կավե շաղախ (2 սմ շերտով)։ Ամռանը Մ-ի տաքացումը, իսկ ձմռանը գերսառեցումը կանխելու համար տանիքը ծածկում են կավածղոտով (շերտի հաստությունը՝ 20 սմ), լցնում են մոխիր կամ հող (50 սմ-ից ոչ պակաս)։ Մ-ի պատերի թմբերի թեքությունները դրսից պետք է ամրացնել ճիմով կամ խոտացանքով։
Մ-ի շինարարության ժամանակ պետք է հատուկ ուշադրություն դարձնել ջրամեկուսացման աշխատանքների որակին, քանի որ սխալները կարող են հանգեցնել նույնիսկ Մ-ի ջրածածկվելուն։ Ջրամեկուսացման համար Մ-ի պատերը նախապես աստառապատում են, ապա ծեփում եռման հանքաձյութի մածիկով (2 շերտով 2 մմ ընդհանուր հաստությամբ)։
Հանքաձյութը գործածելու համար պատրաստ է համարվում, եթե այն միատարր է, նրա մեջ չկան չհալված կտորներ և փրփուր։ Կոքսացումը կանխելու համար եռման հանքաձյութը 180-200 °C ջերմաստիճանի դեպքում չպետք է պահել կրակի վրա մեկ ժամից, իսկ 160-170 °C ջերմաստիճանի դեպքում՝ երեք ժամից ավելի։ Գերտաքացած հանքաձյութը (200 °C–ից բարձր) պնդանալիս դառնում է դյուրաբեկ և սառչելիս արագ ծածկվում է մանր ճեղքերով։
Հանքաձյութի աստառը (պրայմեր) ըստ ծավալի 1:3 հարաբերությամբ բենզինի և շինարարական հանքաձյութի շաղախն է։ Վերցնում են 70-80 ջերմաստիճանում տաքացրած հանքաձյութ ու փոքր բաժիններով ավելացնում բենզին և մինչև դրա լուծվելն անընդհատ խառնում։
Հանքաձյութի մածիկները պատրաստում են հալեցրած հանքաձյութից (հետը խառնելով խնամքով չորացված ռետինե փշրված ասբեստ և այլ լցանյութեր) և պլաստիկարարից։ 10 կգ մածիկ պատրաստելու համար պահանջվում է 8,5 կգ հանքաձյութ, 1,0 կգ լցանյութ և 0,5 կգ պլաստիկարար (բանեցրած ավտոտրակտորային յուղ)։ Նկատի ունենալով, որ անհատական շինարարության պայմաններում որակյալ մածիկ պատրաստելը բարդ է, դրա փոխարեն օգտագործում են հալած հանքաձյութ։
Կլոր տարին սննդամթերքը պահելու համար հարմար է ունենալ մառան-սառցապահարան (նկ. 4)։ Այն ունի երկու բաժանմունք. վերին (վերգետնյա)՝ մառանիկ և ստորին (ստորգետնյա)՝ սառցապահեստ, որը կարող է ամբողջությամբ օգտագործվել կարտոֆիլ և այլ բանջարեղեն պահելու համար։ Սառցապահեստի պատերը նպատակահարմար է կառուցել 15 սմ հաստության խիտ անջրաթափանց բետոնից։ Բետոնի բաղադրությունը 1:2:4 հարաբերությամբ է, որտեղ մեկ մասը 300 կամ 400 մակնիշի ցեմենտն է. երկուսը՝ ավազը և չորսը՝ խիճը (կոպիճը)։ Կաղապարամածի մեջ բետոնը հարկավոր է լցնել անմիջապես և անընդհատ որպեսզի աշխատող կարերի հատվածում կանխվի թույլ տեղերի առաջացումը։ Շաղախի համար վերցնում են տարբեր չափի (հատիկները 0,25-ից մինչև 3 մմ) ավազ։ Ընդհանուր զանգվածում ամենամանր ավազը (0,25 մմ չափ) պետք է կազմի 25 %, 1 մմ հատիկների մեծությունը՝ 25 % և 1-3 մմ չափինը՝ 50 %: Կոպիճի (կամ խճի) ամենամեծ չափը չպետք է գերազանցի 4-5 սմ։ Մ-ի կառուցման ժամանակ բետոնե շաղախին չպետք է ավելացնել լուծապակի, քանի