Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ


վերքից։ Երիտասարդը գործեց մի քանի ցնցողական շարժումներ և հանգստացավ։

Կինը իսկույն դուրս եկավ, իր ետևից կողպելով շնաբույնի դուռը։


ԺԱ

Տաթևի վանքի բոլոր խուցերը շինված էին տաշած քարից, ունեին նեղ լուսամուտներ, նույնպես քարե շրջանակներով, որոնց միջով մի կատու միայն կարող էր անցնել։ Շատ հասկանալի է, որ նրանք փեղկերի պետք չունեին, կես թերթ թուղթ բավական էր ամբողջ լուսամուտը կալելու համար։

Խուցերից մեկի մեջ դրած էր մի կոճղ, որ տեղացիք «քունդա» էին կոչում, դա կազմարարների մամուլի նմանություն ուներ և հատկապես շինված էր բանտի գործածության համար։ Մի կալանավորի ոտները ամրացրած էր այդ կոճղի մեջ։ Նա պառկած էր քամակի վրա և անկարող էր շարժվել, որովհետև թեքերը քամակի կողմից պրկված էին չվանով, որի երկու ծայրերը կապել էին խուցի սյունին։

Դուռը բացվեցավ, վանքի աբեղաներից մեկը ներս մտավ։ Կալանավորը թեև քնած չէր, բայց գտնվում էր մի տեսակ թմրած դրության մեջ։ Դռան ճռոցը լսելով, նա աչքերը բաց արեց։ Վանքի զինված շաթրներից երկուսը կանգնած էին դրսում։ Աբեղան իր ետևից դուռը կողպելով մոտեցավ կոճղին, թուլացրեց նրա գալերանները[1], կալանավորի ոտները դուրս բերեց։ Նա նստեց, բայց թեքերը կապված մնացին։

Կալանավորի դեմքը բոլորովին այլանդակված էր, աչքերում վառվում էր մի տեսակ տենդային կրակ, մորուքի և գլխի մազերը անկարգ կերպով խճճված էին։

— Դուք երազահան ունե՞ք, հայր սուրբ, — դարձավ նա դեպի աբեղան։

— Չունեմ, բայց երազների միտքը հասկանում եմ, — պատասխանեց աբեղան, նստելով նրա մոտ։ — Երևի, երազ եք տեսել, մելիք։

— Տեսել եմ, շատ վատ երազ, — ասաց կալանավորը հոգվոց հանելով։ — Ֆաթալի խանի ընծայած խալաթը երազումս այրվում

  1. Ժողովրդական բառ, կազմված է գալարել բառից․ նշանակում է որևիցե մեքենայի այն պտուտակը, որ ամրացնում է, հուպ է տալիս։