Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


երեսը խաչակնքելով, նստեց իր ձին և գնաց դեպի Շընհեր, Բեկի բանակը։

Դա Տաթևի վանահայր, միևնույն ժամանակ Սյունյաց աշխարհի առաջնորդ Ներսես արքեպիսկոպոսն էր[1]։

Զ

Տաթևի վանքը կառուցված էր նույն անունով ավանի մոտ և սկսյալ 896 թվից գոյություն ուներ։ Շաղատա վանքից հետո Տաթևը աթոռանիստ եղավ Սյունյաց արքեպիսկոպոսների, որոնք այլ անունով կոչվում էին միտրոպոլիտներ։ Տաթևի միտրոպոլիտները թեև ճանաչում էին Էջմիածնի Հայրապետի գերիշխանությունը, բայց միևնույն ժամանակ իրանց առանձին հոգևոր կառավարությունն ունեին։

Վանքը շինված էր լեռնային դժվար մատչելի բարձրավանդակի վրա, շրջապատած աշտարակներով և ամուր պարիսպներով, որոնք դրսից նրան ավելի մի անառիկ բերդի նմանություն էին տալիս։ Նրա առջևից ընկած էին անդունդի նման խոր և մթին ձորեր, որոնց միջով գոռալով, որոտալով անցնում էր Որոտան գետը։ Շրջակա բոլորը լեռները, որոնց սուր գագաթները կորչում էին ամպերի մեջ, պատած էին խուլ, անանցանելի անտառներով։ Դեպի վանքը տանող ճանապարհները ընկած էին նեղ փապարների, սարսափելի կիրճերի միջով, որտեղից մի մարդ միայն կարող էր անց կենալ։ Մի հիսուն հրացանավոր բավական էր կանգնեցնել մի որևիցե բլուրի գլխին, որ թույլ չտային մի ամբողջ լեգեոնի մուտք գործել դեպի վանքը։ Գուցե վանքի այդ անառիկ դրությունը, որ պաշտպանված էր բնական ամրություններով, պատճառ տվեց տեղափոխել այնտեղ Սյունյաց աշխարհի արքեպիսկոպոսության մայր աթոռը, ժամանակի փոթորիկներից անվտանգ պահելու համար։

Դավիթ բեկի օրերում այստեղ կային՝ մի արքեպիսկոպոս, տասնևերկու եպիսկոպոսներ, քսանևչորս վարդապետներ։ Վանքը ուներ շատ գյուղեր, ագարակներ, ընդարձակ անտառներ, լայնատարած արոտամարգեր և ուրիշ շատ կալվածքներ, որոնք ընծայված

  1. Այս Ներսես արքեպիսկոպոսին պետք չէ շփոթել Գանձասարի Ներսես եպիսկոպոսի հետ, որ այդ ժամանակ Աղվանից առաջնորդն էր։