պահպանելու համար յուրաքանչյուր տարի հարկավոր է (մեկ թփի հաշվով) ներմուծել կոկռոշենու համար 60-80 գ ամոնիակային բորակ, 60-100 գ սուպերֆոսֆատ, 40-50 գ կալիումի քլորիդ (կամ 300-400 գ պտղահատապտղային խառնուրդ), հաղարջենուն՝ 60-80 գ ամոնիակային բորակ, 100-150 գ սուպերֆոսֆատ, 30-40 գ կալիումի քլորիդ (կամ 300-350 գ պտղահատապտղային խառնուրդ)։ Ազոտական պարարտանյութերը կարելի է տալ ամեն տարի, իսկ ֆոսֆատները և կալիումականը՝ 2 տարին մեկ անգամ։
Սև հաղարջենու թփերը պտղաբերում են առատ և կանոնավոր, եթե ամեն տարի էտում են։ Դրա համար հաղարջենու տնկումից հետո առաջացած ճյուղավորումը պետք է կարճացնել՝ թողնելով 2-4 ուժեղ բողբոջներ, երիտասարդ թփից առաջին հերթին հիմքից պետք է կտրել թույլ ճյուղերը խիտ տեղերում, հեռացնել բոլոր ավելորդ միամյա ընձյուղները։
ՀԱՄԵՄՈՒՆՔԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐ, ՀՀ-ում տարածված են թարխունը, կորթինը, ռեհանը, նեխուրը, համեմը, քեմոնը, քրքումը, սամիթը, անանուխը, սոխը, սխտորը, ուրցը և այլն։ Թարմ և չորացրած օգտագործվում են ճաշերին և ուտեստներին համ ու բույր տալու համար։
Սամիթ ցանելու համար հողը նախապատրաստում են աշնանից։ Հողամասը փորում են աշնանը (25-30 սմ խորությամբ), գարնանը պարարտացնում (15-20 գ միզանյութ, 20-30 գ սուպերֆոսֆատ և 15-20 գ կալիումի քլորիդ 1 մ²–ին)։ Սերմերը դանդաղ են ծլում՝ 10-12 օրում, մինչև ծիլերի երևալը հողը պետք է պահել խոնավ։ Ուշ ցանքի դեպքում սերմերը պետք է թրջել։ Ցանում են շարքերով, միջշարային հեռավորությունը՝ 8-10 սմ։ Սամիթը կարելի է ցանել 2-3 անգամ։ Օգտագործվում են տեղական և ընտրասերված սորտերի սերմերը՝ Հայկական 269։
Թարխուն. լավ է աճում տարբեր տիպի հողերում։ Եթե հողը շատ բերրի չէ, աշնանը վերափորման ժամանակ պետք է պարարտացնել օրգանական պարարտանյութերով (1 մ²–ին՝ 3-4 կգ)։ Գարնանը վերափորման ժամանակ տրվում է հանքային պարարտանյութ։ ՀՀ-ում բազմացնում են վեգետատիվ եղանակով (թփի բաժանումով, ցողունային շիվերով)։ Փխրեցնում և քաղհանում են ըստ անհրաժեշտության։ Տարածված է Հայկական սորտը։
Ռեհան. միամյա, ջերմասեր բույս է։ Սերմերը ցանում են գարնան ցրտերն անցնելուց հետո։ Աճի համար հողը պետք է լինի հարուստ, ստրուկտուրային և մոլախոտերից զերծ։ Սերմերը ծլում են 6-8 օրում՝ 12-14 °C ջերմաստիճանի պայմաններում։ Ռեհանի սկզբնական բերքը հավաքում են նոսրացման կարգով, բույսերն արմատով հանում են ու կապում փնջերով։ Հետագայում բերքը հավաքում են բույսի ճյուղավորությունները կտրելով։ Վեգետացիայի ընթացքում հաճախակի փխրեցնում, քաղհանում, սնուցում և ոռոգում են։
Ռեհանի սերմնաբուծական ցանքերը պետք է կատարել երկգծանի ժապավեններով, հեռավորությունը գծերի միջև՝ 20-25, ժապավենների միջև՝ 50 սմ։ Նոսրացման ժամանակ պետք է թողնել 15-20 սմ միջբուսային հեռավորություն։
Կորթին (մարզա, ծիթրոն), սուր հոտով և դուրալի կծվությունով, միամյա Հ. բ. է։ Ջերմասեր է, ցանում են գարնան ցրտերն անցնելուց հետո։ Լավ է աճում արևոտ, լավ տաքացվող փխրուն և սննդանյութերով հարուստ հողերում։ Կորթինը մշակում են հարթ մարգերում, շարքերով՝ 15 սմ միջշարային, 5 սմ միջբուսային հեռավորությամբ։ Սերմերը շատ մանր են, ուստի ցանելիս խառնում