Էջ:Քաղաքավարութեան վնասները.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 24 —

րենայ շարժիլ, նեղ ոտքի աման չեմ ուզեր, որովհետև նասբր ունիմ։

— Գլխուս վրայ, ձեզի անանկ կոշիկ մը շինեմ որ թէ՛ մօտայի համաձայն ըլլայ և թէ ձեր ոտքերն չսխմէ։

— Եթէ կարենաս գոհ ընել զիս՝ միշտ քու խանութդ կուգամ։

— Վստահ եղէք։

Կոշկակարը Սեդրաք աղային ոտքին չափը կ՚առնէ և կ՚իմացնէ թէ քանի մը օրէն պատրաստ պիտի ըլլան կոշըկները։

Սեդրաք աղան քանի մը օրէն կ՚երթայ կոշկակարին։

— Պատրա՞ստ են կոշիկներս։

— Այո՛, պատրաստ են։

Կոշկակարին աշակերտը Սեդրաք աղային կը ներկայացնէ կոշիկները։

— Եղբայր , կ՚ըսէ Սեդրաք աղան, ասոնք պզտիկ են։

— Ընդհակառակն մեծ են։

— Ասոնց քիթերը նեղ են։

— Չեմ կարծեր, շատ լայն քիթերն այսօր մաքպուլ չեն․ կաղաչեմ անգամ մը ձեր ոտքը անցունէիք սա կոշիկները։

Սեդրաք աղան կը նստի։ Կոշկակարին աշակերտք քառակուսի տախտակ մը կը դնէ Սեդրաք աղային ոտքերուն տակը։ Սեդրաք աղան կե ձեռնարկէ նոր կոշիկներն հագնելու։ Կոշիկները կ՚ապստամբին։