Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վածաբան. դպրոցի (տես Ալեքսանդրիա) հետևորդ էր: Բյուզ. Հուստինիանոս կայսրի օրոք (527–565), երբ քաղկեդոնականներին հովանավորելու քաղաքականություն էր տարվում, ինչպես նաև ավելի ուշ՝ 640-ական թվականներից, երբ Եգիպտոսն ընկավ մահմեդ. տիրապետության տակ, խզվեցին բյուզ. եկեղեցու հետ բոլոր հարաբերությունները, և Ե. ու. ե. մայր՝ Ղպտի եկեղեցու հետ միասին անխաթար պահեց իր դավանական դիմագիծը: 1498-ից Պորտուգալիայի և Հնդկաստանի միջև ծավալված դիվանագիտ., առևտր. հարաբերություններին զուգընթաց Կաթոլիկ եկեղեցին, հանձին նորահաստատ Հիսուսյան միաբանության, իր քարոզչական գործունեությունը տարածել է այդ ուղու վրա ընկած երկրներում, այդ թվում՝ Եթովպիայում: Սակայն կաթոլիկ Արևմուտքի՝ Ե. ու. ե. դավանափոխ անելու ճիգերը անհաջողության են մատնվել: XIX դ. դեպի Արևելք ծավալված բողոքական շարժումը նույնպես անհաջողություն է կրել: Ինչպես Հայ առաքելական, Հույն ուղղափառ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիները, Ե. ու. ե. նույնպես որոշակի տեղ է զբաղեցնում Սուրբ երկրում (Երուսաղեմ): XX դ. սկզբին Ե. ու. ե-ու հովվապետ Մատթեոս եպիսկոպոսի ջանքերով Երուսաղեմում ձեռք է բերվել Ս. Կոստանդինի և Ս. Հեղինեի տաճարը, որը պատկանում էր Հայ եկեղեցուն: Այստեղ Ե. ու. ե. հիմնել է վանք և հյուրատուն: Հայ եկեղեցուն դավանակից Ե. ու. ե-ու պատմության մեջ կարևոր դեր են ունեցել հայեթովպական եկեղեց. հարաբերությունները: Դրանք սերտացել են հատկապես Քաղկեդոնի ժողովից հետո, երբ Ե. ու ե. Հայ, Ասորի և Ղպտի եկեղեցիների հետ միասին մերժել է այդ ժողովի որոշումները: Ե. ու. ե-ու պատմության մեջ կարևոր դեր է խաղացել ներկայիս Դեսիե քաղաքի մոտ գտնվող, եթովպ. ժամանակագրություններում «Հայկական կղզի» անունով հիշատակված բնակավայրը՝ Ս. Ստեփանոս վանքով: Այն հիմնել են VII դ. արաբ. արշավանքների հետևանքով Սիրիայի, Պաղեստինի և Եգիպտոսի վրայով այստեղ գաղթած հայ վանականները: Այս վանքը մեծապես նպաստել է Ե. ու. ե-ու մատենագրության, մշակութ. ավանդույթների զարգացմանը: Վանքի հայրերից Գևորգ վարդապետի (Գևորգ Հայ) գրչին է պատկանում գեեզ լեզվի և եթովպ. կրոն. գրականության գոհարներից մեկը՝ «Տիրամոր փառաբանությունը» (1440):

Ե. ու. ե-ում Հայ եԵԹՈՎՊԱԿԱՆ կեղեցու հեղինակության բարձրացումը անխզելիորեն կապված է եթովպ. մեծագույն սրբերից մեկի՝ Մակաբա Էկզիեի (ս. Եվստաթեոս, XIV դ.) անվան հետ, որն իր կրթությունը ստացել է հայկ. Ս. Ստեփանոս վանքում: Եվստաթեոսի գործունեությունն այնքան սերտ է եղել Հայ եկեղեցու հետ, որ նրան հաճախ հայ են համարել ինչպես նրա կենդանության օրոք, այնպես էլ՝ հետագայում: Համաձայն վարքի, Եվստաթեոսը Հայաստան է այցելել երեք անգամ: Վերջին այցելության ժամանակ 14 տարի ապրել է Կիլիկիայում և այստեղ էլ մահացել 1358-ին, թաղվել է հայկ. եկեղեցում: Մահվան մահճում իր աշակերտներին պատվիրել է վերադառնալ Եթովպիա և վկայել Հայ եկեղեցու առաքելականության մասին: Եվստաթեոսի վարդապետության հիման վրա Զարա Հակոբ թագավորը վերակառուցել է Ե. ու. ե., ինչը հնարավորություն է տվել եթովպ. քրիստոնեությունը ձերբազատել մահմեդ. և հեթանոս. բարքերից: Հայ եկեղեցու բարոյական ազդեցությամբ կատարված այդ բարեփոխումների շնորհիվ եթովպացիները մեկընդմիշտ ճանաչեցին Հայ եկեղեցու առաջատարությունն Արևելյան եկեղեցիների մեջ: Այս ճանաչման հետևանքով Հայ եկեղեցու մի շարք սրբեր (ս. Գրիգոր Լուսավորիչ, ս. Հռիփսիմե, ս. Գայանե) և ավանդույթներ տեղ են գտել եթովպ. Հայսմավուրքի մեջ: Պատմ., մատենագր. բազում փաստեր վկայում են Հայ և եթովպ. եկեղեցիների փոխհարաբերությունների մասին: Այսպես, Եթովպիա ուղարկված հայ առաջին պատվիրակը Գրիգոր եպիսկոպոսն է՝ Երուսաղեմի հայոց պատրիարքությունից (1652): Մոտ քսան տարի անց Եթովպիա է այցելել Հովհաննես արք. Աղթամարցին (Թութունջի): 1867–68-ին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության խընդրանքով Եթովպիա է մեկնել Հայ եկեղեցու հատուկ պատվիրակությունը՝ անգլիացիների հետ գժտված Թեոդորոս II արքայի հետ բանակցություններ վարելու և անգլիացի կալանավորներին ազատ արձակելու նպատակով: Ադիս Աբեբայի նորակառույց հայկ. եկեղեցին օծելու համար 1928-ին Եթովպիա է ուղարկվել Կ. Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Գևորգ արք. Արսլանյանը, որն իր ուղևորությունը գրի է առել և հրատարակել (Կ. Պոլիս, 1930): Կ ա ռ ո ւ ց վ ա ծ ք ը: Վարչականորեն Ղպտի եկեղեցուն ենթակա լինելու պատճառով Ե. ու.

293