է, դիետիկ, հատկապես օգտակար է երեխաների, մեծահասակների, լյարդի, ստամոքսի, անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների համար։
Ճ-ի ցեղերն ըստ ստացվող մթերքի տեսակի լինում են մսատու, մսամորթատու և աղվամազատու։ ՀՀ-ում բուծվում են գլխավորապես մսամորթատուները՝ շինշիլա, սպիտակ հսկա, հայկական մառդեր և այլն։
Հասուն ճագարի կենդանի զանգվածը հասնում է մինչև 5 կգ (երբեմն ավելի)։
Ճ-ի բուծումը. Ճ. սեռահասուն են դառնում 3,5-4,5 ամսականում։ Ուշահաս ցեղերի էգերին զուգավորում են 5-ամսականից ոչ շուտ, երբ նրանց կենդանի զանգվածը 3,5 կգ-ից պակաս չի, իսկ վաղահասներին՝ 4 ամսականում, երբ կենդանի զանգվածը 2,8-3 կգ է։ Արուներին առաջին զուգավորման թողնում են 6-7 ամսականում։ Զուգավորումից 20 օր առաջ Ճ-ին առատ կերակրում են։ Հասուն էգերին և արուներին պահում են մինչև 3, իսկ ցեղային արժեքավոր հատկանիշավորներին՝ մինչև 5 տարի։ Քիչ քանակի դեպքում 5 էգին կցում են 1 արու և զուգավորումը կազմակերպում սեղմ ժամկետում։ Էգի հղիությունը որոշվում է զուգավորումից 13-16 օր հետո, սաղմերի շոշափումով։ Հղիությունը տևում է 28-30 օր։ Ծնից մեկ շաբաթ առաջ վանդակներում դնում են ախտահանված, ցամքարով լցված բնավոր արկղեր։ Եթե մայրանոցները մշտական են, դրանք նույնպես ախտահանում են, հատակը ծածկում մաքուր փափուկ ծղոտով և փայտի տաշեղով։ Մայր ճագարը ծնից 3-4 օր առաջ սկսում է հարդարել բույնը՝ պատելով այն իր աղվամազով։ Ծնից առաջ և հետո խմոցները մշտապես լցնում են թարմ ջրով, հակառակ դեպքում էգը ծարավից կարող է ուտել իր ձագերին։ Ծնում են գիշերը և ունենում են միջին հաշվով 5-9 ձագ (երբեմն՝ 1-14)։ ծնից անմիջապես հետո բույնը ստուգում են, հեռացնում սատկած և թույլ ծագերին, մոր մոտ թողնում 8, քիչ կաթ ունեցողների և առաջնածինների մոտ՝ 5-6 ծագ։ Ձագերը ծնվում են կույր և մերկ, կաթնատամներով, 40-80 գ կենդանի զանգվածով։ Սկսում են տեսնել 11-րդ օրը, իսկ մեկ շաբաթ անց փոխվում են ատամները (տևում է մեկ ամիս), որից հետո կաթից կտրվում են։ Ծնվելուց 45-60 օր հետո մատղաշներին անջատում են մորից, խմբավորում ըստ սեռի, տեղավորում վանդակներում (0,1-0,15 մ² յուրաքանչյուր ծագի համար)։ Վանդակներն անպայման պետք է գետնից բարձր լինեն, հատակը ցանցավոր (լարի տրամագիծը՝ 1,8-2 մմ, բջիջների չափը՝ 16x48, 16x24, 20x20 մմ) և ձողավոր (ձողերի լայնությունը՝ 25-30 մմ, հեռավորությունը նրանց միջև 16-18 մմ)։ Ստամոքսաղիքային հիվանդություններից