Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հասցրին արդյունքի (երկուսն էլ՝ Հ. Լիմոնճյանի նոտագրությամբ): Թ. այդ երգերը գրի է առել 1873-ին, Ս. Էջմիածնում, Մ. Եկմալյանի և Պ. Ճեպեճյանի օգնությամբ. հրատարակվել են «Ձայնագրեալ երգեցողութիւնք սրբոյ պատարագի» (1874), «Ձայնագրեալ շարական հոգեւոր երգոց… Հայաստանեայց» (1875) և «Երգք ձայնագրեալք ի ժամագրոց Հայաստանեայց ս. եկեղեցւոյ» (1877) ծավալուն հատորներով: Ներկայումս ապացուցված է, որ Թ-ի գրի առած բազմաթիվ եղանակներում խազային նոտագրությունից շատ բան պահպանվել է առանց զգալի փոփոխության: Թ-ի հատորները ներկայացնում են V–XV դդ. հայ մասնագիտացված մոնոդիկ երաժշտության պատկառելի բաժինը՝ ժանրերի ու ձևերի բազմազանությամբ, և ունեն գիտ. ու գեղ. մեծ արժեք: Առանձնակի նշանակություն ունի նաև նրա «Դասագիրք եկեղեցական ձայնագրության հայոցը» (1874), որտեղ հեղինակը, Հ. Լիմոնճյանի նոտագրությամբ համակարգը բացատրելուց բացի, ամփոփում է հայ երաժըշտության հին տեսության հիմն. դրույթները, մասնավորապես բացահայտում լադային համակարգի հատկանիշները: Գրկ. Տ ն տ ե սյ ա ն Ե., Նկարագիր երգոց…, ԿՊ, 1874: Կ ո մ ի տ ա ս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Ե., 1941: Հ ի ս ա ր լ յ ա ն Ա., Պատմութիւն հայ ձայնագրութեան…, ԿՊ, 1914: Ա թ այ ա ն Ռ., Հայկական խազային նոտագրությունը, Ե., 1959: Ռոբերտ Աթայան

ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ, տես Թարգմանչաց շարժում: «ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԱՎԵՏԱՐԱՆ», 1232-ի նկարազարդ մագաղաթե ձեռագիր մատյան: Գրչագրել է Տիրացուն, ծաղկել՝ Գրիգորը: Ընդօրինակման վայրը նշված չէ (ըստ Ս. ՏերՆերսեսյանի, ընդօրինակվել է Հս. Հայաստանի քաղաքներից կամ վանքերից մեկում): XIV դ. սկզբին պատկանել է Վերին Խաչենի իշխան Գրիգոր Դոփյանին ու նրա կնոջը՝ Սյունյաց Տարսայիճ իշխանի դուստր Ասփային, որը ձեռագիրը նվիրել է Խադավանքին: 1900ին եղել է Ուտիքի Թարգմանչաց վանքում (այստեղից էլ՝ անվանումը): 1916-ին Գարեգին վրդ. Հովսեփյանը այն բերել է Ս. Էջմիածին: Այժմ պահվում է Մատենադարանում (ձեռ. դ 2743), չափերը՝ 30x23 սմ, բաղկացած է 374 թերթից: Գրիգոր Դոփյանի պատվիրած ոսկե կազմը չի պահպանվել, այժմ կաշեկազմ է:

Ձեռագրի գեղա- ԹԱՐԳՄԱՆՉԱՑ նկարչ. զարդարանքը բաղկացած է 10 խորանից, Մատթեոս և Հովհաննես ավետարանիչների դիմանկարներից, 4 անվանաթերթից, 7 ամբողջական էջերի վրա պատկերված տերուն. մանրանկարներից («Ավետում», «Ծնունդ», «Մկրտություն», «Խորհրդավոր ընթրիք», «Հրեշտակի հայտնությունը Յուղաբեր կանանց», «Դժոխք իջնելը», «Աստվածածնի վերափոխումը»), որոնք դասավորված են ձեռագրի համապատասխան հատվածի կողքին, 15 լուսանցազարդ մանրանկարներից («Քրիստոսի բժշկումները», «Քրիստոսի զրույցը սամարացի կնոջ հետ», «Փորձություն անապատում», «Պետրոսի զղջումը» ևն), ինչպես նաև բազմաթիվ լուսանցազարդերից ու զարդագրերից: «Թ.Ա.»-ի բնորոշ առանձնահատկությունը կերպարների զուսպ շարժուձևերով հանդերձ լարված դրամատիզմն է՝ արտահայտված զուտ գեղ. միջոցներով, հորինվածքով (որը միշտ կառուցված է կա՛մ հորիզոն. և ուղղաձիգ գծերի, կա՛մ անկյունագծերի առանցքների խաչավորմամբ), ձևերի անհանգիստ բնույթով (հագուստի ծալքերում, ճարտ. կառուցվածքներում և, հատկապես՝ բնանկարի տարրերում, որտեղ ժայռաբեկորները ուժեղ ճնշումից կարծես զարնվում են միմյանց) և կոլորիտով, որն ստեղծվում է թանձր կապույտի և մուգ կարմիր գուներանգների համադրությամբ՝ ներառվելով թավշամանուշակագույն ընդհանուր գունաշարում (որի հետ լավ ներդաշնակվում է կանաչ ներկի ու ոսկու փոշու խառնուրդից գոյացած թույլ առկայծող ոսկու արտասովոր նրբերանգը), ինչպես նաև գործող կերպարների դեմքերով, որոնց յուրահատուկ արտահայտչականություն և հուզական մեծ ուժ է հաղորդում աչքերի ցայտուն երանգավորումը: Գունագեղության կատարելությամբ և կերպարների արտահայտչականությամբ «Թ.Ա.» հայկ. մանրանկարչության ամենանշանավոր ձեռագրերից է: Պատկերազարդումը տես ներդիր VI-ում, 6.8, 1-ին պատկերը: Գրկ. Հ ո վ ս ե փյ ա ն Գ., Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության, մաս 1, Ե., 1983: Ժ ց Ր վ Տ Չ Տ խ.Ը., ԿփպՐՍՌ ՌջՏոՐՈջՌՑպսՖվՏչՏ ՌրՍցրրՑՉՈ րՐպՊվպՉպՍՏՉՏռ ԸՐՎպվՌՌ, Ծ., 1979; D e r N e r s e s s i a n S., La miniature armռniene au XIII siՌcle, “Archռlogia”, N 126, janvier, 1979. Իրինա Դրամբյան

381