Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/686

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2. «Հայ սփյուռք» հանրագիտարանը եզակի հրատարակություն է, որով առաջին անգամ փորձ է արվում ստեղծել համապարփակ հանրագիտարան շուրջ 70 երկրների հայ համայնքների մասին։

Հոդվածները պատրաստվում են ըստ մայրցամաքների երկրների անվանումների այբբենական հերթականության և ընդգրկում են տեղեկություններ համայնքի ձևավորման պատմության, համայնքում գործող հայ եկեղեցու, դպրոցների, հասարակական-քաղաքական, մշակութային, հայրենակցական մարզական և այլ կազմակերպությունների, սփյուռքահայ մամուլի, հայտնի գործիչների մասին։

3. «Քրիստոնեա Հայաստանը» նվիրվում է հայերի Մեծ դարձի՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին։ Նպատակն է ցույց տալ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դերը հայ ժողովրդի պատմության մեջ, Հայաստանի տեղը քրիստոնյա աշխարհում, հայ ժողովրդի ավանդը քրիստոնեական քաղաքակրթության զարգացման գործում։

Հանրագիտարանում զետեղվելու են հոդվածներ պատմական Հայաստանի բոլոր աշխարհների, հարակից քրիստոնյա երկրների, ինչպես նաև արևելյան քրիստոնեության հիմնական եկեղեցիների մասին։

Հանրագիտարանների պատրաստմանը մասնակցում են Հայաստանի, Սփյուռքի և արտասահմանյան երկրների ճանաչված գիտնականներ։

Ներկայումս Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունից (հասցեն՝ Երևան 375001, Թումանյան փող. 17) Դուք կարող եք ձեռք բերել.

1. Հայկական համառոտ հանրագիտարանի 2-րդ հատորը.

2. «Ոսկեփորիկ» մանկական հանրագիտարանի 2-րդ հատորը

3. «Հայկական հարց» հանրագիտարանը (հայերեն)

4. Տնային տնտեսության հանրագիտարանը։


Շնորհակալություն։