Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պատմ. աղբյուրներում անվանվել է վարժապետարան, համալսարան, ճեմարան: Գ-ի վարդապետարանում դասավանդել են հայոց և օտար լեզուներ (հուն., լատ.), քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն: Այստեղ կրթվել և գործել են Կիրակոս Գանձակեցին և Վանական Վարդապետը, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գ-ի վարժապետարանի ավանդները: Գ-ում ընդօրինակվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք պահվել են վանքի գրատանը: XIII դ. Գ. ստացել է բազում նվիրատվություններ՝ գյուղեր, այգիներ, վարելահողեր, անտառներ, ջրաղացներ, դրամ, գրքեր ևն: 1242–50-ին Զաքարյան իշխաններն իրենց սեփականություն հանդիսացող Գ., կալվածքներով հանդերձ, 40 հզ. դուկատով վաճառել են Կարինից Արլ. Հայաստան տեղափոխված ժամանակի նշանավոր հարուստներից մեկին՝ պարոն Ումեկին, որի ժառանգները մինչև XIV դ. կեսը տիրել են վանքին: 1260-ին Գ. ազատվել է եկեղեց. տուրքից: 1291-ին վարդապետ Դասապետը և նրա եղբայր Կարապետը, ձեռամբ ճարտ-ներ Զաքիոսի ու Գրիգորի, գրատան փայտե ծածկը փոխարինել են երկու զույգ խաչվող կամարներ ունեցող համակարգով: Նրանք որպես երկրորդ հարկ կառուցել են Ս. Հրեշտակապետաց խաչաձև հատակագծով եկեղեցին և նրա վրա՝ սյունազարդ զանգաշտարակ (չի պահպանվել): Գ-ի գրատուն-եկեղեցի-զանգակատունն օրինակ է ծառայել XIV դ. հայկ. երկհարկ եկեղեցիների համար: Գ-ի համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում խաչքարերը, որոնց շարքում առանձնանում են վարպետ Պողոսի կերտած, ասեղնագործ նրբությամբ քանդակված զույգ խաչքարերը՝ դրված Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու արմ. ճակատի առջև, մուտքի երկու կողմերում (հվ. խաչքարը 1935-ին տեղափոխվել է ՀՊՊԹ): Հս. կողմի՝ տեղում մնացած խաչքարը, ըստ արձանագրության, 1291-ին կանգնեցրել է Սարգիս վարդապետը: XIII դ. վերջին Դասապետ վարդապետը և իր մորեղբայր Իգնատիոսը նորոգել են Ս. Աստվածածին եկեղեցին, պարըսպապատել, այգի տնկել, որի բերքի մի մասը հատկացվել է վանքի հյուրանոցին: XIV–XVI դդ. Գ-ում վանական կյանքն անկում է ապրել և վերստին աշխուժացել XVII դ.: XIX դ. վերջին վանքը դադարել է գործել:

1890-ական թթ. Սմբատ ԳՈՐԳԵՑԻՆԵՐ Փարսադանյանը նորոգել է Մխիթար Գոշի կառուցած Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցին: 1937-ին նորոգվել է Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթը, 1939-ին՝ Ս. Գրիգոր եկեղեցին, 1957–66-ին՝ Ս. Գևորգ և Ս.Աստվածածին եկեղեցիներն ու գավիթը: 1958-ին Մխիթար Գոշի դամբարանի մոտ նրան նվիրված հուշակոթող է կանգնեցվել, 1972-ին բացվել է Գ-ի թանգարանը, 1978-ին՝ բարեկարգվել վանքի տարածքը: Պատկերազարդումը տես ներդիր IV-ում, 4.2, 2–3-րդ պատկերները: Գրկ. Կ ի ր ա կ ո ս Գ ա ն ձ ա կ ե ց ի, Հայոց պատմություն, Ե., 1982: Հ ա ր ո ւ թյ ո ւ ն յ ա ն Ի., Գոշավանք կամ Նոր-Գետիկ, ԱՀ, գիրք 10, Թ., 1903: Ե ղ ի ա զ ա րյ ա ն Հ., Նոր Գետկավանք կամ Գոշավանք, «Էջմիածին», 1959, դ 5–7: Թ ա մ ա ն յ ա ն Յու., Գոշավանքի վերանորոգումը, «Էջմիածին», 1972, դ 8: Դիվան հայ վիմագրության, պր. 6, Ե., 1977: Goshavank, Milano, 1974 (Documenti di architettura armena, 7). Մուրադ Հասրաթյան

ԳՈՐԳԵՑԻՆԵՐ, Գ ո ր գ ի կ, աղանդավորական հոսանք XIII–XIV դարերում. տարածված էր Կիլիկիայում, Երզնկայում: Աղանդի հիմնադիրը եղել է ոմն Գորգ (Գորգիոս): Միջնադարյան քնարերգու Հովհաննես Թլկուրանցու (XIV–XV դդ.) տաղերից մեկում ասվում է, որ նա Նարեկ գյուղի տանուտերն էր: Որոշ ժամանակ ապրել է Կիլիկիայում, Լամբրոնից արլ., Արմեն լեռան հս. լանջին գտնվող Արմեն անապատում, ունեցել բազմաթիվ աշակերտներ: Նրանցից ոմանք անցել են Երզնկա և ծավալել աշխույժ գործունեություն: Աղանդի հետևորդները դավանել են արիոսական (տես Արիոսականություն) և սաբելյան (աստվածաչարչարություն) գաղափարներ: Ըստ Մխիթար Ապարանեցու (XIV դ.) վկայության, Գ. նույնացնում են Քրիստոսին, Հորը և Սուրբ Հոգուն, հետևաբար, նրանց պնդումով, Խաչի վրա չարչարվեց և մեռավ Սուրբ Երրորդությունը: Երզնկայում ապաստանած աղանդավորներից Մովսեսը սահմանել էր կանոններ, որոնցից մեկը հրահանգում էր ինչպես եկեղեցում, այնպես էլ նրանից դուրս բարձրաձայն չարտաբերել «Հայր մեր» տերունական աղոթքը, «այլ՝ միայն ի միտս եւ ի ծածուկ»: Գրկ. Ս ր ա պ յ ա ն Ա., Հովհաննես Երզնկացի Պլուզ. կյանքը և գործը, Ե., 1993, էջ 18–20, 210: Հակոբ Քյոսեյան

221