Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/685

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2. «Ոսկեփորիկ» մանկական հանրագիտարանը՝ 3 հատորով.

1-ին հատոր, տպաքանակը՝ 10 հզ., 1993 թ.
2-րդ հատոր, տպաքանակը՝ 10 հզ., 1996 թ.
3- րդ հատոր, լույս է ընծայվելու 1998 թ. (տպաքանակը՝ 10 հզ.)

Հանրագիտարանի շուրջ 750 զրույց-հոդվածներում ներկայացվում են ընդհանուր բնույթի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են դպրոցահասակ երեխաների համակողմանի զարգացման համար։

Հանրագիտարանի հատորներում լայն տեղ է հատկացված Հայաստանին, հայ իրականությանը նվիրված իրադարձություններին, վերջին շրջանում կատարված փոփոխություններին։

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

1. «Ընտանեկան հանրագիտարան» մատենաշարի հերթական գրքերը՝ «Հանրամատչելի բժշկական հանրագիտարանն» ու «Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարանը։

«Հանրամատչելի բժշկական հանրագիտարանն» օգտակար տեղեկություններ է պարունակում տարածված հիվանդությունների ճանաչման ու կանխարգելման, տան պայմաններում առաջին բուժօգնություն ցույց տալու, անձնական սանիտարական հիգիենայի կանոնների, բժշկագիտության ու առողջապահության ժամանակակից նվաճումների մասին։

Լայն տեղ է հատկացված նաև Հայաստանի տարածքում աճող դեղաբույսերին՝ նրանց ճանաչման, հավաքման և օգտագործման վերաբերյալ նյութերին։

«Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարանը շրջապատող բնությունն ու բնաաշխարհագրական տարրերը ճանաչելու գործում Ձեր լավագույն օգնականը կլինի։ Նրանում տեղեկություններ կան Հայաստանի բնական հարստությունների, լճերի, ջրամբարների, գետերի, բնական հուշարձանների մասին, դրանցից խելամտորեն օգտվելու և դրանք պահպանելու վերաբերյալ։