Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


քանի օր առաջ ջուր էր կանգնած․ ջուրը ցամաքել էր և իր տեղը թողել էր թանձր ցեխ։ Նա խրվեցավ այդ ցեխի մեջ։ Երկար թավալվում էր նա իր փափուկ անկողնի մեջ, առանց հասկանալու թե որտեղ է գտնվում։ Վերջը ուշի եկավ, և խարխափելով, մի կերպով դուրս եկավ փոսից, մոռանալով, որ գլխարկը թողեց այնտեղ։ Գլխաբաց շարունակեց իր ճանապարհը։ Այժմ նրա մտքի և հիշողության խավարի մեջ աղոտ լուսով փայլում էր մի կետ միայն — իր հարեմը․․․

ԻԶ

Դուրս գալով փոսից, խանը շարունակեց իր դանդաղ ընթացքը։ Նա գտնվում էր սարսափելի ինքնամոռացության մեջ։ Նրան տիրել էր այն երազական դրությունը, երբ մտքի տեղ արթուն է մնում միայն երևակայությունը։ Ամեն առարկա, ցնորքի նման, նրա վրա միայն վայրկենական տպավորություն էր գործում․ հանկարծ երևան էր գալիս և շուտով էլ մոռացվում էր։ Բերդի մեջ բարձրացած սոսկալի աղաղակները, հրանոթների որոտը, հուզված, զարհուրված ամբոխի դղրդոցը նա այլևս չէր լսում։ Նրա ականջներին դիպչում էին միայն անորոշ և ոչինչ նշանակություն չունեցող ձայներ, և անցնում էին քամու մեղմ սոսափյունի պես։ Նա չէր տեսնում և հրդեհների բոցը, որ բարձրանում էր թե աղքատի խրճիթից և թե հարստի ապարանքից, և հրեղեն վիշապների նման, պտտվում էր, գալարվում էր օդի մեջ։ Նա տեսնում էր միայն լույսի հազիվ երևացող նշույլներ, որոնք մոլաշրջիկ կրակների նման վառվում էին և րոպեական լուսավորությունից հետո, դարձյալ անհետանում էին։

Նա դուրս եկավ ամրոցի մոտ և միևնույն անբացատրելի բնազդումով, ինչպես լուսնահարները գնում են իրանց ցանկացած տեղը, թեև քնած են լինում։ Մտավ դիվանատան բակը, կանգնեց և մի քանի րոպե խորին ապշությամբ նայում էր վառվող շինվածքների վրա։ Նրա դեմքի վրա երևաց մի տեսակ անմիտ ժպիտ, գլուխը շարժեց և իր քայլերը ուղղեց դեպի կանանոցը։ Այստեղ հարեմական բոլոր կարգերը խանգարված էին։ Դռների մոտ պահապաններ չկային, ներքինիներ չէին երևում, բայց այսուամենայնիվ, ոչ ոք այնտեղ մուտք չէր գործել, միևնույն ավանդական երկյուղածության շնորհիվ, որպես մեկը չէ համարձակվում մտնել մի որևիցե ամայի տաճարի մեջ, թեև նրա դռները բաց է