կոճակավոր համարահավաքիչի միջոցով։ Վերջինս ունի 10 հիմնական (0-ից մինչև 9) և մի քանի լրացուցիչ կոճակներ։ Կանչվող բաժանորդի հեռախոսի համարը ավտոմատ հեռախոսակայան հաղորդելու համար բավական է հաջորդաբար սեղմել համապատասխան կոճակները։ Թողարկվում են էլեկտրոնային հիշողությամբ կոճակավոր Հ. ա-ներ։

Կան նաև սովորական հեռախոսի հետ օգտագործվող (կարճ հեռավորությունների համար) ռադիոհեռախոսներ։ Շարժական ռադիոկապի համաշխարհային կապի Հ. ա-ները, սովորական հեռախոսային կապից բացի, կարող են կապ ապահովել այդ համակարգի մեջ է մտնող շուրջ 20 երկրների բաժանորդների հետ։

Հ. ա-ի խոսակցական մասի առավել կարևոր տարրերն են միկրոֆոնն ու հեռախոսը, որոնք միավորված են միասնական կառուցվածքային հանգույցի միկրոհեռախոսափողի մեջ։ Միկրոֆոնը ձայնային ազդանշանները փոխարկում է էլեկտրական ազդանշանների և ուժեղացնում դրանք, իսկ հեռախոսը կապի գծից եկող էլեկտրական ազդանշանները փոխարկում է ձայնային տատանումների։

ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ, հեռուստատեսային ընդունիչ, հեռուստատեսության, այսինքն շարժվող կամ անշարժ օբյեկտների պատկերների հեռահաղորդման էությունը լուսային պատկերի (հաղորդվող տեսարանի առանձին տեղամասերի գույնի կամ պայծառության) կերպափոխումն է էլեկտրական ազդանշանների (տեսաազդանշանների) ժամանակային հաջորդականությամբ, այդ ազդանշանները կապուղիներով ընդունման կետ հաղորդելը և դրանց հակադարձ կերպափոխումը տեսանելի պատկերի (գունավոր կամ սև-սպիտակ)։

Գունավոր և սև-սպիտակ հեռուստատեսության հաղորդման համակարգերը համատեղելի են, այսինքն դրանց ազդանշանները հաղորդվում են միատեսակ կապուղիներով, և գունավոր հաղորդումները կարող են միագույն (մեներանգ) վերարտադրվել սև-սպիտակ պատկերման, իսկ սև-սպիտակ հաղորդումները գունավոր պատկերման Հ-ներով։

Հեռուստատեսային ծրագրերը ձևավորվում են հեռուստակենտրոններում։ Ծրագրի ազդանշանները տրվում են հեռուստատեսային ռադիոհաղորդիչ կայաններին, որտեղ դրանք կերպափոխվում են պատկերի ամպլիտուդամոդուլված