Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կավորապես, իսկ 1847-ից պաշտոնապես՝ լատ. եկեղեցու եպիսկոպոսարանին: 1784-ին Գալիցիայում՝ Զլոչովում, Զամոշչում, Յազլովեցում, Բժեժանիում և Լվովում ավստր. իշխանությունները փակել են հայկ. վեց վանքեր ու եկեղեցիներ՝ դրանք դարձնելով զինվորական պահեստներ ու բանտի մատուռներ: 1786-ին փակվել է 1666-ից գործող Հայ հոգևոր (կաթոլիկ) բարձրագույն դպրանոցը: Լվովի հայ կաթոլիկ արքեպիսկոպոսությունը, որը 1816-ին ուներ 9 թեմ, 14 քահանա, 1918-ից՝ 8 թեմ, 21 քահանա, գոյատևել է մինչև երկրորդ աշխարհամարտի սկիզբը (1939): Լեհահայ կաթոլիկ եկեղեցու վերջին արքեպիսկոպոսը Լեհաստանի Սահմանադրական Սեյմի անդամ, աստվածաբան Յուզեֆ Տեոֆիլ Թեոդորովիչն էր (1911–38), որը լեհահայությանը համախմբելու նպատակով 1930-ին Լվովում հիմնադրել է «Հայ արքեպիսկոպոսական ընկերություն»: Վերջինիս պաշտոնական պարբ-ն է դարձել 1927-ից հրատարակվող «Սբ. Գրիգորի սուրհանդակ» (լեհ.) ամսագիրը, ընդհատումներով հրատարակվել է նաև «Գրիգորիանա» (լեհ.) երկշաբաթաթերթը: Երբ 1939-ին Լեհաստանի արլ. հատվածը Լվով կենտրոնով անցել է ԽՍՀՄին (Ուկրաինային), լեհահայության հիմն. զանգվածը տեղաշարժվել է արևմուտք (Կրակով, Վարշավա, Գդանսկ, Վրոցլավ, Պոզնան, Կատովիցե, Լոձ, Օլավ, Լյուբլին, Գլիվիցե): 1950-ական թթ. Գդանսկում (Հս. Լեհաստան) ստեղծվել է լեհահայ կաթոլիկ հավատացյալների հս. թեմը: 1958-ին լեհահայության ջանքերով նրանց են տրվել Գդանսկի Ս. Պողոս և Ս. Պետրոս առաքյալների եկեղեցին (1976-ին հետ է վերցվել), եկեղեցուն կից Ս. Մարիայի մատուռը: 1975-ին Կրակովի Ս. Իդձեի եկեղեցուն կից (Վավելի մոտ) մատուռը տրվել է կրակովահայերին: Գլիվիցին (Սիլեզիա, Հվ. Լեհաստանում), որպես երկրորդ՝ հարավային թեմի նստավայր, իր Ս. Երրորդություն հայ կաթոլիկ եկեղեցով դարձել է նաև լեհահայությանը համախմբող կենտրոն: 1960-ական թթ. լեհահայերն ունեին չորս կաթոլիկ քահանաներ, 1980-ից՝ մեկը: Լեհահայ բոլոր գաղթավայրերում եկեղեցիներին կից գործել են տարրական ու միջնակարգ ազգ. դպրոցներ (ոչ կաթոլիկներին արգելվել է կրթ. բարձրագույն կենտրոններ հիմնադրել): 1665-ին Հռոմի նախաձեռնությամբ Լվովում հիմնադրվել է Հայ հոգևոր (կաթոլիկ)

բարձրագույն դպրաԼԵՎՈՆԻ նոց, որտեղ գործել է երեքլեզվյան (հայ., լատ., լեհ.) դպրաթատրոն: 1690-ական թթ. դպրաթատրոն է ունեցել նաև Յազլովեցում նոր բացված հայ կաթոլիկ դպրոցը: XIX դ. սկզբից մինչև 1939-ը Լվովի հայկ. կուսանոցին կից գործել է օրիորդաց դպրոց: 1992-ից Լեհաստանի 15–20 հզ. հայ կաթոլիկների (ընդգրկված հս. և հվ. թեմերում) հոգևոր առաջնորդն է Գլիվիցիի թեմակալ, պրելատ, մագիստրոս Յուզեֆ Կովալչիկը (Հարունյան հայկական տոհմից): Գրկ. Բ ա ր ս ե ղ յ ա ն Բ., Լեհահայության մշակույթն ու գրականությունը XIV–XIX դդ., Ե., 1992: O b e r t y nv s k i Z., Historia Kosvciola Ormianskiego w Polsce, Warszawa, 1990. Բելլա Բարսեղյան

ԼԵՎՈՆԻ ՏՈՄԱՐ, Լ ե վ ո ն ի տ ո ւ մ ա ր (Tomos Leonis), Հռոմի Լևոն I պապի (440– 461) դավանական թուղթը՝ ուղղված Կ. Պոլսի պատրիարք Ֆլաբիանոսին (447–449): Գրվել է 449-ի հունիսի 13-ին՝ ընդդեմ Եվտիքեսի վարդապետության (տես Եվտիքականություն): Լ. տ-ի վրա է հիմնված 451-ի Քաղկեդոնի ժողովի՝ Քրիստոսի երկու բնությունների վերաբերյալ դավան. բանաձևը: Լ. տ. դավանում է երկու բնություն մարմնավորումից (մարդեղությունից) հետո. «Երկու բնությունները միավորված են մեկ անձի մեջ»,– սա է Լ. տ-ի դավանական գլխ. ձևակերպումը: Մեկ դեմք, մեկ անձ, երկու բնություն. Քրիստոսի երկու բնությունները տարբեր են իրարից, և այդ բաժանումը սկզբունքային է Լ. տ-ի համար, որը Քրիստոսի մեջ ամեն ինչ փորձում է տեսնել բաշխված ըստ մարդեղության և աստվածության: Ըստ Լ. տ-ի, չարչարվել է Քրիստոսի մարդկային բնությունը, փառավորվել՝ աստվածայինը: Խաչվողը և մեռնողը մարդկային բնությունն է, հարություն առնողը՝ աստվածայինը: Անարգվողը, տառապանքներ և զրկանքներ կրողն այլ է, հարություն առնողը, երկրպագվողը, հրաշագործողը՝ այլ: Քրիստոսի երկու բնությունների տարբեր և բաժան «գործառույթները», այսինքն՝ երբ յուրաքանչյուր բնություն ունի իր հատկությունը, որն արտահայտությունն է Անտիոքի աստվածաբան. դպրոցի քրիստոսաբանական երկվության, Լ. տ. ընդունում է որպես հավատքի խոստովանության հիմք: Ուղղված լինելով եվտիքականության դեմ՝ այն ամեն կերպ փորձել

411