Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հայ եկեղեց. օրացույցում նշվում են մի շարք Բ-ներ. Բ. Վարդավառի պահոց, Բ. Աստվածածնի պահոց, Բ. ս. Խաչի պահոց, Բ. ս. Գրիգոր Լուսավորչի պահոց, Բ. Առաջավորաց պահոց, Բ. Եղիական պահոց ևն: Հայ եկեղեցին առանձնակի ճոխությամբ նշում է հատկապես Բուն Բարեկենդանը: Լևոն Սարգսյան

ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ, Աստծո և կրոնական հավատալիքների նկատմամբ հավատարմություն, աստվածային պատվիրանների աներկբա կենսագործում: Քրիստ. Բ. իր մեջ ներառում է երեք հիմն. առաքինությունների (աղոթք, պահք, ողորմություն) կիրառությունն անձն. կյանքում: Հեթանոս. շրջանում Բ. կուռքերի պաշտամունքի և հեթանոս. ծեսերի հետևողական կիրառումն էր: Հին կտակարանում Բ. թեև ունեցել է միաստվածային ուղղվածություն, սակայն հաճախ ուղեկցվել է միայն արտաքին ծիսական կողմի ձևական պահպանմամբ: Նահապետների ժամանակաշրջանում Բ. ունեցել է որոշակի ընդգրկում՝ զոհաբերական պրակտիկայի պահպանում և հավատարմություն Աստծուն: Մովսիսական օրենքի տվչությունից հետո Բ. ավելի լայն ոլորտ է ունեցել՝ իր մեջ ներառելով հաս. և ընկերային հարաբերությունների բոլոր բնագավառները, առանց, սակայն, ներթափանցելու անհատական և ներանձնական կյանք: Այդ իսկ պատճառով մարգարեները բազմիցս պախարակում են հրեաների ձևական աստվածապաշտությունը, քանզի միայն, ըստ Դավթի՝ «Խոնարհ հոգին է պատարագն Աստծու, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում» (Սաղմ. 50.19): Բ-յան նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվել է քրիստոնեության մեջ: Այն, ամեն ինչից առաջ, պահանջում է ներքին մաքրություն և հոգևոր կատարելություն: Քրիստոսը մերժում է արտաքուստ բարեպաշտ, սակայն ներքուստ ամենայն աղտեղությամբ լեցուն փարիսեցիներին: Ճշմարիտ Բ. այստեղ նույնանում է «աստվածապաշտություն» հասկացության հետ: Այն ընդգրկում է քրիստոնեության ներանձնական ապրումի, Աստծո պաշտամունքի ու ծառայության և նրա օրենքների խոնարհ հնազանդության ոլորտները: Քրիստ. աստվածապաշտությունը բխում է կյանքի ու զորության ներքին սկզբունքից և աստվածային

շնորհ է (Բ Պետ. 1.3, Բ ԲԱՐԵՊԱՇՏ. Տիմ. 3.5)՝ տրված Սուրբ Հոգով: Աստվածաշունչը Բ. դիտում է մի քանի տեսանկյունից: Հին կտակարանն այն անվանում է «Տիրոջից երկյուղ», ցույց տալով, որ ճշմարիտ Բ. հիմնված է Աստծո նկատմամբ հարգանքի, հնազանդության և խոնարհության վրա: Նոր կտակարանն այն անվանում է «հնազանդություն Ավետարանին» կամ «հնազանդություն ճշմարտությանը» (Հռոմ. 10.16, Գաղ. 5.7, Բ Թես. 1.8, Ա Պետ. 1.22)՝ Բ. բնութագրելով որպես պատասխան աստվածային հայտնությանը: Մեկ այլ տեսանկյունից, շեշտելու համար աշխարհից հրաժարվելու և դեպի Աստված կենտրոնանալու վիճակը, Նոր կտակարանն այն պարզապես անվանում է «սրբություն» (Ա Թես. 4.3, Եբր. 12.14, Բ Կորնթ. 7.1, Ա Թես. 3.13): Քրիստոսն ուսուցանեց, որ «Աստծո գործը» ինքնին հավատն է (Հովհ. 6.28–29), և քրիստ. Բ. նշանակում է ապրել այդ հավատով ու այն կենսագործել: Համապատասխանաբար, Հովհաննես առաքյալը Բ. բնութագրում է երկու ամենահատկանշական գծերով. ա. հավատ Քրիստոսի նկատմամբ և բ. սեր քրիստոնյաների նկատմամբ (Ա Հովհ. 3.22–24): Նորկտակարանային Բ. ընդգրկում է հավատի գործնական արտահայտությունները՝ ապաշխարությամբ լեցուն կյանք, հավատարմություն առ Աստված, պայքար՝ ցանկությունների դեմ և մեղքի ոչնչացում, մշտական աղոթք, հարատև հաղորդակցություն՝ Գոհության և ս. Հաղորդության խորհրդին. հույսի, սիրո, ազնվության, համբերատարության ու բարյացակամության կենտրոնացում անձի մեջ. հարգանք Աստծո կողմից հաստատված եկեղեցու, պետության, ընտանիքի և հասարակության հանդեպ ևն: Ուղղափառ Բ. պահանջում է գիտակցորեն հետևել եկեղեցու և ավանդության կողմից հաստատված ու սրբագործված ծիսական, ազգ., հոգևոր-բարոյական հաստատություններին, ինչպիսիք են եկեղեց. արարողություններին հաճախելը, ազգ. որոշակի ավանդություններով հյուսված կրոն., եկեղեց. տոները պահպանելը, ծիսական խորհրդակատարություններին հետևելը: Հայ եկեղեցին, որպես ուղղափառ եկեղեցի, առաջնորդվում է Բ-յան ավանդ. ընկալմամբ՝ դրան ավելացնելով ազգ. գիտակցությամբ պայմանավորված տարրեր: Այդ առումով Հայ եկե-

173