Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղեցին մյուս բոլոր ուղղափառ եկեղեցիների նման շեշտում է հավատի կարևորությունը Քրիստոսի նկատմամբ, հոգատարությունը սեփական անձի և սերը մերձավորի հանդեպ (տես նաև Բարեգործություն): Քրիստոսի նկատմամբ աներկբա հավատի և ուղղափառ կենցաղավարության երեք չափանիշների՝ աղոթքի, պահքի և ողորմության մշտական կենսագործումով է պայմանավորվում յուրաքանչյուր քրիստոնյայի Բ-յան աստիճանը (տես նաև Հոգևոր բարեպաշտական արարողություններ): Նոր կտակարանում Հակոբոս առաքյալը հորդորում է բարեպաշտ լինել գործնականորեն. «Սուրբ և անարատ բարեպաշտությունը Աստծու և Հոր առաջ այս է. այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, անարատ պահել իր անձը աշխարհից» (Հակոբոս 1.27):

ԲԱՐԻՁՈՐԻ

Միքայել ծ. վրդ. Աջապահյան

ԲԱՐԻՁՈՐԻ ՎԱՆՔ, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Խիզան գավառում: XI դ. Կարապետ վարդապետը աղյուսի և քարի զուգակցումով կառուցել է Բ. վ-ի Ս. Աստվածածին եկեղեցին՝ մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով: Ընկուզենու փայտից քանդակազարդ դուռը պատրաստվել է 1041-ին: 1421-ին վանքում թաղել են եթովպացի նահատակ քահանաներին: Բ. վ. ունի Ս. Գևորգ, Ս. Սարգիս և Ս. Մերկերիոս մատուռները: XV–XVI դդ. վանքում գրվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր: XVII դ. Ս. Աստվածածին եկեղեցուն արմ-ից քառամույթ գավիթ են կցել: XIX դ. վանքն ունեցել է անտառ և ընդարձակ հողեր: Բ. վ. եղել է նշանավոր սրբավայր և ուխտատեղի, տոնի օրն էր Համբարձման հինգշաբթին: Գրկ. Շ ե ր ե ն ց Գ., Սրբավայրեր, Թ., 1902: Ո ս կ յ ա ն Հ., Վասպուրական-Վանի վանքերը, հ. 3, Վնն., 1947: T h i e r r y J. M., Monuments armռniens du Vaspurakan, P., 1989. Մուրադ Հասրաթյան

ԲԱՐՁՐԱՔԱՇ Ս. ԳՐԻԳՈՐ ՎԱՆՔ, ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղից հյուսիս-արևելք, Ձաղիձորի անտառապատ ձորալանջին: Այժմ կիսավեր վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից, գավթից և մատուռներից: Հս. եկեղեցին (X դ.) թաղածածկ դահլիճ է, որին հվ-ից կից, 1221-ին, Մամիկոնյան տոհմից Մարծպան իշխանը կառուցել է Ս. Աստվածածին գմբեթավոր եկեղեցին, վանքին նվիրել

174

Ծաղկուտ գյուղը, այգի, սպասք և խաչեր: Եկեղեցու ուշագրավ առանձնահատկություններից են մույթերի փոխարեն զույգ սյուների կիրառումը և ներսից հնգանիստ խորանը: 1234-ին Հովհաննես վարդապետը և նրա եղբայր Սարգիսը կառուցել են Ս. Հարություն մատուռը: 1239-ին Համլիկ իշխանը վանքին է նվիրել Տոնական և Կարմիրքար գյուղերը, 1242-ին Սևճին կառուցել է մատուռ: 1245-ին Մարծպանի որդի Ասլանբեկը երկու մատուռ է կառուցել և վանքին նվիրել ոսկով ու մարգարիտներով զարդարված Ավետարան: 1247-ին ավարտվել է Ս. Աստվածածին եկեղեցուն հվից կից գավթի կառուցումը: Գավիթը պատկանում է հայկ. նմանատիպ կառույցների ամենատարածված՝ քառասյուն գմբեթավոր տիպին, սակայն՝ բացառիկ առանձնահատկությամբ. արլ-ում ունի շենքի ծավալից դուրս եկող խորան, որի ճակատին Մամիկոնյան իշխանական տան տոհմանշանի՝ մագիլներում գառ բռնած երկգլխանի արծվի հարթաքանդակն է: 1266-ին Գորգ վարդապետը կառուցել է վանքի ձիթհանը: Համալիրի հվ. կողմում, Ս. Հարություն մատուռի շուրջը, խաչքարերով գերեզմանոցն է, արմ. կողմում՝ խցերի ավերակները, ձորում պահպանվել են վանքի XIII դ. կամրջի խելերը: Բ. Ս. Գ. վ. մասնակի նորոգվել է 1939-ին և պեղվել 1969-ին: Պատկերազարդումը տես ներդիր III-ում, 3.2, 3-րդ պատկերը: Գրկ. Ջ ա լ ա լ յ ա ն ց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս 1, Թ., 1842: Ս ա ր գ սյ ա ն Գ., «Բարձրաքաշ» վանքը և նրա վիմագրությունը, «Էջմիածին», 1951, դ 7–8, 9–10, 11–12: Ե ղ ի ա զ ա րյ ա ն Հ., Դսեղի Բարձրաքաշ Ս. Գրիգորի և Քառասնից Մանկանց վանքերը և գյուղի մյուս՝ առավել կարևոր հուշարձաններն ու դրանց վիմագիր արձանագրությունները, «Էջմիածին», 1971, դ 1, 3: Շ ա խ կ յ ա ն Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Ե., 1986: Մուրադ Հասրաթյան

ԲԱՐՁՐՅԱԼ ԽԱՉ, դամբարան-մատուռ ՀՀ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղից արևմուտք, անտառապատ լեռան գագաթին: Կառուցվել է սրբատաշ կաթնագույն կրաքարով, V–VI դդ.՝ որպես դամբարան: Միջնադարում արլ. լուսամուտին խաչաձև բացվածքով սալ է ագուցվել և ներսում որպես բեմի սեղան խաչքարի բեկոր կանգնեցվել, որով դամբարանը վերածվել է մատուռի (այժմ՝ հայտնի ուխտատեղի): Բ. խ. ունի հայկ. միջնադարյան ճարտյան համար եզակի ծավալատարած. հորինվածք և հարդարանք: Ներսից գլանաձև է, դրսից՝ 14-