Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ընտրում են 24 հոգուց բաղկացած թեմական ժողով, որը գաղութի բարձրագույն օրենսդիր մարմինն է: Թեմական ժողովի անդամներից (կոչվում են երեսփոխաններ) ընտրվում է 7 հոգուց կազմված գործադիր մարմին (2 տարով), որն ի կատար է ածում թեմական ժողովի որոշումները և հաշվետու է նրան: Ժողովը նախագահում է թեմի առաջնորդը: Կահիրեում գործում են Ս. Գրիգոր Լուսավորիչ (կառուցվել է 1824–25-ին), Ամենայն Սրբոց (1953) և Ս. Մինաս (1843) եկեղեցիները: Մինչև 1960-ական թթ. Կահիրեում կանգուն էր նաև Ս. Աստվածածին եկեղեցին: Ս. Մինաս եկեղեցու գերեզմանատանն են թաղված մեծանուն հայեր Երվանդ Օտյանը, Սիրանույշը, Վահան Թեքեյանը: Ալեքսանդրիայում գործում են Ս. ՊողոսՊետրոս եկեղեցին (կառուցվել է 1884-ին) և Ս. Գևորգ մատուռը (1927): 1828-ին Կահիրեում հիմնադրվել է Եգիպտոսի առաջին հայկ. դպրոցը՝ Եղիազարյան դպրատունը (հիմնադիր բարերարի անունով), որը 1854ից կոչվել է Խորենյան (Մովսես Խորենացու անունով) ազգ. վարժարան, 1897-ից՝ Գալուստյան ազգ. վարժարան: Գոյատևում է բարերար Կարապետ Գալուստի կուտակած միջոցներով, ուսումն անվճար է, ունի մանկապարտեզ, տարրական և բարձրագույն նախակրթարանի բաժիններ: Վարժարանը գտնվում է թեմի առաջնորդի և հոգաբարձուների հսկողության տակ: Թեմի առաջնորդարանը հովանավորում է նաև 1924-ին Կահիրեում բացված Նուբարյան ազգ. վարժարանը (կոչվել է ի պատիվ ազգ. բարերար Պողոս Նուբար փաշայի): Վարժարանին կից գործում է գրադարան, մատենադարան, թանգարան: 1840-ին Ալեքսանդրիայում բացվել է Պողոսյան ազգ. վարժարանը. սկզբ. շրջանում կոչվել է Արամյան, 1867ին՝ Պողոս-Բեյյան (պետ. գործիչ Պողոս Յուսուֆյանի անունով), 1899-ին վերանվանվել է Պողոսյան վարժարան: 1888-ից վարժարանը տեղափոխվել է առաջնորդարանի շենք: Ե. թ-ի առաջնորդն է Զավեն արք. Չինչինյանը (1977-ից): Ե թ ո վ պ ի այ ի հ ո գ ե վ ո ր հ ո վ վ ո ւ թյ ո ւ ն, կենտրոնը՝ Ադիս Աբեբայի Ս. Գևորգ եկեղեցի: Ներկայիս Դեսիե քաղաքի մերձակայքում հայերը դեռևս VII դ. կառուցել են Ս. Ստեփանոս եկեղեցին (կանգուն էր մինչև 1527-ը):

ԵԴԵՄ

286

XVI դ. հայ հոգևորականները հիմնել են վանքեր (Դեբրա Մարիամ ևն), կատարել թարգմանություններ (հայերենից եթովպերեն են թարգմանվել ս. Գրիգոր Լուսավորչի վարքը, նրան վերագրվող մի շարք ճառեր): Հայերն իրենց գործունեությամբ կարևոր դեր են խաղացել երկրի հաս-քաղ. կյանքում: Հայտնի է Մատթեոս անունով հոգևորական դիվանագետը, որը 1513-ին հատուկ առաքելությամբ ուղարկվել է Պորտուգալիա: 1923-ին Ադիս Աբեբայում կառուցվել է մատուռ-աղոթատեղի, 1934-ից գործում է Ս. Գևորգ եկեղեցին: 1927-ին Դիրեդավ քաղաքում կառուցվել է Ս. Մինաս մատուռը: Եթովպիայի հոգևոր հովիվն է Վարդգես ավագ սարկավագ Նալբանդյանը (1980-ից): Ս ո ւ դ ան ի հ ո գ ե վո ր հ ո վվո ւ թ յ ո ւ ն, կենտրոնը՝ Խարտումի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (կառուցվել է 1957-ին): Հոգևոր հովիվն էր Սարգիս քհն. Թաշճյանը: Ներկայումս Սուդանում հայեր գրեթե չեն բնակվում, ուստի հովվությունը փաստորեն դադարել է գործել: Հ ա ր ա վ ա յ ի ն Ա ֆ ր ի կ ա յ ի ծ ո ւ խ, կենտրոնը՝ Յոհաննեսբուրգ: Հայեր բնակվում են Յոհաննեսբուրգում, Պրետորիայում, Քեյփթաունում: Մշտապես գործող հայկ. եկեղեցի չունենալու պատճառով փոքրաթիվ համայնքը հովվում է այցելու հովիվը: Պատկերազարդումը տես ներդիր IV-ում, 4.8, 1-ին պատկերը: Գրկ. Ա բ ր ա հ ա մյ ա ն Ա., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 1–2, Ե., 1964– 1967: Յ ա փ ու ճ յ ա ն Ա., Եգիպտահայ մշակույթի պատմություն, Կահիրե, 1981: Ա ղ ա զ ա ր մ Ն., Նոթեր Եգիպտոսի հայ գաղութին վրա, Կահիրե, 1911: Ա լ պ ոյ ա ճ յ ա ն Ա., Արաբական Միացյալ Հանրապետության Եգիպտոսի նահանգը և հայերը, Կահիրե, 1960: Գ ո ւ շ ա կ յ ա ն Թ., Եգիպտոսի հայոց հին և արդի եկեղեցիները…, Կահիրե, 1927: Տ ե ր - Մ ի ք ա յ ե լ յ ա ն Ն., Եգիպտահայ գաղութը 10–15-րդ դարերում, Բեյրութ, 1980: Թ ո փ ո ւ զ յ ա ն Հ., Եգիպտոսի հայկական գաղութի պատմություն, Ե., 1978: Գ ա ր տ ա շ յ ա ն Ա., Նյութեր Եգիպտոսի հայոց պատմության համար, հ. 1, Կահիրե, 1943, հ. 2–3, Վնտ., 1986–87:

ԵԴԵՄ, երանության, բերկրության վայր, հրաշագեղ երկիր, որը, ըստ Աստվածաշնչի, գտնվում էր Արևելքում: Նրա կենտրոնում էր Աստված տնկել դրախտը, իսկ Ե-ից դուրս էր գալիս մի գետ՝ դրախտային պարտեզը ջրելու համար (դա, ըստ Աստվածաշնչի մեկնիչների,