Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՇԱՐ- խումբը՝ Եզնիկ Կողբացի, Կորյուն, Հովսեփ

ԺՈՒՄ, հայ գրերի գյուտից հետո սկզբնավորված շարժում, որի խնդիրն էր՝ նախ հայերեն թարգմանել Աստվածաշունչը, հայացնել եկեղեցական ծեսը, ապա հայալեզու քրիստ. գրականություն տարածելու, հայոց դպրություն սկզբնավորելու միջոցով նպաստել Հայաստանի հոգևոր վերածննդին, կրոնամշակութային, ինչպես նաև գաղափարաքաղաքական անկախության հաստատմանը: Թ. շ-ման 1-ին փուլն ընդգրկում է V դ. 1-ին կեսը, 2-րդ շրջանը կապված է հունաբան դպրոցի գործունեության հետ (V դ. կես – VIII դ. սկիզբ): «Թարգմանիչ» են անվանվել հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի և Հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթևի շուրջ 100 սաները, որոնք անմիջականորեն աշակերտել են նրանց, չհաշված «կրտսեր թարգմանիչները», հիմնականում՝ աշակերտների աշակերտները: Թարգմանիչ նշանակել է նաև մեկնիչ, մեկնող, Աստվածաշնչի այս կամ այն դրույթը բացատրող: Առաջին թարգմանիչներից հանվանե հայտնի են մոտ երեսունը, իսկ Տոնացույց են մտել երեքը՝ V դ. պատմիչ Եղիշեն, Մովսես Քերթողը և Դավիթ Անհաղթը: Հայ եկեղեցին «սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների հիշատակը՝ Մեսրոպ Մաշտոցի գլխավորությամբ: Այս վեցյակի մեջ են նաև Գրիգոր Նարեկացին և Ներսես Շնորհալին: Հայ գրերի գյուտով (405) սկզբնավորված Թ. շ. դարերի ընթացքում համալրվել է նորանոր անուններով և թարգման. արժեքավոր գործերով: Հայ քրիստ. միտքը, ելնելով Սուրբ Գրքից, թարգմանությունը համարել է Սուրբ Հոգու շնորհներից («Մեկին Հոգուց տրված է իմաստության խոսք,… մյուսին՝ բժշկումների շնորհ՝ նույն Հոգով, …մյուսին՝ լեզուների թարգմանության շնորհ», Ա Կորնթ. 12.8–10): Մեսրոպ Մաշտոց-Սահակ Ա Պարթև-Վռամշապուհ արքա եռյակի առաջին նպատակն էր իրականացնել Սուրբ Գրքի թարգմանությունը: Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի անմիջական առաջնորդությամբ կատարված այդ թարգմանությամբ լուծվել են մի շարք խնդիրներ՝ 1. թարգմանչական դպրոցի ստեղծման, 2. հոգևոր-մշակութ., 3. գաղափարաքաղ.: Թարգմանչական առաջին խումբը՝ հանձինս Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Ա Պարթևի և այլոց, նախապես թարգմանել է Աստվածաշունչը. երկրորդ

382

Պաղնացի, Հովհան Եկեղեցացի, Ղևոնդ Վանանդեցի և մյուսներ՝ իրենց ուսուցիչների հետ միասին, փաստորեն կատարել է Աստվածաշնչի երկրորդ թարգմանությունը՝ համեմատությամբ հունարեն Յոթանասնից թարգմանության: Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը, որը համարվում է «թարգմանությունների թագուհի», վիթխարի դեր է խաղացել հայերենը համազգ. եկեղեց. և գրական լեզվի վերածելու գործում, նպաստել ողջ Հայաստանի հոգևորմշակութ. զարթոնքին: Սակայն Աստվածաշնչի բազմաշերտ ու բազմանշանակ տեքստերը հստակորեն, ուղիղ դավանանքով մեկնաբանելու, ինչպես նաև ծայր առած աղանդավոր. շարժումներին ի պատասխան՝ սուրբգրային իմաստները անխաթար ու ամբողջական պահելու համար հարկավոր էր նաև հայերեն թարգմանել ողջ ուղղադավան-եկեղեց. ու հայրախոսաստվածաբան. գրականությունը: Սահակ-Մեսրոպյան շրջանում և հետագայում հուն-ից և ասոր-ից հայերեն են թարգմանվել Բարսեղ Կեսարացու, Հովհան Ոսկեբերանի, Եփրեմ Ասորու, Աթանաս Ալեքսանդրացու, Գրիգոր Նազիանզացու, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գրիգոր Նյուսացու և մյուսների մեկնող., աստվածաբան., դավան. երկերը, ինչպես նաև՝ Արիստիդես Աթենացու, Հիպպոլիտի, Մեթեդիոս Ոլիմպիացու, Եպիփան Կիպրացու և այլոց ջատագով. բնույթի երկերը: V դ. 1-ին կեսին կատարված թարգմանությունները խմբավորվում են ըստ հետևյալ բաժինների. լիտուրգիկա՝ ծիսական երկեր (Խորհրդատետր-Պատարագամատույց, Ժամագիրք ևն), պատրիստիկա՝ հայրախոսական գրականություն (տես Հայրաբանություն), մարտիրոլոգիա և հագիոգրաֆիա՝ վկայաբանություն և վարքագրություն, կանոնական (եկեղեց. ժողովների և սուրբ հայրերի կողմից գրված կանոններ ու սահմանումներ), պատմ. բնույթի երկեր:

Հայ գրերի գյուտից մինչև 440-ական թթ. հիմնականում թարգմանվել են. 1. Աստվածաշունչ (405–408-ին և 430-ական թթ.), 2. Խորհրդատետր-Պատարագամատույցներ (թրգմ. հուն-ից և ասոր-ից), 3. Աթանաս Ալեքսանդրացու 15 ճառերը (հուն-ից), 4. Ժամագիրք (հուն-ից), 5. Հովհան Ոսկեբերանի ճառերը, քարոզները և մեկնությունները, 6. Կյուրեղ Ալեքսանդրացու մեկնությունները՝ նվիրված Ծննդոց գրքին և Պողոս առաքյալի թղթերին, «Ճառ Ս. Երրորդության մասին», նամակներ Նեստորին և 12 նզովքները (հուն-ից),