Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նեցվել է փոքր, սյունազարդ զանգաշտարակ: 1895-ին Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու կոնդակով արմ-ում կառուցվել է եկեղեցու դպրոցի շենքը: 1946-ին և 1957-ին նորոգվել է Ս. Աստվածածին եկեղեցին: Պատկերազարդումը տես ներդիր III-ում, 3.4, 2-րդ պատկերը:

ԲՌԻ

Գրկ. Կ ի ր ա կ ո ս Գ ա ն ձ ա կ ե ց ի, Հայոց պատմություն, Ե., 1982: Ա ռ ա ք ե լ Դ ա վ ր ի ժ ե ց ի, Գիրք պատմութեանց, Ե., 1990: Շ ա հ խ ա թ ո ւ ն յ ա ն ց Հ., Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. 2, Էջմիածին, 1842: Ա լ ի շ ա ն Ղ., Այրարատ, Վնտ., 1890: Ս մ բ ա տյ ա ն Մ., Տեղագիր Գեղարքունի ծովազարդ գաւառի, որ այժմ Նոր Բայազիտ գաւառ, Վաղ-պատ, 1895: Լ ա լ այ ա ն Ե., Նոր Բայազետի գավառ. նշանավոր վանքեր, ԱՀ, գիրք 23, 1912, դ 2, 1912: Ե ղ ի ա զ ա ր յ ա ն Հ., Բջնիի վանքը և Բջնի գյուղի մյուս հուշարձանները, «Էջմիածին», 1963, դ 9–11: Մուրադ Հասրաթյան

ԲՌԻ ԵՂՑԻ ՎԱՆՔ, ԼՂՀ Մարտունու շրջանի Հացի գյուղի արևելյան կողմում, բլրի գագաթին: Կառուցել են Աղվանից կաթողիկոս Ստեփանոսը և նրա եղբայր Ներսես եպիսկոպոսը XIII դ. (վանքի տարածքում պահպանվել են V–VI դդ. կոթողների բներ, խարիսխներ և խոյակներ): Վանքի համալիրը կազմված է միմյանց կից երկու միանավ եկեղեցիներից, նրանց արմ-ից կից, խաչվող կամարներով ծածկով ընդհանուր գավթից, արմ. կողմում առանձին կանգնած, ճարտ. Խաչենիկ Անեցու կառուցած միանավ եկեղեցուց, դեպի արմ., բլրի ստորոտում, Շահեն ճարտարապետի կառուցած համանման եկեղեցուց և երեք խոշոր որմնափակ խաչքարերից (նրանցից մեկն ունի 1270-ի շին. արձանագրություն): Հվ-արմ. խաչքարը ևս Խաչենիկ Անեցու ստեղծագործությունն է: Անիից հրավիրված ճարտարապետի մասնակցությունն արցախյան վանքի եկեղեցու և խաչքարի կառուցմանը նպաստել է վանքի շինությունների ճակատների ձևավորման «գեղատեսիլ ոճի» կիրառմանը, որը Հայաստանում երևան է եկել XII–XIII դդ. և կապված էր քաղաքային, առաջին հերթին՝ Անիի, մշակույթի զարգացման նոր փուլի հետ: Պատկերազարդումը տես ներդիր III-ում, 3.4, 3–4-րդ պատկերները: Գրկ. Բ ա ր խ ո ւ դ ա ր յ ա ն Մ., Արցախ, Բաքու, 1895: Դիվան հայ վիմագրության, պր. 5, Ե., 1982: Հ ա ս ր ա թյ ա ն Մ., Հայկական ճարտարապետության

184

Արցախի դպրոցը, Ե., 1992: Ն ո ւ յ ն ի, Ճարտարապետ Խաչենիկ Անեցի, «Անի» (ժող.), Ե., 1992, դ 1: Մուրադ Հասրաթյան

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԹԵՄ Հ ա յ ա ս տ ա ն յ ա յ ց ա ռ ա ք ե լ ա կ ա ն ե կ ե ղ ե ց ո ւ, կազմավորվել է 1983-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: Առաջնորդանիստը՝ Սան Պաուլոյի Ս. Գևորգ եկեղեցի: Թեմի վարչական տարածքն ընդգրկում է գլխավորապես Սան Պաուլո, Օզասկո, Ռիո դե Ժանեյրո և մի քանի այլ քաղաքներ, որտեղ բնակվում են մեծաթիվ հայ ընտանիքներ: Առաջին հայ հոգևորականը, որը 1923-ին Մերձավոր Արևելքից գաղթածների հետ հաստատվել է Բրազիլիայում, Գաբրիել ավ. քհն. Սամուելյանն էր: Նոր վերաբնակեցվածները կազմել են հանձնաժողով՝ գաղութը կազմակերպելու և վարչություն ստեղծելու համար: Հանձնաժողովը դիմել է ամերիկահայոց թեմի առաջնորդին (Նյու Յորք)՝ իրենց վարչությունը վավերացնելու և Բրազիլիայի հայ համայնքի եկեղեց. ու ազգ. կյանքն իր հովանու տակ առնելու խնդրանքով: 1933-ին Բրազիլիան ընդգրկվել է Հվ. Ամերիկայի հայրապետ. պատվիրակության կազմում (կենտրոնը՝ Բուենոս Այրես): Հայրապետ. պատվիրակ է նշանակվել Գարեգին արք. Խաչատուրյանը (1938– 1951, 1951–61-ին՝ Կ. Պոլսի հայոց պատրիարք): 1983-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով Հվ. Ամերիկայի հայրապետ. պատվիրակությունը բաժանվել է երեք առանձին (Արգենտինայի, Ուրուգվայի, Բրազիլիայի) թեմերի: Բրազիլիայում առաջին հայկ. եկեղեցին՝ Ս. Հովհաննես Մկրտիչը, կառուցվել է 1935-ին, Օզասկոյում (ներկայումս եկեղեցու սպասարկումը կատարում են Սան Պաուլոյի Ս. Գևորգ եկեղեցու քահանաները): Բ. թ-ի առաջնորդանիստ Ս. Գևորգ եկեղեցին կառուցվել է 1938-ին, վերակառուցվել՝ 1948-ին: Բրազիլահայության ազգ. ներկայացուցչական մարմինը բաղկացած է համայնքային միությունները ներկայացնող 40 անդամից, կենտր. վարչ. խորհուրդը՝ 9–11 անդամից: Ժողովներին նախագահում է թեմակալ առաջնորդը: Այս կառույցների հովանավորությամբ են գործում եկեղեցիները, ազգ. մյուս հաստատությունները: 1928-ից Ս. Գևորգ եկեղեցուն կից գործում է թեմին պատկանող միակ հայկ. ամենօրյա դպրոցը, որը 1931-ին անվանակոչվել է Դուրյան ազգային վարժարան՝ ի հիշատակ