Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Քրիստոսը կամավորապես կամ անապականաբար, ոչ «ի հարկէ» կամ բնության բռնադատվածությամբ կրեց բոլոր մարդկային անմեղ կամ անպարսավ կրքերը, որոնք բնավորվել են մարդկային բնության մեջ մեղքի անկումից հետո, այսինքն՝ հատուկ են մահկանացու և չարչարական մարդկային բնությանը և ոչ թե ադամական նախաստեղծ բնությանը: Բանն Աստված ոչ թե առավ Ադամի նախաստեղծ բնությունը, այլ՝ մեր ապականացու բնությունը՝ ապականակիր մարմինը և մեղանչական հոգին ու միտքը և, միավորելով իրեն, զատեց մեղքը հոգուց և ապականությունը՝ մարմնից: Ուստի Տերունական մարմինն անապական է՝ ոչ թե ըստ բնության, այլ ըստ անճառ միավորության: Նույնպես էլ՝ Քրիստոսի մարմինն ըստ բնության չարչարելի է և մահկանացու, սակայն ըստ միավորության տնօրինության՝ անչարչարելի և անմահ: Ավետարանական եզրափակիչ իրադարձությունները՝ Տիրոջ խաչելությունը, մահը և մեռելներից հարությունը, Փրկագործության կարևորագույն դրվագներն են: Քրիստոսը նոր Ադամն է, որ աշխարհ եկավ, որպեսզի բոլորին կյանք տա և նորոգի հին Ադամով ապականության, մեղքի և մահվան դատապարտված մարդկությանը: Հիսուս Քրիստոսն իրեն հաշտության պատարագ մատուցեց Հայր Աստծուն, որպեսզի իր արյամբ գնի բոլորին՝ ողջերին և մեռածներին (Եբր. 9.14, 28): Նա, ով Կենդանի է և Կենդանարար, բոլորի համար խաչվեց և ճաշակեց մահը, դրվեց գերեզման միավորյալ Աստվածությամբ և հոգով իջավ դժոխք անբաժանելի Աստվածությամբ, քարոզեց չարից բանտարգելված հոգիներին, ցույց տվեց փրկության նորոգումն ու լույսը, ավերեց դժոխքը և ազատեց հոգիներին, ապա՝ երրորդ օրն իր հրաշափառ Հարությամբ անդրանիկը եղավ մեռելներից: Քրիստոսը նույն մարմնով աստվածապես համբարձվեց երկինքների երկինք, նստեց իր հավիտենական փառքի աթոռի վրա՝ Հոր աջ կողմում, ումից միշտ անբաժանելի է իր Աստվածությամբ: Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ բոլորին արդարապես դատելու և հատուցելու: Բ. Ս ո ւ ր բ Հ ո գ ո ւ տ ն օ ր ի ն ո ւ թյ ո ւ ն ե վ ե կ ե ղ ե ց ի: Քրիստոսի փրկագործությամբ աշխարհում հաստատվում է Քրիստոսի եկեղեցու նոր և կատարյալ իրականությունը: Քրիստ. հավատքն ընդունում է միայն մեկ

Ընդհանրական և ԱռաԴԱՎԱՆԱՆՔ քելական Սուրբ եկեղեցի, որը Քրիստոսի հաստատած կենդանի թագավորությունն է (Ղուկ. 1.33, Հովհ. 18.36, Հայտն. 20.1–6), որի գլուխը ինքը Քրիստոսն է (Եփես. 5.23, Կողոս. 1.18), հիմքը՝ ուղղափառ հավատքի դավանությունը (Մատթ. 16.16–19), իսկ քարերը՝ Աստծուն հոգով և ճշմարտությամբ դավանողները (Հովհ. 4.23–24, Պետր. 2.4–10): Եթե Քրիստոսը եկեղեցու՝ իր խորհրդական մարմնի գլուխն է (Կողոս. 1.18), ապա Սուրբ Հոգին նա է, ով լցնում է Քրիստոսով փրկագործված արարչությունը: Եկեղեցին աստվածային իրականության ամբողջությունն է արարչության մեջ, որովհետև Սուրբ Հոգին այն լցնում և կենսագործում է Աստվածությամբ: Իրենեոս Լուգդոնացին (II դ.) գրել է. «Ուր եկեղեցին է, այնտեղ էլ Աստծո Հոգին է, ուր Աստծո Հոգին է, այնտեղ էլ եկեղեցին է» (M i g n e J.P., PG, t. 7, col. 966c): Սուրբ Հոգին, որ «խոսեց Օրենքում և Մարգարեներում և Ավետարաններում» (Հավատո հանգանակ), Երրորդության կամքով ներկա է աշխարհում Արարչագործությունից մինչև Փրկագործություն: Բանի մարմնավորումը տեղի է ունենում Սուրբ Հոգով, Քրիստոսը Սուրբ Հոգով է բժշկում, դևեր հանում, հրաշքներ գործում: Սակայն Հովհաննեսի Ավետարանում որոշակիորեն ասվում է. «Քանզի դեռ չկար Հոգին, որովհետև Հիսուս դեռ չէր փառավորվել» (7.39): Հետևաբար, այլ է Սուրբ Հոգու գործունեությունը մինչև Հոգեգալուստ և այլ է՝ Հոգեգալուստից հետո: Ինչպես Որդին գալիս է աշխարհ և կատարում իր գործը Սուրբ Հոգով, այնպես էլ Սուրբ Հոգին, առաքվելով Որդու կողմից, գալիս է աշխարհ. «Բայց երբ գա Մխիթարիչը, որին ես ձեզ կուղարկեմ Հորից, Ճշմարտության Հոգին, որ ելնում է Հորից, նա՛ կվկայի իմ մասին» (Հովհ. 15.26): Հոգեգալուստը Բանի մարմնավորման հետևանքն է. արարածը կարողություն է ստանում կրելու Սուրբ Հոգին, և նա գալիս է աշխարհ և իր ներկայությամբ լցնում եկեղեցին, որ փրկագործվել ու սրբագործվել է Քրիստոսի արյամբ: Քրիստոսի գործը նախապատրաստում էր Սուրբ Հոգու գործը. «Երկրի վրա կրակ գցելու եկա. և ի՞նչ եմ կամենում, որ արդեն իսկ բորբոքվեր» (Ղուկ. 12.49): Այսպիսով, Հոգեգալուստն աստվածային տնօրինության վերջ-

265