Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/632

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ ժամանակի ընթացքում լվացվում է, և բետոնը կորցնում է անջրանցիկությունը։ Սակայն լուծապակիով բետոնը կարող է գործածվել որպես հոսքերի դեմ պայքարի ժամանակավոր միջոց, քանի որ այն արագ «կապակցվում» է (տես Բետոնային աշխատանքներ):

Մառան-սառցապահարանում նպատակահարմար է ստեղծել սվաղասոսնձային ջրամեկուսացում։ Եռման հանքաձյութի երկու շերտերի միջև լցնում են ռուբերոիդ։ Ջրամեկուսացնող ծածկույթը դրսի պատերի փլուզման դեպքում պաշտպանելու նպատակով վերևից սվաղի վրա ցանում են չոր խոշորահատիկ ավազ։ Սառցահալի ջուրը սառցապահարանից հեռացնում են երկու եղանակով։ Եթե Ս. կառուցված է հոծ կավային գրունտի վրա, սառցապահոցի հիմքում սարքում են ջրհավաք խորշ (ջրհորիկ), որտեղից հիդրավլիկ փակաղակով հոսակի միջով սառցահալի ջուրը հոսում է խողովակի մեջ և հեռացվում ավելի ցածր տեղանք կամ ջրհավաք հոր։ Ավազային գրունտում ջրհավաք խորշը խորացնում են ենթահողի մեջ, ուր և հոսում է սառցահալի ջուրը (ուղղահայաց ցամաքուրդ)։ Այդպիսի հեռացումն ավելի հուսալի և հիգիենիկ է։

Սառույցը պահոցում դասավորում են խոշոր կտորներով։ Պարզ սառնամանիքային եղանակին պատրաստվող սառույցը թողնում են բաց օդում երկու օր։ Սառույցի կտորները նպատակահարմար է սղոցել և ոչ թե կոտրել ու դասավորել ուղղահայաց ու կիպ։ Արանքները լցնում են մանր կոտրատված սառույց կամ ձյուն՝ կերակրի աղի հետ։ Սառցապահարանը լցնելու համար սառույցի փոխարեն կարելի է օգտագործել նաև տոփանած ձյուն։ Սառույցը վերևից ծածկում են պոլիէթիլենային թաղանթով, իսկ հետո ներքնակներով կամ ծղոտի 15 սմ շերտով։ Սառցապահարանում տեղադրում են օղաքաշ (առաստաղի տակ) և ներհոս (հատակից 50 սմ բարձր) օդափոխիչ խողովակներ։ Ս. վերևից պատնեշում են հողի 40 սմ շերտով, վրան ցանում խոտ կամ ճմակալում։ Օդափոխման հետ հողապատնեշի զգալի հաստությունը պահոցում ապահովում է ջերմության և խոնավության պահանջվող ռեժիմ։ Սառույցի արագ հալումը կանխելու համար մառան-սառցապահարանն անհրաժեշտ է պաշտպանել արևից և տաք օդից։ Մ. կառուցում են մուտքով դեպի հյուսիս, պաշտպանում նրան շվաքածածկով կամ տանիքածածկով, օգտակար է նաև Մ-ի շուրջը տնկել ծառեր և թփեր։

Ստորգետնյա ջրերի բարձր մակարդակ ունեցող ցածրավայրերում կարելի է կառուցել բանջարապահեստարան (նկ. 5), որի հիմքը կազմում է բարակ գերաններից պատրաստված հիմնակմախքը։ Մի ծայրով գերանները խրում են (50 սմ) գրունտի մեջ, իսկ վերևի ծայրերը կապում են կեղևած ձողաններից պատրաստված երկայնական մարդակներով։ Երկարակեցության նպատակով հիմնակմախքի գերանների ստորին ծայրերը, ինչպես նաև կապվածքի գերանները նախապես թրծում են։ Տանիքի կավարամածը սարքում են տախտակից, վրան փռում ռուբերոիդ։ Պահեստարանի բարձրությունը միջին մասում պետք է լինի 1,8-2 մ, լայնությունը՝ մոտ 3 մ, երկարությունը՝ 3-4,8 մ։ Եթե ստորգետնյա ջրերի մակարդակը բարձր չէ, պահեստարանը կարող է ունենալ ոչ կավածեփ հատակով (մոտ 30 սմ) հողային փորվածք, որը կանխում է բանջարեղենի ցրտահարումը։ Պահոցի ճակատներից մեկը երկու շարքով տախտակապատում են՝ դրանց արանքում տեղավորելով ռուբերոիդի շերտ։ Այս ճակատի կողմից սարքում են ոչ բարձր (60-80 սմ բարձրությամբ) դուռ։ Մյուս ճակատը տանիքի հետ պատնեշում են 40-50 սմ հաստության հողի շերտով։ Օդափոխությունն իրականացվում է գագաթնագծում տեղադրված օդաքաշ խողովակով։ Պահեստարանի այսպիսի կառուցվածքը թույլ է տալիս ձմռանը պահոցում պահպանել 1-2 °C–ից ոչ պակաս ջերմաստիճան։

Կարտոֆիլի և այլ արմատապտուղների պահպանման համար կարելի է օգտագործել նաև լայնակույտարաններ, ոչ խոր հորեր և առուներ, քողտիկներ (նկ. 6)։ Դրանք պետք է կառուցել չոր, բարձրադիր վայրերում և պաշտպանել